Մուստաֆա Յամուլկի
Մուստաֆա Յամուլկի | |
---|---|
քրդ.՝ Mistefa Paşayê Yamûlkî ،مستەفا پاشای یاموڵکی | |
![]() | |
մայիսի 25, 1936 | (տարիքը 70)|
Ծննդավայր | Սուլեյմանիա, Մոսուլ վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահվան վայր | Սուլեյմանիա, Իրաք |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Քրդստանի թագավորություն |
Կոչում | Միրլիվա |
Զորամաս | Երրորդ բանակ |
Պաշտոն | Բուրսայի փոխնահանգապետ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Իտալա-թուրքական պատերազմ, Բալկանյան պատերազմներ |
Մուստաֆա Յամուլկի (հունվարի 25, 1886, Սուլեյմանիա - մայիսի 25, 1936, Սուլեյմանիա), նաև հայտնի է, որպես Նեմրութ Մուստաֆա Փաշա, քուրդ սպա[2], օսմանյան ռազմական դատարանի նախագահ, Քրդստանի թագավորության կրթության նախարար[2] և լրագրող։ Մուստաֆան ծնվել է Սուլեյմանիայում, որը առաջ պատկանում էր Օսմանյան կայսրությունի Մոսուլ վիլայեթին։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուստաֆան ծնվել է Սուլեյմանիայի հին հողատիրությունում ապրող ընտանիքում։ Սովորել է Կոստանդնուպոլիսի (ներկայում կոչվում է Ստամբուլ) Օսմանյան ռազմական ակադեմիայում։ Նա ծնունդով քրդական ուժեղ Բիլբազ ցեղից էր։
Որպես օսմանյան ռազմական դատարանի նախագահ, որը նաև կոչվում էր «Նեմրութ Մուստաֆայի պատերազմական տրիբունալ»[3], նա մահվան դատապարտեց Մուստաֆա Քեմալին, ինչպես նաև նրա համախոհներին[4]։ Երաշխավորագիրը նաև ստորագրել են Ալի Քեմալը, Դամադ Ֆերիդը և սուլթանը։ Մուստաֆան նաև դատապարտել է ներքին գործերի նախարար Էբուբեկիր Հազիմին (Թեփեյրան)՝ թուրք նացիոնալիտներին աջակցելու համար։ Նա հեռացվել է այդ պաշտոնից հունիսին[5]։
Մուստաֆան ձերբակալվել է քեմալականների կողմից, բրիտանական դեսպանությունը միջամտեց այդ գործողություններին և ապահովեց նրա անվտանգ մուտքը Քրդստան, նա թողեց իր ամրոցը Կոստանդնուպոլսում, որը առգրավվել էր քեմալականների կողմից[6]։
Նրա խնամին Իզզեթ Բեյն էր, նա Վանի նախկին մարզպետն էր և բարեգործական հիմնադրամի նախարարն էր, որը գործում էր Թաուվիք Փաշայի գրասենյակի հովանավորության ներքո։
Մուստաֆայի որդին՝ Աբդուլ Ազիզ Յամուլկին, Բաքր Սիդքիի կառավարության դեմ կազմակերպած հեղաշրջման գլխավոր կազմակերպիչն էր[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Review of Armenian studies, Volume 5, Issues 13-16, ASAM Institute for Armenian Research, 2007
- ↑ 2,0 2,1 The Kurdish national movement: its origins and development, Wadie Jwaideh
- ↑ Hans-Lukas Kieser, Dominik J. Schaller, Der Völkermord an den Armeniern und die Shoah (The Armenian genocide and the Shoah)
- ↑ Salâhi Ramadan Sonyel, Turkish Diplomacy 1918-1923: Mustafa Kemal and the Turkish National Movement
- ↑ Touraj Atabaki, Erik Jan Zürcher, Men of Order: Authoritarian Modernization under Atatürk and Reza Shah
- ↑ Jacques Derogy, Resistance and Revenge: The Armenian Assassination of the Turkish Leaders
- ↑ Eliezer Beeri, Army officers in Arab politics and society
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Հունվարի 25 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Մայիսի 25 մահեր
- 1936 մահեր
- Քուրդ քաղաքական գործիչներ
- Հայոց ցեղասպանության ականատեսներ
- Օսմանյան կայսրության պետական գործիչներ
- Փաշաներ
- Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ռազմական գործիչներ
- Օսմանյան ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- Բալկանյան պատերազմներում Օսմանյան կայսրության ռազմական գործիչներ
- Հույների ցեղասպանություն
- Օսմանյան բանակի սպաներ
- Թուրք-իտալական պատերազմի օսմանյան ռազմական գործիչներ