Յուլյա Գրիգորյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլյա Գրիգորյանց
Ծնվել է1984
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլուսանկարիչ, պրոդյուսեր և վավերագրող ռեժիսոր
Կայքyuliagrigoryants.com

Յուլյա Գրիգորյանց (1984, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի վավերագրող, լուսանկարիչ, պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլյա Գրիգորյանցը ծնվել է 1984 թվականին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ 1988 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Մեծացել է Հայաստանում։

Գրիգորյանցի անհատական լուսանկարչական նախագծերը սահմանամերձ շրջանների, ազգային փոքրամասնությունների կյանքի, երկրում առկա սոցիալական խնդիրների մասին է։

Նկարչուհու ստեղծագործությունները ցուցադրվել և տպագրվել են «Վաշինգտոն Փոստ»[1], «L՛oeil de la Photographie», «Life Force Magazine», «Life Framer», «Fotodoc», «Հետք»[2], ՄեդիաՄաքս և այլ պարբերականներում։

Յուլյա Գրիգորյանցի լուսանկարները 2015 թվականին երկու անգամ ցուցադրվել են ՄԱԿ-ի Երևանյան տանը` խմբակային ցուցահանդեսներում[3]։ Նույն թվականին Հայաստանի սահմանամերձ շրջաններում կազմակերպել է անհատական ցուցահանդես[4]։

2016 թվականին Միջազգային Լուսանկարչական Մրցաբաշխությունում Յուլյան արժանացել է «Լավագույն նոր տաղանդ» մրցանակի և առաջին աստիճանի կոչման (IPA–CIS) «լուսանկարչական խմբագրում» բաժնում։

Յուլյայի աշխատանքները ցուցադրվել են Ֆրանսիայում (Եվրոպայի խորհրդի տուն Ստրասբուրգում), Ռուսաստանում, Չինաստանում, ՄԱԿ-ի պալատում[5]։

«Sony World Photography Awards» լուսանկարչական մրցույթում Յուլյա Գրիգորյանցի «Դատարկության բնակիչները» («Inhabitants of the Empty») խորագրով ֆոտոշարքը տեղ է գտել «Professional Daily Life» անվակարգի լավագույն տասնյակում[6][7]։

Ապրում է Ֆրանսիայում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «How one photographer's wrong turn led her to a forgotten world».
  2. by Yulia Grigoryants
  3. www.lifeforcemagazine.com http://www.lifeforcemagazine.com/jul2016/biographies.htm. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. Յուլիա Գրիգորյանց
  5. Yulia Grigoryants. Le Karabagh, une guerre sans fin
  6. Դատարկության բնակիչները. Յուլյա Գրիգորյանցի ֆոտոշարքը՝ Sony World Photography Awards-ի լավագույն տասնյակում
  7. Յուլյա Գրիգորյանի լուսանկարը Sony World Photography Awards-ի շորթ-լիստում է
  8. Biography

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]