Մուրատ (ռազմագործողություն)
«Մուրատ» ռազմագործողություն | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Թուրք-քրդական հակամարտություն | |||||||||
«Մուրատ» ռազմագործողության իրականացումը Թուրքիայի Հաքյարի մարզում | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Թուրքիա | Քրդական բանվորական կուսակցություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
24 գեներալներ[1] | Մուրատ Քարայըլան | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
40,000[1] | 450[1] | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
3 զոհ | 58 զոհեր 3+ գերիներ |
«Մուրատ» ռազմագործողություն (թուրքերեն՝ Murat Operasyonu), ռազմական գործողություն, որն իրականացվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից՝ ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության։ Ռազմագործողությունը սկսվել է 1998 թվականի ապրիլի 23-ին[2] Թուրքիայի հարավարևելյան Հաքյարիի մարզ։ Մինչ 2017 թվականն այն եղել է Թուրքիայի զինուժի կողմից Թուրք-քրդական հակամարտության շրջանակներում իրականացված ամենախոշոր ռազմական գործողությունը։ Որոշ տեսաբաններ էլ կարծում են, որ այն եղել է ամենախոշոր ռազմական գործողությունը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր[1]։
Ռազմագործողության ժամանակ թուրքական բանակն օգտագործել է 40 000 զորախումբ՝ ընդդեմ 450 քուրդ զինյալների, որոնց գլխավորում էր Մուրատ Քարայըլանը[1]։ Այդուհանդերձ, թուրքական զինուժը չկարողացավ սպանել կամ գերի վերցնել Քարայըլանին այն բանից հետո, երբ մայիսին շրջապատեցին նրան՝ Դիարբեքիրի մարզի Խուլփի գյուղում[3]։
Ռազմագործողության առաջին երեք օրերին բախումներ են տեղի ունեցել Դիարբեքիրի, Բինգյոլի, Մուշի և Բիթլիսի մարզերում։ Դիարբեքիրի մարզում բախումները հիմնականում տեղի են ունեցել Լիջեում և Հայնիում։ Բինգյոլի մարզում էլ բախումների հիմնական թատերաբեմը Գենչ քաղաքն էր։ Թուրքիայի զինուժի բարձրագույն հրամանատարությունը հայտարարել է, որ գործողության առաջին երեք օրերին սպանվել են 58 զինյալներ, 3 հոգի գերեվարվել։ Այդ ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է թուրք երեք զինվորական։ Զինյալները Խուլփիում խոցել են ռազմական ինքնաթիռ, որից հետո գերեվարվել է ազգությամբ հայ գործարար։
Քրդական բանվորական կուսակցությանը համակիր աղբյուրները հայտնել են, որ կուսակցության նախկին ռազմական հրամանատար Շեմդին Սաքըքը ռազմագործողության ժամանակ օգնել է թուրքական զինուժին, այն բանից հետո, երբ ձերբակալվել է թուրքական զինուժի կողմից։ Սաքըքը ձերբակալվել է բանվորական կուսակցությունը լքելուց և Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությանը միանալուց հետո[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «The Invisible War in North Kurdistan (page 102)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
- ↑ «The Kurdish Conflict in Turkey». Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «The Economist - World News, Politics, Economics, Business & Finance». The Economist. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «The Şemdin Sakık Show». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.