Սիմոն Յուզբաշյան
Սիմոն Յուզբաշյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1886[1] Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 3, 1960[1] (73 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | կենդանաբան և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1], Երևանի պետական համալսարան[1] և Թբիլիսիի մանկավարժական ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Ֆրայբուրգի համալսարան (1910)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Ազդվել է | Իվան Սեչենով[1] |
Սիմոն Մովսեսի Յուզբաշյան (փետրվարի 27, 1886[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 3, 1960[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ-խորհրդային կենդանաբան, էվոլուցիոնիստ, պրոֆեսոր 1929 թվականից։
Մկրտիչ Յուզբաշյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ֆրայբուրգի համալսարանը 1910 թվականին, այնուհետև դասավանդել է Թիֆլիսի բուհերում։ 1929 թվականից աշխատել է Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտում, որտեղ կազմակերպել է ընդհանուր կենսաբանության և գենետիկայի ամբիոն, եղել դրա վարիչը, միաժամանակ դասախոսել է Երևանի համալսարանում 1934 թվականից։ 1935 թվականին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է ԽՍՀՄ ԳԱ Արմֆանի կենսաբանության ինստիտուտը, որի տնօրենն է եղել մինչև 1939 թվականը։ 1939 թվականից եղել է Թիֆլիսի Ալեքսանդր Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի կենդանաբանության ամբիոնի վարիչը։
Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կենդանիների օրգանների ապաճման խնդիրներին։ Նա զարգացրել է Ա. Սևերցովի ուսմունքը, առաջարկել օրգանների ապաճման առանձին դասակարգում կախված այն բանից, թե օնտոգենեզի որ փուլում է այն տեղի ունենում և թե ինչ հարաբերությունների մեջ է մյուս օրգանների հետ։ Զբաղվել է նաև ընդհանուր կենսաբանության հարցերով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էվոլյուցիայի տեսություններ, Երևան, 1933։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Յուզբաշյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 130)։ |