Յակով Ֆիլատովի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Յակով Ֆիլատովի եկամտաբեր տուն
Moscow, Ostozhenka 3-14 Apr 2009 frontal 04.JPG
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա և Օստոժենկա փողոց
Առաջին հիշատակում1904
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ

Յակով Ֆիլատովի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Якова Филатова), ճարտարապետության հուշարձան, որը գտնվում է Մոսկվա քաղաքում (Ռուսաստան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողամասում տեղակայված են տարբեր ժամանակներում կանգնեցված երկու տներ։ Ձախ մասը, որը քառահարկ շենք է, կառուցվել և վերնակառուցվել է ճարտարապետ Էռնստ-Ռիխարդ Նիռնզեեի նախագծով 1904 թվականին։ Աջից գտնվող ճարտարապետական շինությունը կառուցվել է 1907-1909 թվականներին ճարտարապետներ Վալենտին Դուբովսկոյի և Ն. Ա. Արխիպովի նախագծով[1]։ Այն տարբեր, ձևով և ուրվագծերով միմյանց չնմանվող ավարտներով ծավալների համատեղում է։ Շենքի ճակատները կատարված են մոդեռն ոճով։ Ճարտարապետության տեսանկյունից հետաքրքրություն են ներկայացնում ինքնատիպ ռելիեֆային նախշերով, հինգերորդ հարկի պատուհանների վերևի կերամիկական ծոփորը, ինչպես նաև անկյունային աշտարակիկի վրայի զանգանման վրանը, որն արտաքնապես հիշեցնում է գլխիվայր շրջված ըմպանակ, այդ իսկ պատճառով շինությունը հայտնի է որպես «Տուն ըմպանակի տակ»։ Առանձնատան այս ոչ պաշտոնական անվան հետ է զուգորդվում մոսկովյան մի լեգենդ, որը պատմում է, որ վաճառական Յակով Միխայլովիչ Ֆիլատովը տառապել է ալկոհոլային կախվածությունից, ինչի պատճառով գրեթե զրկվել է իր ունեցվածքից, բայց, բարեբախտաբար, ժամանակին հետ է կանգնել։ Այդ իրադարձության խորհրդանիշն էլ ծառայում է շրջված ըմպանակը շենքի տանիքում։ Վերակառուցումներից մեկի ժամանակ գմբեթը փոխարինվել է նորով, որը պակաս էսթետիկ է։

Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը երկու շենքերի սեփականատերը եղել է վաճառական Յակով Միխայլովիչ Ֆիլատովը, որն ունեցել է ջրմուղի և էլեկտրատեխնիկական պարագաների պահեստ։

ԽՍՀՄ-ի տարիներին շենքում տեղակայված էին կոմունալ բնակարաններ, որոնցից մեկը 1990-ական թվականներին ձեռք է բերել պատկերասրահագետ, հրապարակախոս, արտ-մենեջեր, Պերմի ժամանակակից արվեստի թանգարանի (PERMM) նախկին տնօրեն Մարատ Գելմանը։

Մինչև մեր օրերը եկամտաբեր տունը գրեթե ամբողջությամբ պահպանել է իր սկզբնական տեսքը, այն դեռևս բնակելի է։ Շենքը մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության հայտնաբերված օբյեկտներից մեկն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. М. В. Нащокина Московский модерн. — 2-е изд. — М.: Жираф, 2005. — С. 489. — 560 с. — 2500 экз. — ISBN 5-89832-042-3

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]