Յան Գոնսալես (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Յան Գոնսալես
Yann Gonzales.jpg
Ծնվել էհունվարի 1, 1977(1977-01-01) (46 տարեկան)
ԾննդավայրՆիս
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ

Յան Գոնսալես (ֆր.՝ Yann Gonzalez, հունվարի 1, 1977(1977-01-01), Նիս), ֆրանսիացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրադյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թվականի մարտի 2-ին Նիցցայում[1]։

Երկու տարի բանասիրություն է ուսումնասիրել Նիցայի համալսարանում, ապա կինոյի արվեստ է յուրացրել Փարիզում։ Իր կարիերան սկսել է որպես լրագրող[2]։

2006-2012 թվականներին նկարահանել է 6 կարճամետրաժ ֆիլմ (դրանցից առաջինը «By the Kiss»-ն է, որը 2006 թվականին ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում՝ «Ռեժիսորի կիսամյակում»), նրա առաջին լիամետրաժ «Les Rencontres d’après minuit» («Հանդիպումներ կեսգիշերից հետո») ժապավենը ներկայացվել է Կաննի 2013 կինոփառատոնի «Քննադատների շաբաթին»։

«Հանդիպումներ կեսգիշերից հետո» ֆիլմի երաժշտությունը ձայնագրել է M83 խումբը, որը ղեկավարում է Գոնսալեսի հարազատ եղբայրը՝ Էնթոնին[3]։

2008-2009 թվականներին գրել է «Écrire pour un chanteur» («Գրել մեկ երգչի համար») սերիալի մի քանի էպիզոդների սցենարը։

Գոնսալեսի երկրորդ՝ «Դանակ սրտում», լիամետրաժ ֆիլմը ընտրվել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթում[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006՝ Համբույրով / By the Kiss (կարճամետրաժ)
  • 2007՝ Անտրակտ / Entracte (կարճամետրաժ)
  • 2008՝ Թոռնիկներ, ես ձեզ ատում եմ / Je vous hais petites filles (կարճամետրաժ)
  • 2009՝ Սև աստղեր (Երեք երկնային մարմին) / Les Astres Noirs (Three Celestial Bodies) (կարճամետրաժ)
  • 2012՝ Մենք այլևս մենակ չենք լինի / Nous ne serons plus jamais seuls (կարճամետրաժ)
  • 2012՝ Իմ երազանքի երկիրը / Land of my dreams (կարճամետրաժ)
  • 2013՝ Հանդիպում կեսգիշերից հետո/ fr:Les Rencontres d'après minuit
  • 2017՝ Կղզիներ / Les Îles (կարճամետրաժ)
  • 2018՝ Դանակ սրտում / fr:Un couteau dans le cœur

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Yann Gonzalez» (ֆրանսերեն)։ Semaine de la critique։ Վերցված է 2018-04-30 
  2. «Quatre choses à savoir sur Yann Gonzalez, le réalisateur azuréen en lice pour la Palme d'or» (ֆրանսերեն)։ Nice matin։ 2018-04-20։ Վերցված է 2018-04-30 
  3. Kristen Zwicker (2016-05-04)։ «M83 Talks Nostalgic New LP: 'These Sounds Are My Time Machine'»։ Rolling Stone (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-03-ին։ Վերցված է 2018-05-02 
  4. Peter Debruge and Elsa Keslassy (2018-04-12)։ «Cannes Lineup Includes New Films From Spike Lee, Jean-Luc Godard»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]