Մտքարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մտքարան
Изображение логотипа
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Իրավ. կարգավիճակԳործող
Գլխադասային գրասենյակԵրևան, Փավստոս Բուզանդի 1/3

Մտքարան, կրթական առցանց և անցանց կրթարան, որի նպատակն է մատչելի ձևաչափով ներկայացնել հայկական մշակույթին և Հայաստանի պատմությանն առնչվող զանազան թեմաներ[1]։

Գործում է առցանց և Երևանի Փավստոս Բուզանդի 1/3 հասցեով։

Կրթարանը ներկայացնում է դասախոսություններ, վավերագրական ֆիլմեր և կազմակերպում վարպետության դասեր՝ գիտության, արվեստի և հոգևոր թեմաներով[2]։

Մտքարանի հարթակում դասընթացներով հանդես են եկել Գագիկ Գինոսյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Լենա Միսակյանը, Արման Նուռը, Հրանտ Թոխատյանը, Նարեկ Մարգարյանը, Մարգ Գրիգորյանը[3]։

Առցանց դասախոսություններից բացի նախագիծը կազմակերպում է նաև օֆլայն դասախոսություններ Հայաստանում (օրինակ, «Հայկական մշակույթի ֆենոմենը», «Միգրացիայի տնտեսագիտությունը», «Բարձր տեխնոլոգիաները Հայաստանում», «Ինչպես պահպանել համբավը համացանցում» և այլ թեմաներով)[4]։

Մտքարանի «50 հարց» նախագծում հրավիրվում են մշակույթի, արվեստի, քաղաքականության հայտնի գործիչներ, որոնք պատմում են իրենց կարիերայի առանձնահատկությունների, Հայաստանի ապագայի իրենց տեսլականի մասին։ Այդ խորագրի առաջին եթերաշրջանում հանդես են եկել «X ֆակտոր» շոուի ֆինալիստ Իննա Սայադյանը, Գուչիի մոդել Արմինե Հարությունյանը, բլոգեր Վահագ Մկրտչյանը, դերասան Ժաննա Բուտուլյանը, երգչունի Մարինե Մանասյանը, բլոգեր Սոֆա Բրոյանը։ Երկրորդ եթերաշրջանում՝ բլոգեր Գարիկ Տուտը, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, սպորտսմեն Արմեն Ղուլյանը, լրագրող Վարդա Սուքիասյանը, քաղաքագետ Սարգիս Ծատուրյանը, բլոգեր Իրինա ՄամաՔլաբը, ատամնաբույժ Լուիզա Ավթանդիլյանը, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

Լույս են տեսնում վավերագրական ֆիլմեր ճարտարապետության, Հայաստանի պատմության թեմատիկայում։ Առաջին եթերաշրջանում ցուցադրվել են ֆիլմեր Երևանում Ստալինի արձանի, Կոնդ թաղամասի, «Մոսկվա» կինոթատրոնի, Հայաստանի կոմպոզիտորների միության շենքի մասին։ Երկրորդ եթերաշրջանում՝ Խոր Վիրապի, Գառնու տաճարի, Պտղնիի եկեեղցու, Մատենադարանի, Դվինի, Զվարթնոց տաճաի, Շուշիի Ղազանչեչոց տաճարի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Սերգեյ Եսենինի մասին[5]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mtaqaran: платформа с армянским акцентом (ռուս.)
  2. «Մոսկվայում կայացել է «Mtqaran» ինտելեկտուալ հարթակի օֆլայն դասախոսությունը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. Mtqaran․ առցանց դասախոսություններն ու քննարկումները՝ որպես հակազդեցության պոտենցիալ, բայց ցավոք միակ գործիքը
  4. Երիտասարդ իրավաբանը ստեղծել է անվճար կրթարան՝ բոլոր հայերի համար
  5. «Армения = это я!» Автор проекта Mtqaran об образовании, культуре и таком особенном армянском человеке (ռուս.)