Մ777 հաուբից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ777 հաուբից
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակ155 mm howitzer?
Երկիր Միացյալ Թագավորություն
Ծառայության ընդունման տարի2005
ԱրտադրողBAE Systems Platforms & Services?

Մ777, ամերիկյան դաշտային քարշակվող 155-միլիմետրանոց հաուբից։ Արտադրում է BAE Systems ընկերությունը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

М777 ավելի փոքր է և 42 %-ով ավելի թեթև, քան Մ198 հաուբիցը, որին փոխարինում է[1][2]. նրա քաշը կազմում է 4218 կգ[3], և այն համարվում է այդ տիպի ամենաթեթև հաուբիցը[4] (համեմատության համար՝ կրակոցի նույն հեռահարությունն ունեցող M198 հաուբիցի զանգվածը կազմում է 7150 կգ), ինչը թույլ է տալիս այն տեղափոխել CH-47 ուղղաթիռով կամ MV-22 Osprey կոնվերտոպլանի օգնությամբ։ Դա զգալիորեն հեշտացնում է նաև զենքի դեսանտավորումը, սպասարկումն ու պահպանությունը[5]։ Այդպիսի քաշ հաջողվել է ստանալ նրա կառուցվածքում լայնորեն տիտանի օգտագործման շնորհիվ[6]։

Հաուբիցի անձնակազմը նվազեցվել է մինչև հինգ մարդ, ի տարբերություն М198 հաուբիցի անձնակազմի, որը ներառում էր ինը մարդ[7]։

Հաուբիցը կարող է կրակ վարել «Էքսկալիբուր» (Excalibur) ղեկավարվող արկերով, որոնց արդյունավետ կրակոցի հեռավորությունը հազնում է 40 կիլոմետրի, իսկ շրջանային հավանական շեղումը նպատակակետից կազմում է 5 մետր[8]։

Բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ТТХ M777[9]

  • Հեռահարություն
    • Առավելագույնը սովորական արկերով՝ 24,7 կմ
    • Առավելագույնը հատուկ արկերով՝ 30+ կմ
  • Արագաձգություն
    • Ինտենսիվ՝ 5 կրակոց րոպեում մինչև 2 րոպե ժամանակում
    • Ստանդարտ՝ 2 կրակոց րոպեում
  • Վերածում
    • Վերածում՝ <3 րոպե
    • Հավաքում՝ <2 րոպե
  • Սահմանափակումներ
    • Վերելքի բարձրություն՝ +1,275 մմ
    • Վայրէջքի բարձրություն՝ −43 մմ
  • Տրավերս (տեղափոխում)՝ 400 մմ ձախից և աջից (6,400 մմ QuickSwitch-ի վրա)
  • Քարշակում
    • Քարշակման առավելագույն արագություն՝ 88 կմ/ժ
    • Արագությունը կտրտված տեղանքում՝ 24 կմ/ժ
  • Տրանսպորտ
    • Քարշակներ՝ MTVR, FMTV, M800 և M900 5-տոննանոց բեռնատարներ, ինչպես նաև 2,5-տոննանոց ցանկացած բեռնատար,
    • Ինքնաթիռներ՝ C130, C141, C17, C5,
    • Ուղղաթիռներ՝ CH53E, CH47D, MV22։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • M777 — կրակի օպտիկական կառավարմամբ,
  • M777A1 — ավելացվել են սնուցման աղբյուրներ, GPS համակարգ, իներցիալ նավիգացիա, ռադիոընդունիչ, էկրան,
  • M777A2 — թարմացվել է ծրագրային ապահովումը. ավելացվել է Enhanced Portable Inductive Artillery Fuze Setter «Էքսկալիբուր» արկերի օգտագործման համար[10][11],
  • M777ER — 52 տրամաչափի (+1,8 մ) երկարացված փողով և ավելացված զանգվածով (+450 կգ) փորձնական տարբերակ, կրակոցի հեռահարությունն ավելացվել է մինչև 70 կմ[12]։ Արդիականացումը ներառում է նաև XM1113 ակտիվ-հրթիռային արկը և XM654 լիցքը, լիցքավորման ավտոմատ և կրակի կառավարման նոր համակարգ։ Արդիականացումը նպատակ է ունեցել ԱՄՆ հրետանին դարձնել ավելի ունիվերսալ՝ այն ուղղորելով ցածր ինտենսիվության պատերազմների ոլորտից ցանկացած հակառակորդի (այդ թվում նաև տեխնոլոգիապես զարգացած) հետ պատերազմի[13]։

Մարտական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ զինված ուժերը հաուբիցներն օգտագործել է Աֆղանստանի և Իրաքի պատերազմների ժամանակ[13]։

Ըստ The Washington Post-ի՝ GPS-նշանառությամբ արկերով որոշակի քանակության 155-միլիմետրանոց M777 հաուբիցներ են ուղարկվել ԱՄՆ ծովային հետևակի 4-րդ գնդի 1-ին գումարտակին (4th Marine Regiment), աջակցություն ցույց տալու համար, որը գտնվել է Ալ-Ռակկա քաղաքի մոտակայքում՝ մասնակցելով նր ածայրամասերում ծավալված կռվին 2017 թվականին[14]։

Օպերատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «M777 Howitzer - Specifications»։ Canadian Army (English)։ մարտի 8, 2013։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 3, 2016-ին։ Վերցված է մարտի 18, 2017։ «Weight: 4200 kg» 
  2. «M198 Towed Howitzer - Specifications»։ GlobalSecurity.org (English)։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 1, 2013-ին։ Վերցված է մարտի 18, 2017։ «Weight: 15,758 pounds (7.154 kilograms)» 
  3. M777 | BAE Systems | United States
  4. Пентагон увеличил заказ на сверхлегкие гаубицы // Lenta.ru, авг 2008
  5. «M777 Lightweight 155 mm howitzer (LW155)»։ GlobalSecurity.org 
  6. «M777 155mm Ultralightweight Field Howitzer»։ Army Technology (English)։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 15, 2016-ին։ Վերցված է մարտի 18, 2017։ «The construction of the M777 makes extensive use of titanium and titanium castings, enabling a weight reduction of 3,175kg (7,000lb) compared to the M198 howitzer which it replaces in the US Army and USMC inventory.» 
  7. «M777 Lightweight 155 mm howitzer (LW155)»։ GlobalSecurity.org։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 26, 2005-ին։ Վերցված է մայիսի 26, 2005 
  8. «Canada Deploys GPS Shell To Afghanistan»։ defensenews.com։ Վերցված է նոյեմբերի 4, 2014 (չաշխատող հղում)
  9. «M777A5 Datasheet_final»։ BAE Systems։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-09-ին։ Վերցված է 2018-03-09 
  10. Gooding and Kratzer Keith and David (October–December 2008)։ «PEO GCS's Digitized Towed Howitzer Supports the GWOT»։ US Army Acquisition Support Center։ Army Acquisition, Logistics, and Technology Magazine։ էջ 32։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-10-ին։ Վերցված է հունվարի 27, 2013 
  11. Goldman Harvey I. (հունիսի 12, 2007)։ «LW155 Howitzer Towed Artillery Digitization»։ NDIA Armaments Technology and Firepower Symposium 12 June 2007։ .dtic.mil։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-13-ին։ Վերցված է հունվարի 27, 2013 
  12. Picatinny engineers seek to double range of modified howitzer Archived 2016-04-13 at the Wayback Machine. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-13-ին։ Վերցված է 2016-09-30   — ARDEC.Army.mil, 21 March 2016
  13. 13,0 13,1 «The U.S. Army Is About to More Than Double the Range of Its Howitzers»։ Popular Mechanics (անգլերեն)։ 2017-03-01։ Վերցված է 2017-11-03 
  14. «This is the massive cannon US Marines are using to obliterate ISIS fighters in Syria»։ Business Insider]] (անգլերեն)։ 2017-03-17։ Վերցված է 2017-11-02 
  15. Bergmann Kym (հոկտեմբերի 23, 2010)։ «Push is on to bring out the big guns»։ The Australian (News Ltd)։ Վերցված է հունվարի 4, 2011 
  16. Military Balance 2016. — С. 35.
  17. Military Balance 2016. — С. 233.
  18. Military Balance 2016. — С. 44.
  19. «BAE Systems receives $542 million contract for India M777 Howitzers»։ BAE Systems (անգլերեն)։ baesystems.com։ հունվարի 12, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-22-ին։ Վերցված է 2017-02-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]