Յոան Նիկուլաե
Սեռ | արական ![]() | |
---|---|---|
Քաղաքացիություն | Ռումինիա ![]() | |
Անձնանուն | Ioan ![]() | |
Ազգանուն | Niculae ![]() | |
Ծննդյան օր | 19 հուլիսի 1954 ![]() | |
Ծննդավայր | Buturugeni ![]() | |
Ազգական | Petre Pârvu ![]() | |
Տիրապետում է | ռումիներեն ![]() | |
Մասնագիտություն | մենեջեր, գործարար, հետախույզ ![]() | |
Շրջանավարտն է՝ | Ștefan Gheorghiu Academy, Alexandru Ioan Cuza Police Academy ![]() | |
Ապրելավայր | Բուխարեստ ![]() |
Յոան Նիկուլաե (ռումիներեն՝ Ioan Niculae․ հուլիսի 19, 1954, Buturugeni, Ջուրջու, Ռումինիա), ռումինացի գործարար, ով առավել հայտնի է որպես InterAgro-ի և Astra Giurgiu ֆուտբոլային ակումբի սեփականատեր։ 2018 թվականի օգոստոսին նրա կարողությունը գնահատվել է 700 միլիոն ամերիկյան դոլար։
Ընդհանուր ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկուլաեն Ռումինիայի գյուղատնտեսության և պարարտանյութերի արտադրության առաջատար կոնգլոմերատ InterAgro խմբի սեփականատերն է, որի եկամուտը 2012 թվականին գերազանցում էր 630 միլիոն եվրոն[1]։
Իր ընկերության միջոցով Նիկուլաեն տնօրինում է մոտավորապես 50․000 հեկտար գյուղատնտեսական հողեր, հանդիսանում է ռումինական հացահատիկի ամենամեծ մշակողը։ Նա նաև 170 հա խաղողի այգիների սեփականատեր է, որոնց առաջին բերքը քաղել է 2008 թվականին։
2004 թվականից ի վեր նրա ընկերության գյուղատնտեսական ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 100 միլիոն եվրոն։
Նիկուլաեին մեղադրում էին կոմունիստական Ռումինիայի գաղտնի ոստիկանության՝ Securitate-ի գործակալության տեղեկացնող լինելու մեջ[2]։
2013 թվականին Forbes-ի միլիարդատերերի ցուցակում Նիկուլաեն 1,2 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 1372-րդ հորիզոնականը։ Նա այդ ամսագրում հայտնված երրորդ ռումինացին է․ հաջորդել է Դինու Պատրիսիուին և Իոն Շիրիակին։
1996 թվականից Նիկուլաեն հանդիսանում է Astra Giurgiu ֆուտբոլային թիմի սեփականատերը։
2021 թվականին Իոան Նիկուլաեն դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու, փողերի լվացման և ներգործության գնման, բազմաթիվ կոռուպցիոն գործերի մեջ ներգրավված լինելու համար[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկուլաեն գործարար աշխարհ է մտել 1990 թվականից՝ մի թուրք գործընկերոջ հետ ստեղծելով քիմիական ապրանքների առևտրային Interaction ընկերությունը։
1995 թվականին հիմնել է InterAgro, ռումինա-չինական համատեղ ձեռնարկությունը։
1997 թվականին, $16 միլիոն դոլարի ներդրում կատարելով, դարձել է Astra Ploiesti նավթավերամշակման գործարանի բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերը։
1998 թվականին, 21 միլիոն դոլարի ներդրում կատարելով, գնել է ռումինական Asirom ապահովագրական ընկերությունը, որի բաժնետոմսերը վաճառել է 2007 թվականին և ստացել 65 միլիոն դոլար շահույթ[5]։
Նրա մասին բազմաթիվ հակասական լուրեր են տարածվել նավթի և գազի արդյունաբերության ոլորտում իր բիզնես պրակտիկայի առնչությամբ։ Նա հերքել է բոլոր մեղադրանքները։
2012 թվականին Ռումինիայի ազգային հարկային վարչությունը Նիկուլաեին մեղադրել է ազգային բյուջեի հանդեպ պարտավորությունները օրինավոր կերպով կատարելուց խուսափելու մեջ՝ պնդելով, որ նրա ծխախոտային ընկերությունը՝ Galaxy Tobacco-ն, չի վճարել 120 միլիոն եվրո ընդհանուր չափով հարկեր։ Նիկուլաեն դատարանում պայքարել է մեղադրանքների դեմ և հաղթել[6]։
2013 թվականին Նիկուլաեի մասին մամուլում բացասական նյութեր են հրապարակվել այն բանից հետո, երբ պետական դատախազները պնդել են, որ երկու ռումինացի քաղաքական գործիչներ InterAgro-ին գազի շահավետ զեղչեր են տվել 2006-ից 2010 թվականներին[7] :
Այդ նույն՝ 2013 թվականին, Նիկուլաեն հիմնել է Ռումինիայի ներդրողների խորհուրդը[8]։
2015 թվականի ապրիլի 2-ին նա երկուսուկես տարվա ազատազրկման է դատապարտվել՝ 2009 թվականին PSD-ի նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման համար։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Նիկուլաեն դիմել է դատարան՝ 31 տարվա իր կնոջից՝ Դոմնիտա Նիկուլայից ամուսնալուծվելու համար։ Ամուսնալուծության դատավարությունը դեռ ընթացքի մեջ է[9]։
Նա երեք երեխաների հայր է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռումինիայում կոռուպցիոն սկանդալների ցուցակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.ziare.com/economie/agricultura/top-5-fermieri-ioan-niculae-ocupa-2-locuri-chiar-si-cu-lacatele-pe-usa-1258402 Ziare.com. Accessed on March 20, 2014
- ↑ http://www.evz.ro/detalii/stiri/ioan-niculae-portret-de-miliardar-intr-o-tara-tampita-927077.html Evenimentul Zilei. Accessed on March 20, 2014
- ↑ «Ioan Niculae s-a predat și a fost dus direct de pe aeroport, la penitenciar». 2021 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2021-02-21-ին. Վերցված է 2024-05-26-ին.
- ↑ «Ioan Niculae merge la închisoare pentru următorii cinci ani. Condamnare definitivă pentru patronul Astrei Giurgiu».
- ↑ http://www.businessmagazin.ro/lideri/cum-a-ajuns-ioan-niculae-miliardar-7837155 Business Magazine. Accessed on March 20, 2014
- ↑ http://www.bursa.ro/s=english_section&articol=213047.html Bursa. Accessed on March 20, 2014.
- ↑ http://business-review.eu/featured/romanian-ministers-accused-of-undermining-national-economy/ Business Review. Accessed on March 20, 2014
- ↑ http://www.romania-insider.com/romanian-ioan-niculae-1372nd-richest-man-in-the-world-according-to-latest-forbes-list/116562/ Արխիվացված Սեպտեմբեր 1, 2014 Wayback Machine. Romania Insider. Accessed on March 20, 2014
- ↑ http://www.ziare.com/stiri/proces/miliardarul-ioan-niculae-divorteaza-cat-cere-sotia-la-partaj-1257742 Ziare.com. Accessed on March 20, 2014