Յիսայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յիսայ
Ի ծնեՅիսայ Հռոմկլացի
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ է
ԱզգությունՀայաստան Հայաստան
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
Գործունեության տարիներ15-րդ դար

Յիսայ, (Յիսայ Հռոմկլացի, ծ. և մ. թթ. աևհտ), Հիսայ, 15-րդ դարի վերջ – 16-րդ դարի առաջին կեսի ճարտարապետ։ Ապրել և ստեղծագործել Է Հալեպում։ Անունը և կառուցումները հիշատակված են Հալեպի Սբ. Քառասուն Մանկունք եկեղեցում պահվող ձեռագրերում (Հայսմավուրք, 1536, Զեյթուն (Կիլիկիա), № 71 Գանձարանի ոտանավոր-հիշատակարան՝ 1500)։ Ըստ պահպանված վկայությունների՝ Յիսայը 1499 թվականին նորոգել է Սբ. Քառասուն Մանկունք եկեղեցու «հնագույն սեղանը», ապա շինել խորաններ, եկեղեցու շուրջը՝ խցեր, հյուրատուն, սենյակներ, ամառանոց և այլն։

Հռչակվել է Հալեպի նշանավոր ճարտարապետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 207, էջ 188:
  • Բարխուդարյան Ս.. Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե.. 1963, Էջ 107-108։