Մուշեղ Մինասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուշեղ Մինասյան | |
---|---|
օգոստոսի 27, 1902[1] - նոյեմբերի 27, 1987 (85 տարեկան) | |
Ծննդավայր | Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1925)[1] |
Պարգևներ |
Մուշեղ Մինասի Մինասյան (օգոստոսի 27, 1902[1], Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 27, 1987, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ պատմաբան, խորհրդային բանակի գեներալ-մայոր (1961)։ Պատմական գիտությունների դոկտոր (1958)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուշեղ Միասյանը ծնվել է 1902 թվականին Գորիս քաղաքում։ Սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում։ 1925 թվականին ավարտել է Երևանի համալսարանի իրավա-տնտեսագիտական ֆակուլտետը, 1956 թվականին՝ գլխավոր շտաբի բարձրագույն ռազմական ակադեմիային կից դոկտորանտուրան։ Զբաղվել է քաղաքական աշխատանքներով. 1921-1923 թվականներին կոմերիտական աշխատող է եղել Զանգեզուրի գավկոմում և Հայաստանի ՀԼԿԵՄ Կենտկոմում։ 1923 թվականից անցել է զինվորական ծառայության։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Արևմտյան ռազմաճակատում նախ վարել է քաղաշխատանք, իսկ 1943 թվականի վերջից եղել 1-ին Մերձբալթյան ռազմաճակատում տանկային բրիգադի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Բելառուսիայի և Մերձբալթիկայի ազատագրմանը։ Պատերազմից հետո Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում դասավանդել է ռազմական արվեստի պատմություն, 1958 թվականից աշխատանքի է անցել ԽՄԿԿ ԿԿ-ին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտում[2]։
Մինասյանը զբաղվել է գիտական և գիտահետազոտական աշխատանքներով, մասնակցել է «Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմի պատմությունը 1941-1945 թվականներ» վեցհատորյակի հրատարակմանը (1960-1965)։ «Հաղթանակը Բելառուսիայում» (1952), «Հարավ-Արևելյան Եվրոպայի ժողովուրդների ազատագրումը» (1967, ռուսերեն) և այլ գրքերի հեղինակ է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով և մեդալներով։ 1961 թվականին Մինասյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 555)։ ![]() |
- Օգոստոսի 27 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Նոյեմբերի 27 մահեր
- 1987 մահեր
- Գորիս քաղաքում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-մայորներ
- Հայ պատմաբաններ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Պատմական գիտությունների դոկտորներ