Յան Սաուդեկ
Յան Սաուդեկ չեխ․՝ Jan Saudek | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1935[1][2][3][…] (88 տարեկան) |
Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա[3] կամ Պրահա, Չեխոսլովակիա[4][5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | լուսանկարիչ և նկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | saudek.com |
![]() |
Յան Սաուդեկ (չեխ․՝ Jan Saudek, մայիսի 13, 1935[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[3] և Պրահա, Չեխոսլովակիա[4][5]) հրեական ծագումով պաշտամունքային չեխ լուսանկարիչ։ Հայտնի է իր համարձակ և ցնցող աշխատանքով։ Ունի իր սեփական ցուցահանդեսները աշխարհի ավելի քան 400 քաղաքներում[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրեական ընտանիքից, որի անդամներից շատերը մահացել են Թերեզինում[9]։ Յանը և նրա երկվորյակ եղբայրը՝ Կարելը, բանտարկվեցին մանկական ճամբարում։ Սաուդեկն առաջին չեխ լուսանկարիչներից էր, ում աշխատանքները հայտնի դարձան արևմտյան երկրներում, և արդյունքում նա մինչև 1980-ականները գտնվում էր Չեխիայի իշխանությունների կասկածի տակ։ Նրա լուսանկարները, նախ՝ սև ու սպիտակ, ապա՝ գունավոր, վերաբերում են սեքսուալությանը և տղամարդկանց և կանանց հարաբերություններին, ծերությանը և երիտասարդությանը, հագուստին և մերկությանը։ Հզոր պատկերային էֆեկտների հասնելու համար Սաուդեկը անտագոնիստական մոտեցում է ցուցաբերել։ Երբեմն Յանն օգտագործում է ուժեղ կերպար, որը հիշեցնում է միջնադարյան սեռական կյանքի կոպիտ անպարկեշտությունը, նրա կադրերի միապաղաղ մթնոլորտն ամրապնդում էր տպավորությունը[10][11]։ 1950 թվականին նա առաջին անգամ վերցրեց տեսախցիկը։ 1952 - 1983 թվականներին աշխատել է տպարանում։ 1990 թվականին պարգևատրվել է Ֆրանսիայի արվեստի և գրականության շքանշանով։ Երկվորյակ եղբայրը կոմիքսների նկարազարդող Կարել Սաուդեկն է[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Luminous-Lint — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Czech National Authority Database
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Evidence zájmových osob StB (EZO)
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ https://beautifulbizarre.net/2014/07/10/jan-saudeks-hand-tinted-controversy/
- ↑ https://news.expats.cz/art/jan-saudek/
- ↑ Кулик И. Обнаженный приём // Коммерсантъ. — 20.04.2006. — № 70. — С. 21.
- ↑ «AUT - Úplné zobrazení záznamu»։ aleph.nkp.cz։ Վերցված է 2022-05-17
- ↑ «Jan Saudek»։ cs.isabart.org։ Վերցված է 2022-05-17
- ↑ «ŽENA-IN - Jan Saudek: Nejsem děvkař»։ ŽENA-IN (cs-CZ)։ Վերցված է 2022-05-17
- ↑ «Обнаженный прием»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 2006-04-20։ Վերցված է 2022-05-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Персональный сайт(չեխ.),(անգլ.)
- Ян Саудек на PhotoIsland(ռուս.)
- Гениальный извращенец — Ян Саудек Archived 2014-09-27 at the Wayback Machine.