Յակով Ֆոմին
Յակով Ֆոմին | |
---|---|
1885 - մարտի 16, 1922 | |
Ծննդավայր | Ելանսկայա (ստանիցա), Վյոշեսկոե գյուղական բնակավայր, Շոլոխովսկի շրջան |
Մահվան վայր | Կրուգլովկա, Նեխաևսկի շրջան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ՌԽՖՍՀ |
Կոչում | դիվիզիայի հրամանատար (?)[1] |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Յակով Եֆիմովիչ Ֆոմին (ռուս.՝ Яков Ефимович Фомин, 1885, Ելանսկայա (ստանիցա), Վյոշեսկոե գյուղական բնակավայր, Շոլոխովսկի շրջան - մարտի 16, 1922, Կրուգլովկա, Նեխաևսկի շրջան), Դոնի կազակ, Քաղաքացիական պատերազմի մասնակից, ով բազմիցս փոխել էր իր կողմնորոշումը։ Նա ամենից շատ հայտնի է որպես 1921-1922 թվականներին Խորհրդային իշխանության դեմ կազմակերպված տեղական ապստամբության առաջնորդ և որպես այդպիսին պատկերված է Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպում[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոմինը ծնվել է 1885 թվականին, Դոնի մերձակայքում գտնվող Ռուբյոժնի խուտորում։ Այնուհետև ծառայել է մայրաքաղաքի կազակական պահակախմբի գնդում, 1911 թվականին զորացրվել է ուրյադնիկի կոչումով։ 1914 թվականին Ֆոմինը մեկնում է Առաջին աշխարհամարտի ռազմաճակատ և ծառայում 52-րդ կազակական գնդում։
Քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1918 թվականի վերջին, նա մարտնչում էր սպիտակների կողմից Դոնի կազակական 28-րդ գնդի կազմում։ Դեկտեմբերին Ֆոմինը կազմակերպում է գնդի ապստամբությունը և հետ քաշվում թիկունք, որտեղ 1919 թվականի հունվարին գրավում է Վյոշենսկայան։ Երկու ամիս անց այնտեղ ապստամբություն է սկսվում և Ֆոմինը փախչում է Ֆիլիպ Միրոնովի զորքեր։ Այստեղ ծառայելով՝ նա հասնում է դիվիզիայի հրամանատարի պաշտոնի, հետագայում ձերբակալվում է Միրոնովի հետ միասին, իսկ ավելի ուշ նրանց ներում է շնորհվում։
1920 թվականի մարտին Ֆոմինը նշանակվում է պարենմասնատրման հեծելավաշտի հրամանատար։ Մեկ տարի անց, ընդդիմանալով մթերումների այս համակարգի դեմ, Ֆոմինը իր հեծելավաշտով ապստամբում է խորհրդային իշխանության դեմ՝ «Սովետներն առանց բոլշևիկների» կարգախոսով։ Ըստ տարբեր աղբյուրների, նրա հրամանատարության տակ մարտնչում էին մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր կազակներ, որոնք երկար ժամանակ խուսափում էին վճռական ճակատամարտերին մասնակցելուց։ 1922 թվականի մարտի կեսերին, Կարմիր բանակը հետապնդելով «Ֆոմինի» խմբավորմանը, մի քանի մարտերում գրեթե ամբողջությամբ ոչնչացնում է նրանց։ Նրանցից Ֆոմինը և նրա տեղակալ Ստեպան Տոլստովը զոհվում են, վերջիններից մեկը Կրիվովսկու խուտորում։
Ապստամբության ընթացքում Ֆոմինի կինը խորտակվում է կարմիրների կողմից Միգուլյանկայում (Դոնի ծոց)։ Նրանց որդին՝ Դավիդը (ծնվել է 1905 թվականին), ապստամբության ժամանակ հայրիկի հետ էր, իսկ վերջինիս մահից հետո վերադառնում է Ռուբեժնոյե։ 1930 թվականին խորհրդային իշխանությունները հիշեցին ժողովրդի թշնամու որդուն, և մի շարք աքսորների և բանտարկությունների արդյունքում Դավիթը մահացավ Կոմիում, 1943 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Звание документально неизвестно. До перехода на сторону красных был старшим урядником, затем командовал советской дивизией.
- ↑ Ещё об одном герое романа М. А. Шолохова «Тихий Дон»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Каташов Ю. И. Верхнедонцы. 100 биографий казаков Верхне-Донского округа. Тихий дон Шолохов