Մուրոյի «զրուց»-ը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Մուրոյի «զրուց»-ը
Ժանրպատմվածք
ՀեղինակԱկսել Բակունց
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1929-30
Հրատարակչություն«Խորհրդային Հայաստան» օրաթերթ
Շարք«Անձրևը» ժողովածու
ՎիքիդարանՄուրոյի «զրուց»-ը

«Մուրոյի «զրուց»-ը», Ակսել Բակունցի պատմվածքներից, հավանաբար գրվել է 1929-1930 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում։ Պատմվածքի բնագրային աղբյուրներն են՝ «Խորհրդային Հայաստան», օրաթերթ (Երևան), Հոկտեմբեր — Նոյեմբեր։ Տարեգիրք։ Երևան, 1934, Ակսել Բակունց Անձրևը։ (Ժողովածու), Երևան, 1935։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1930 թվականի հունվարի 22-ին, «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, այնուհետև՝ 1932 թվականին Երևանում լույս տեսած «Հոկտեմբեր-նոյեմբեր» տարեգրքում, 1934 թվականին պատմվածքը հրապարակվել է Երևանում լույս տեսած «Լենին. գրողները Լենինի մասին» ժողովածվում։ Հետագայում պատմվածքը հրատարակվել միջնակարգ դպրոցների 5-րդ տարվա «Գրականության քրեստոմատիայում»։ Պատմվածքը մշակումից հետո, 1935 թվականին տեղ է գտել Բակունցի «Անձրևը» ժողովածվում, այնուհետև բազմիցս հրապարակվել է պարբերականներում, ժողովածուներում, դասագրքերում[1]։

«Մուրոյի «զրուց»-ը 1955 թվականին տեղ է գտել Բակունցի Երկերի երևանյան հրատարակության մեջ և բեյրության «Ամբողջական գործի» Ա հատորում[2], 1957-ին «Լենինը մեր սրտում» գրական-գեղարվեստական ժողովածուի մեջ, 1959-ին՝ «Եղբայրության ընկուզենիները» ժողովածվում, 1960-ին լույս է տեսել առանձին գրքույկով[3][4], ինչպես և տպագրվել է «Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Արձակ» հրատարակության մեջ, 1964 թվականին՝ Երկերի առաջին հատորում, 1969-ին՝ «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի հետ հրատարակվել է առանձին գրքույկով[5]։

«Անձրևը» ժողովածուի մեջ պատմվածքի վերջում թվական չկա նշված։ Երկերի 1955 և 1964 թվականների հրատարակություններում պատմվածքի վերջում նշված է 1932, որը հնարավոր չէ լինի պատմվածքը գրելու ճիշտ թվականը, քանի-որ երկն առաջին անգամ հրապարակվել է 1930 թվականի հունվարի 22-ին, «Խորհրդային Հայաստան» օրաթերթում։

Սյուժեի վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պատմվածքի սյուժեի, հեղինակը եղել է Մաղդա գյուղում և պատմվածքի հերոսի՝ Մուրոյի նախակերպարին հանդիպել ամռանը կամ աշնան սկզբին։ Ամենայն հավանականությամբ դա եղել է 1929 թվականի ամառը կամ աշնան սկիզբը։ Այստեղից պարզ է դառնում, որ Բակունցը երկը գրել է 1929 թվականից մինչև 1930 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում[6]։

Աշտարակի շրջանի լեռնային Մաղդա գյուղում (այժմ Լեռնաշեն) Սասունից եկած բնակիչներ են ապրում։ Երկար տարիներ 38-րդ խորհրդային տնտեսությունում աշխատում էր Գևորգ Ավետիսյան անունով մի սասունցի վերաբնակիչ, որը հանդիսացել է բակունցյան Մուրոյի նախակերպարը, արտաքինով շատ նման նրան։ Նա հիշում էր հանդիպումը քաղաքից եկած երկու մարդկանց հետ։ Գևորգ Ավետիսյանը ծանոթ է եղել Մուրոյի «զրուց»-ը պատմվածքին, որտեղ Բակունցը նշել է, որ ոչ մի հարազատ չունի։ Սակայն իրականում Գևորգն ունեցել է եղբայր, այդ պատճառով նա հայտնել է իր դժգոհությունը։ Բակունցը իրողությունից այս շեղումը, բնականաբար, կատարել է գեղարվեստական նկատառումով. որևէ հարազատ չունեցող Արևմտյան Հայաստանից եկած վերաբնակիչ հովիվը պատմվածքում ավելի տպավորիչ պետք է լիներ։ Գևորգի անունը Բակունցը փոխել է Մուրո, քանի որ այդ անունը պատմվածքում ավելի «հովվական» է հնչում։ Իրականում Բակունցն ունեցել է մի այլ հովիվ ծանոթ, քուրդ՝ Հակո Շամիլով անունով, որին նաև Մուրո են ասել։ Հակոն որևէ առնչություն չունի պատմվածքի հետ, նրանից Բակունցը միայն Մուրո անունն է վերցրել և այդպես կոչել իր գրական հերոսին։

Հետագայում Հակո Շամիլովը պնդել է, թե Բակունցի Մուրոն ինքն է, սակայն Բակունցի Մուրոյի նախակերպարի վերաբերյալ մի քանի նյութեր են տպագրվել[7][8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 663
  2. Բակունց Ակսել (1955)։ Ակսել Բակունցի ամբողջական գործը։ 3 հատորով. Հատոր Ա։ Պատմուածքներ։ Սեւան։ Պէյրութ: տպ. Սեւան 
  3. «Ակսել Բակունցի ծննդյան օրն է»։ Լուրեր Հայաստանից - 1lur.am։ 2014-06-13։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-10-ին։ Վերցված է 2019-08-10 
  4. Բակունց Ակսել (1960)։ Պայազատ Սերգո Արտաշեսի, ed.։ Մուրոյի «զրուցը»։ Պատմվածք։ Երևան: Հայպետհրատ 
  5. Բակունց Ակսել (1969)։ Գրիգորյան Շ Ա, ed.։ Մուրոյի «զրուց»-ը։ Նամակ ռուսաց թագավորին։ Երևան: Հայաստան 
  6. Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 664
  7. «Ավանգարդ», 1960, № 117
  8. «Ավանգարդ», 1964, № 109