Jump to content

Մուշեղ Սաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուշեղ Սաղյան
Ծնվել էմայիսի 21 (հունիսի 3), 1900[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 28, 1970(1970-03-28)[1] (69 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունբեմադրող ռեժիսոր և ռեժիսոր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Մուշեղ Միքայելի Սաղյան (մայիսի 21 (հունիսի 3), 1900[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - մարտի 28, 1970(1970-03-28)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բեմանկարիչ, ռեժիսոր, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում։ Ավարտել է Բաքվի գեղարվեստի բարձրագույն դպրոցը (1923)։ Բեմանկարչական գործունեությունն սկսել է Բաքվի Սատիր-Ագիտ թատրոնում, տարբեր տարիների եղել Բաքվի հայկական թատրոնի նկարիչ և գլխավոր ռեժիսոր, 1941 թվականից՝ ռուսական թատրոնի նկարիչ։

Բեմադրություններից են՝ Եղիշե Չարենցի «Կապկազ թամաշա», Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Գաբրիել Սունդուկյանի «Պեպո», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Պոգոդինի «Տեմպ» և այլն։ 1928 թվականին կազմակերպել է Հայ երաժշտական թատրոն։ 1930-ականներին բեմադրություններ է ձևավորել Բաքվի Ախունդովի անվան օպերային, Ազիզբեկովի անվան դրամատիկական թատրոններում։ Աշխատել է նաև Սամարղանդում, Ստեփանակերտում, Գրոզնիում[2][3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան
  • Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 153.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ էջ 390.
  3. «Zarkfoundation - Մուշեղ Սաղյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 154