Յանիս Գուրաս
Յանիս Գուրաս | |
---|---|
Γιάννης Γκούρας | |
1771 - հոկտեմբերի 1 (13), 1826 | |
Ծննդավայր | Panourgias |
Մահվան վայր | Աթենք |
Գերեզման | Faneromeni monastery, Salamina |
Քաղաքացիություն | Հունաստանի թագավորություն |
Մարտեր/ պատերազմներ | Հունաստանի անկախության պատերազմ |
Յանիս Գուրաս (հուն․՝ Γιάννης Γκούρας, 1771, Panourgias - հոկտեմբերի 1 (13), 1826, Աթենք), հույն ռազմական ականավոր գործիչ, Հունաստանի անկախության ազգային-ազատագրական պայքարի գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանիս Գուրասը ծնվել է կենտրոնական Հունաստանի Ֆոկիդա երկրամասի Մարվիլենե գյուղական բնակավայրում[1]։ Մանկուց ի վեր հմտորեն տիրապետել է զենք կրելու արվեստին։ Նրա զարկիմը՝ ռազմահրամանատար Պանուրյասը, դեռևս մանկահասակ տարիքում վերջինիս ընդգրկել է իրենց շարքերը։ Ավելի ուշ՝ Գուրասն անդամակցում է Հունաստանի ազատագրության համար պայքարող «Ֆիլիկի էթերիա» գաղտնի կազմակերպությանը և ամբողջ կյանքը նվիրում հայրենիքի անկախության ազգանվեր գործին։ Հեղափոխության բռնկումից երեք տարի առաջ Յանիսը դարձել էր Օդիսեաս Անդրուցոսի համհարզը։
Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի սկզբնամասում՝ 1821 թվականի մարտին, Գուրասը մասնակցել է Վասիլիկայի ճակատամարտին և ապա 400 հոգանոց ապստամբական ջոկատի հետ ամրացել Ամֆիսայի բերդում։ Վասիլիկայի առյուծամարտից հետո Յանիս Գուրասը դարձել է անկախ ռազմահրամանատար և ապա նշանակվել Աթենքի Ակրոպոլիսի «պահապան»։
Հունաստանի անկախության հռչակումից հետո նորանկախ պետության մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ալեքսանդրոս Մավրոկորդատոսը, Գուրասին օգտագործում են իրենց խարդավանքների համար։ Յանիսը մահացել է 1826 թվականի հոկտեմբերի 1-ին՝ թուրքերի կողմից Աթենական Ակրոպոլիսի պաշարման ընթացքում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Βασίλης Σφυρόερας (2011 թ․ փետրվարի 25). «Γκούρας Ιωάννης (Παρνασσίδα, 1791 – Αθήνα, 1826)» (հունարեն). Αργολική Αρχειακή Βιβλιοθήκη Ιστορίας και Πολιτισμού. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Δημήτριος Φωτιάδης Η Επανάσταση του ’21. — Μέλισσα, 1971. — Vol. 2. — P. 135—138.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Αγαπητός Σ. Αγαπητός Οι Ένδοξοι Έλληνες του 1821, ή Οι Πρωταγωνισταί της Ελλάδος. — Πάτρα: Τυπογραφείον Α. Σ. Αγαπητού, 1877. — P. 394—398.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանիս Գուրաս» հոդվածին։ |