Յացենկո–Խմելևսկու առվակային գնայուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յացենկո–Խմելևսկու առվակային գնայուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Գնայուկ բզեզներ
Տեսակ Յացենկո–Խմելևսկու առվակային գնայուկ
Լատիներեն անվանում
Duvalius yatsenkokhmelevskii


Յացենկո–Խմելևսկու առվակային գնայուկ (լատին․՝ Duvalius yatsenkokhmelevskii), գնայուկ բզեզների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

6,5 մմ մարմնի երկարությամբ, ձգված, չափավոր ուռուցիկ, փայլուն ծածկույթներով կարմրադարչնագույն մանր բզեզ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է Հայաստանի էնդեմիկ և հայտնի է միայն Իջևան քաղաքի շրջակայքից (Տավուշի մարզ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է սաղարթավոր անտառում` աղբյուրի մոտ։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։ Բզեզները հանդիպում են մայիս-հունիս ամիսներին` գերխոնավ հողերում և անտառային փռվածքում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակը բարձր չէ, իսկ դրա փոփոխության միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոնը տեսակի ապրելավայր հանդիսացող աղբյուրի հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունն է։

Հանդիպում է «Իջևան» պետական արգելավայրի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.