Մուսա Ջալիլի հուշարձան (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Մուսա Ջալիլի հուշարձան
Musa Cälil monument (Kazan).jpg
Մուսա Ջալիլի հուշարձանը Կազանում
Կոորդինատներ55°47′46″ հս․ լ. 49°6′30″ ավ. ե. / 55.79611° հս․. լ. 49.10833° ավ. ե. / 55.79611; 49.10833Կոորդինատներ: 55°47′46″ հս․ լ. 49°6′30″ ավ. ե. / 55.79611° հս․. լ. 49.10833° ավ. ե. / 55.79611; 49.10833
Գտնվում էՌուսաստան Կազան
Կառուցվել է1966
Ներկա վիճակըկանգուն, ՄԺՕ № 1610061000

Մուսա Ջալիլի հուշարձան ( թաթ.՝ Муса Җәлил һәйкәле), թաթար խորհրդային բանաստեղծ, Խորհրդային Միության հերոս, Լենինյան մրցանակի դափնեկիր Մուսա Ջալիլին նվիրված հուշարձան Կազանի Մայիսի 1-ի հրապարակում: Տեղադրվել է 1966 թվականին:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը գտնվում է Կազանի Կրեմլի հարավային հատվածում, Քաղաքային դումայի և Թաթարստանի ազգային թանգարանի շենքի դիմաց, որտեղ 1894-1918 թթ. եղել է Ալեքսանդր II-ի հուշարձանը[1]:

Բացվել է 1966 թվականի նոյեմբերի 3-ին (Մուսա Մուստաֆաևիչ Ջալիլովի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ), հուշարձանն իրենից ներկայացնում է տարածական մշակված համալիր, որը բաղկացած է երեք հիմնական մասերից`ստիլոբատ-հրապարակ, քանդակներ և գրանիտե պատեր: Կոմպոզիցիայի հեղինակներն են քանդակագործ Վլադիմիր Ցիգալը և ճարտարապետ Լև Գոլուբովսկին[2]:

1974 թվականին Մուսա Ջալիլի հուշարձանը ներառվել է ՌԽՖՍՀ մշակութային հուշարձանների ցանկում, որոնք պաշտպանված են որպես պետական նշանակության հուշարձաններ[3]:

Հրապարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանիտե հարթակը սեղանակերպ է, որի կենտրոնում ծաղկային այգի է, կողքերում հղկված գրանիտից պատրաստված նստարաններ[2]:

Կրեմլյովսկայա փողոցի կողմից կա թեթև ավտոմեքենաների և զբոսաշրջային ավտոբուսների կայանատեղի:

Բաուման փողոցի ստորին մասին և «Կրեմլյովկայա» մետրոյի կայարանից դեպի արևմտյան կողմը սանդուղք կա:

Տարին երկու անգամ`փետրվարի 15-ին (Մուսա Ջալիլին ծննդյան տարելիցին) և օգոստոսի 25-ին («Կուրմաշևի խմբի» տարելից) հուշարձանի մոտ անցկացվում են հանդիսավոր հանրահավաքներ:

Քանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակն ունի 7,9 մետր բարձրություն: Ֆիգուրի ճկունությունը տարբերվում է ձևերի մոնումենտալ խոշորացմամբ, մոդելավորման ամբողջականությամբ և մոդելավորման հստակությամբ[2]:

Դինամիկ կոմպոզիցիայի գաղափարա-պատկերավոր միտքն այն է, որ Մուսա Ջալիլը պատկերված է անզուսպ ավյունով: Բեռլինյան Պլյոտցենզեե բանտում մահացած բանաստեղծը կարծես պոկում է իրեն կապող փշալարերը: Մինչև գոտկատեղ մերկ ֆիգուրն արտահայտում է ուժ և էներգիա, գլուխը հպարտորեն բարձր է, անսասան վճռական հայացքը խոսում է քաջության, կայունության, բարոյական ուժի և հերոսության մասին[2]:

Բրոնզե պատվանդանի վրա, որը ֆիգուրի հետ միասին մեկ ամբողջություն է ներկայացնում, կա ֆաքսիմիլային արձանագրություն՝ «М. Җәлил»:

Պատ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կուրմաշևի խմբի» հիշատակի հարթաքանդակ

Հարթակի հիմնական տրապեցիայի երկայնքով գրանիտե բլոկներից պատն է, մասամբ հղկված, մասամբ միայն թեթևակի վերամշակված: Բլոկների վրա պատկերված են ծիծեռնակներ և Մուսա Ջալիլի բանաստեղծություններից երեք մեջբերումներ (թաթարերեն և ռուսերեն) [2]:

1994 թվականի օգոստոսի 25-ին, Մուսա Ջալիլի ընկերների հիշատակին և Պլյոտցենզեեի բանտում նրանց մահվան 50-ամյա տարելիցի կապակցությամբ գրանիտե պատին բացվել է հարթաքանդակ[4]: Այն ներկայացնում է թաթարական ընդհատակյա տասը գործիչների դիմաքանդակները. նրանք են՝ Գայնան Կուրմաշև, Աբդուլլա Ալիշ, Ֆուատ Սայֆելմուլյուկով, Ֆուատ Բուլատով, Գարիֆ Շաբաև, Ախմետ Սիմաև, Գաբդուլլա Բատտալով, Զիննատ Խանասով, Ախատ Ատնաշև, Գալլյանուր Բուխարև:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Утраченное второе «кольцо» Казани // Республика Татарстан. - № 19 (24575). - 29 января 2002 года.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Памятник М. Джалилю // Сайт Министерства культуры РТ на официальном портале Правительства Республики Татарстан.
  3. Постановление Совмина РСФСР от 4 декабря 1974 года № 624 «О дополнении и частичном изменении Постановления Совета Министров РСФСР от 30 августа 1960 года № 1327 „О дальнейшем улучшении дела охраны памятников культуры в РСФСР“»
  4. Абдулхан Ахтямзян. О «Курмашеве и десяти других», казненных в Берлине за «подрыв военной мощи» Германского рейха // Татарские новости. - 2002. - № 1 (90).