Մուստաֆա Հասանագիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուստաֆա Հասանագիչ
Քաղաքացիությունը  Հարավսլավիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 20, 1941(1941-04-20)[1]
Ծննդավայր Պրիբոյ, Սերբիա
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 12, 2023(2023-11-12)[2] (82 տարեկան)
Մահվան վայր Բելգրադ, Սերբիա
Դիրք հարձակվող

Մուստաֆա Մուցա Հասանագիչ (սերբ.՝ Мустафа Муја Хасанагић, ապրիլի 20, 1941(1941-04-20)[1], Պրիբոյ, Սերբիա - նոյեմբերի 12, 2023(2023-11-12)[2], Բելգրադ, Սերբիա), հարավսլավիացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Իր կարիերայի ընթացքում նա որպես հարձակվող հանդես է եկել հիմնականում Բելգրադի «Պարտիզան» ակումբում, որի կազմում 1966 թվականին դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուստաֆա Հասանագիչը ծնվել է 1941 թվականի ապրիլի 20-ին, Սերբիայի թագավորության Պրիբոյ քաղաքում։ Իր պրոֆեսիոնալ կարիերան նա սկսել է հայրենի քաղաքի գլխավոր թիմում՝ «FAP» (Պրիբոյի ավտոմոբիլային գործարան)։ Նա 1961 թվականին Հասանագիչը պայմանագիր է կնքել «Պարտիզանի» հետ, որի հետ հասել է իր կարիերայի մեծագույն հաջողություններին։ Բելգրադի ակումբի հետ նա երկու անգամ հռչակվել է Հարավսլավիայի չեմպիոն՝ 1962-63 և 1964-65 մրցաշրջաններում։ Ընդհանուր առմամբ նա «Պարտիզանի» կազմում անցկացրել է 337 խաղ, որից 148-ը երկրի առաջնությունում և խփել 355 գոլ, 112-ը՝ երկրի առաջնությունում։

1965/1966 թվականների Եվրոպական գավաթի տասնըմեկերորդ մրցաշրջանում «Պարտիզանը» հասել է մինչև եզրափակիչ, որտեղ 2-1 հաշվով տանուլ է տվել Մադրիդի«Ռեալին»։ մրցաշրջանում Հասանագիչը վեց գոլով լավագույն ռմբարկուներից մեկն է եղել։ Նա մեկական գնդակ է զիջել առաջատարներ Ֆլորիան Ալբերտին և Էյսեբիոյին[3]։

Հասանագիչը Հարավսլավիայի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես է եկել հինգ անգամ[4]։

Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո Հասանագիչը երկու մրցաշրջան մարզել է թուրքական «Անկարագյուջու» ակումբին[5]։

Մուստաֆա Հասանագիչը մահացել է 2023 թվականի նոյեմբերի 12-ին[6]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պարտիզան»
  • Հարավսլավիայի եռակի չեմպիոն՝ 1961/62, 1962/63, 1964/65 թվականներ

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարավսլավիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1967 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Preminuo legendarni fudbaler Partizana Mustafa Hasanagić (серб.)
  3. «Mustafa Hasanagić» (սերբերեն). partizanopedia.rs. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  4. «Hasanagić Mustafa» (սերբերեն). reprezentacija.rs. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  5. «Mustafa Hasanagić» (թուրքերեն). mackolik.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  6. S, T. «Preminuo legendarni fudbaler Partizana Mustafa Hasanagić». Politika Online. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուստաֆա Հասանագիչ» հոդվածին։