Յոհան Քրիստոֆ Պեպուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Քրիստոֆ Պեպուշ
անգլ.՝ Johann Christoph Pepusch
Դիմանկար
Ծնվել է1667[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Brandenburg-Prussia[4]
Մահացել էհուլիսի 20 (31), 1752[1]
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
ԳերեզմանԲրոմփթոնի գերեզմանատուն
ՔաղաքացիությունԳերմանիա
ԿրթությունՕքսֆորդի համալսարան
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ և երաժշտություն տեսաբան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
Commons-logo.svg Johann Christoph Pepusch Վիքիպահեստում

Յոհան Քրիստոֆ Պեպուշ (անգլ. Johann Christoph Pepusch; 1667[1][2][3][…], Բեռլին, Brandenburg-Prussia[4] - հուլիսի 20 (31), 1752[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]), անգլիացի կոմպոզիտոր և գերմանական ծագման երաժշտության տեսաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բեռլինում, երաժշտության տեսություն սովորել է երգեհոնահար Գ. Կլինգենբերգի և Գրոսսի մոտ։ Երկար ժամանակ ծառայել է պրուսյան թագավորի պալատում (1681—1697): 1700 թվականին հայտնվելով թագավորի ճնշման տակ, հեռացավ Հոլանդիա։ 1704 թվականին գնաց Անգլիա և բնակություն հաստատեց Լոնդոնում, որտեղ աշխատեց որպես ալտիստ, կլավեսին նվագող, այնուհետև աշխատեց Դրուրի-Լեյն թատրոնում որպես կոմպոզիտոր։ 1710 թվականին Պեպուշը հիմնեց հին երաժշտության ակադեմիա, որտեղ կատարում էին XVI դարի համերգներ և ստեղծագործություններ։ 1713 թվականին Օքսֆորդի համալսարանում ստացավ երաժշտության դոկտորի աստիճան։ 1712-1713 թվականներին Պեպուշը եղել է երգեհոնահար և դուքս Չենդոնսկու պալատի երգեցիկ խմբի կոմպոզիտորը և ապրել է նրա պալատում, որտեղ նույն ժամանակաշրջանում ապրում և ստեղծագործում էր նաև Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը։ Մահացել է 1752 թվականի հուլիսի 20-ին Լոնդոնում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեպուշի անունը հայտնի դարձավ «Մուրացկանի օպերան» («The Beggar’s Opera», 1728) ստեղծագործությունով, «բալլադ օպերա», որը գրել էր Ջոն Գեմի հետ համատեղ։ Այդ օպերան մեծ հաջողություն ունեցավ հանդիսատեսի շրջանում և պատճառ հանդիսացավ երաժշտության թագավորական ակադեմիայի ձախողման, որը ղեկավարվում էր Գենդելի և Բոբոնչինի կողմից։

Պեպուշի մնացած ստեղծագործություններից առավել հայտնի են 20 անգլիական կանտանտաներ (Լոնդոն, 1710—1720, 2 հատոր), ներբողներ, արեաներ, սոնետներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 British Museum person-institution thesaurus
  3. 3,0 3,1 Swartz A. Open Library — 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Czech National Authority Database

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pepusch, GREEN MAN PRESS — EARLY MUSIC EDITIONS