Յաակ Լիպսո
Յաակ Լիպսո էստ․՝ Jaak Lipso | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1940[1] |
Ծննդավայր | Տալլին, Էստոնիա |
Մահացել է | մարտի 3, 2023[2] (82 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Էստոնիա |
Մասնագիտություն | բասկետբոլի մարզիչ և բասկետբոլիստ |
Պարգևներ և մրցանակներ |
Յաակ Լիպսո (ապրիլի 18, 1940[1], Տալլին, Էստոնիա - մարտի 3, 2023[2]), էստոնացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Խարհրդային սոցիալիստական հանրապետությունների միության կողմից։ Միակ էստոնացի բասկետբոլիստն է, որը նվաճել է երկու մեդալ Օլիմպիական խաղերում[3]։ Լիպսոն նաև երկու մեդալ է նվաճել ՖԻԲԱ աշխարհի առաջությունում, իսկ Խորհրդային միության բասկետբոլի ազգային հավաքականի հետ երեք անգամ դարձել է Եվրոպայի բասկետբոլի առաջնության չեմպիոն[4]։ 1961-1970 թվականներին եղել է Խորհրդային միության բասկետբոլի ազգային հավաքականի անդամ։ Ակտիվ կարիերայից հետո Լիպսոն մարզիչ է դարձել[5]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիպսոն իր կարիերան սկսել է 1956 թվականին՝ 16 տարեկան հասակում, երբ անդամագրվել է TRÜ բասկտբոլի հավաքականին (հիմա՝ Տարտուի համալսարանի բասկետբոլային թիմ)։ Այդ թիմի կազմում խաղացել է չորս մրցաշրջան և նվաճել Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության չեմպիոնությունը երկու անգամ (1958, 1959)։ Դրանից հետո նա մի մրցաշրջան խաղացել է Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում՝ նախքան ԲԿՄԱ Մոսկվա տեղափոխվելը։ Հաջորդ ութ տարիներն անցկացրել է թիմում՝ նվաճելով Եվրալիգայի երկու չեմպիոնական տիտղոս (1963, 1969) և ԽՍՀՄ լիգայի վեց չեմպիոնական տիտղոս (1962-1966, 1969)։ Այնուհետև Լիպսոն երկու տարով տեղափոխվել է «Տալլինա Կալև» բասկետբոլային ակումբ, որից հետո՝ «Harju KEK» ակումբ և նվաճել Սովետական Էստոնիայի չեմպիոնի ևս երկու տիտղոսներ (1974, 1979)։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրալիգա, 1963, 1969
- Սովետական Միության լիգայի առաջնություն, 1962, 1963, 1964, 1965, 1966, 1969
- Էստոնական խորհրդային սոցիալիստական հանրապետության առաջնություն, 1958, 1959, 1971, 1974, 1979
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
- ↑ 2,0 2,1 2,2 uri korvpallilegend Jaak Lipso (эст.)
- ↑ "Jaak Lipso Biography and Statistics Արխիվացված 2012-03-03 Wayback Machine". Sports-Reference. Retrieved on 2009-02-05
- ↑ "Jaak Lipso". FIBA Europe. Retrieved on 2009-02-05
- ↑ Eesti Elulood. Tallinn: Eesti Entsüklopeediakirjastus 2000 (= Eesti Entsüklopeedia 14) 9985-70-064-3, p. 252.
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lääne, Tiit (2006). Eesti olümpiamedalivõitjad 1912–2006. Eesti Olümpiakomitee. էջեր 132–133. ISBN 9949-427-25-8.
- Lään, Vello; Ibrus, Märt (2006). Eesti korvpall portreed. Eesti Korvpalliliit. էջեր 143–158. ISBN 9949-406-68-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]