Սարգիս Մուսայելյան
Սարգիս Մուսայելյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14 (26), 1882[1] |
Ծննդավայր | Չայքենդ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1] |
Մահացել է | օգոստոսի 14, 1920[1] (37 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1] |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | հեղափոխական և դպրոցի ուսուցիչ |
Սարգիս Գրիգորի Մուսայելյան (նոյեմբերի 14 (26), 1882[1], Չայքենդ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1] - օգոստոսի 14, 1920[1], Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1]), հայ բոլշևիկ, Հայաստանի առաջին Հանրապետությունում 1920 թվականի այսպես կոչված՝ Մայիսյան ապստամբության ղեկավարներից։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/37/%D4%B3%D5%A5%D6%80%D5%A5%D5%A6%D5%B4%D5%A1%D5%B6_%D5%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%BA%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%28%D5%8D%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6_%D4%B1%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A5%D6%80%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6%2C_%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD_%D5%84%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%2C_%D4%B2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF_%D5%82%D5%A1%D6%80%D5%AB%D5%A2%D5%BB%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%29%2C_ArmAg.JPG/220px-thumbnail.jpg)
Ավարտել է Գորիի ուսուցչական սեմինարիան։ 1901-1915 թվականներին ուսուցչություն է արել նախ Նուխիի գավառի Սաբաթլու գյուղում, ապա՝ Գորիսում։ 1915 թվականին զորակոչվել է Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտյան ռազմաճակատ։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է գնդի հեղկոմի նախագահ։ Այնուհետև գործել է Գանձակում և Բաքվում։ 1918 թվականի վերջին, որպես կարմիր բանակի զորամասերից մեկի հրամանատար և զրահագնացքի պետ, Բաքվում մասնակցել է մուսավաթականների դեմ մղվող քաղաքացիական պատերազմին։ 1919 թվականի փետրվարից տեղափոխվել է Ալեքսանդրապոլ։ Նշանակվել է «Վարդան զորավար» զրահագնացքի պետ և, կապվելով տեղի բոլշևիկների հետ, քարոզչական աշխատանք է տարել զինվորների և երկաթուղային բանվորների շրջանում։ Ղեկավար մասնակցություն է ունեցել Ալեքսանդրապոլի 1920 թվականի մայիսմեկյան հակադաշնակցական ցույցերին։ 1920 թվականի մայիսի 7-ին ընտրվել է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեի կազմում։ Որպես կարմիր զորքերի հրամանատար և «Վարդան զորավար» զրահագնացքի պետ, մասնակցել է մայիսյան ապստամբությանը։ Մայիսյան ապստամբության պարտությունից հետո գնդակահարվել է Անկախ Հայաստանի կառավարության կողմից։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արզումանյան Մ. Վ., Սարգիս Մուսայելյան, Երևան, 1955։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 87)։ ![]() |