Մուհամմեդ Այդիդ Ֆարահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուհամմեդ Այդիդ Ֆարահ
Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-so" does not exist։
Ծնվել էդեկտեմբերի 15, 1934(1934-12-15)
ԾննդավայրBeledweyne, Սոմալի
Մահացել էօգոստոսի 1, 1996(1996-08-01)[1] (61 տարեկան)
Մահվան վայրՄոգադիշո, Սոմալի
ՔաղաքացիությունFlag of Somalia.svg Սոմալի
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, սպա և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններդեսպան և President of Somalia?
ԿուսակցությունUnited Somali Congress?

Մուհամմեդ Այդիդ Ֆարահ (դեկտեմբերի 15, 1934(1934-12-15), Beledweyne, Սոմալի - օգոստոսի 1, 1996(1996-08-01)[1], Մոգադիշո, Սոմալի), ռազմական և քաղաքական գործիչ Սոմալիից, 1995-1996 թվականներին եղել է Սոմալիի ինքնակոչ նախագահը, Սոմալիի բանակի գեներալ-մայոր։ Հանդիսանում է Սոմալիի միացյալ կոնգրեսի (ՍՄԿ) և Սոմալիի ազգային դաշինքի (ՍԱԴ) նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմեդ Այդիդ Ֆարահը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 15-ին Հիրան նահանգի Բելեդուեյն քաղաքում։ Պատկանում է Խաբար Հեդիր ցեղախմբին։ Ստացել է ռազմական կրթություն, հետագայում սովորել է Հռոմի մոտ գտնվող հետևակային դպրոցում։ Հայրենիք վերադառնալուց հետո նշանակվեց Մոգադիշոյի ոստիկանապետ, իսկ հետո ռազմական պատրաստության կենտրոնի շտաբի պետ։ Սոմալիի անկախացումից հետո ծառայության է անցել երկրի ազգային բանակում, որտեղ հետագայում դարձավ գեներալ։ 1960-1963 թվականներին վերապատրաստման դասընթացներ է անցել Մոսկվայում[2]։

Սիադ Բարրեի կառավարման տարիներին առանց դատավարության վեց տարի անց է կացրել բանտում։ Մասնակցել է Եթովպիայի դեմ պատերազմին (1977—1978)[3]: 1984 թվականին Սիադ Բարրեն Այդիդին նշանակել է Հնդկաստանում Սոմալիի դեսպան[4]։ Միաժամանակ 1989 թվականին Մուհամմեդ Այդիդ Ֆարահը լքեց Բարրեին և միացավ նրա ռեժիմի դեմ մղվող զինված պայքարին։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի վերջին Այդիդը դարձել է Սիադ Բարրեի դեմ մղվող զինված պայքարի առաջնորդներից մեկը։ Նա ստեղծել է Սոմալիի միացյալ կոնգրես (ՍՄԿ) ռազմական կազմակերպությունը։ Եթովպիայի աջակցությամբ Այդիդը դաշինք է կազմել մի քանի ընդդիմադիր ուժերի հետ[5]։ Քաղաքացիական պատերազմի արդյունքում 1991 թվականի հունվարին Բարրեի ռեժիմը տապալվեց[6]։ Այս ամենից հետո խնդիր է առաջացել Այդիդի և ընդդիմադիր առաջնորդներից մյուսի՝ Ալի Մահդի Մուհամեդի հետ, կապված այն հարցի հետ, թե նրանցից ով պետք է դառնա երկրի հաջորդ նախագահը։ Սա հանգեցրել է 1991 թվականի աշնանը ռազմական գործողությունների վերսկսմանը։ Շարունակվող քաղաքացիական պատերազմի պայմաններում Սոմալիում դադարեցին գոյություն ունենալ պետական համալսարանները, ինչպես նաև ոչնչացան գրեթե բոլոր սոցիալական ենթակառուցվածքները, ինչը հանգեցրեց սովի, որին զոհ դարձավ 300 հազար մարդ։

ՄԱԿ-ի միջամտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի կողմից հումանիտար օգնության տրամադրման փորձերը ձախողվում էին՝ երկրում ընդհանուր քաոսի պայմաններում հումանիտար օգնություն տրամադրող մեքենաների շարասյունները հաճախ թալանվում էին։ 1992 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի գլխավորությամբ և ՄԱԿ-ի հովանու ներքո բազմազգ ուժերը ներխուժեցին Սոմալի, նպատակ ունենալով ապահովել հումանիտար օգնության տրամադրումը։ Այս ամենի հաջող իրականացումից հետո ՄԱԿ-ը միջնորդ հանդիսանալով Այդիդի և Մուհամմեդի միջև իր վրա վերցրեց երկրի քաղաքական ապագան որոշելու հարցը։ Այդիդը ՄԱԿ-ին մեղադրեց կողմնակալության մեջ, ինպես նաև նա բացասական վերաբերմունք ուներ Սոմալիի ներքին գործերին միջազգային միջամտության հարցի շուրջ։ 1993 թվականի հունիսին Այդիդը մի շարք զինված հարձակումներ կազմակերպեց խաղաղապահների վրա։ Այս դեպքից հետո նրա համար 25 հազար դոլլար գլխագին սահմանվեց[7][8]։ Սակայն ՄԱԿ-ի զորքերի կողմից Այդիդին գտնելու փորձերը անցան անարդյունք։ Օգոստոսին Սոմալի ժամանեց Դելտա հատուկ նշանակության ուժերի 75-րդ գունդը, որը պետք է գտներ զինյալ ապստամբների ղեկավարին[9]։

1993 թվականի հոկտեմբերի 3-ին ԱՄՆ հատուկ ջոկատայինները Մոգադիշոյում ընկնում են Այդիդի լարած ծուղակը, որի հետևանքով սկսվում է արյունալի մարտ, ինչի արդյունքում զոհվում է 20 հատուկ ջոկատային, 3 խաղաղապահ և 3000 Սոմալիի բնակիչ։ Այս իրադարձությունները լայն արձագանք ստացան ԱՄՆ-ում։ 1994 թվականի մարտին ամերիկյան զորքերը դուրս բերվեցին Սոմալիից, իսկ մեկ տարի անց երկիրը լքեցին նաև ՄԱԿ-ի հովանու տակ գործող ուժերը[10]։ Սոմալիում քաղաքացիական պատերազմը շարունակվեց։ Այս դեպքերի հիման վրա նկարահանվել է «Սև բազե» ֆիլմը։

Նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի գարնանը հակառակորդի հարձակման արդյունքում Այդիդի զորքերը դուրս եկան Բելեդուեյն քաղաքից։ Միաժամանակ սրվեց Այդիդի և Մուհամմեդի միջև եղած հակասությունը։ Հունիսին Այդիդը հրավիրեց ազգային հաշտեցմանը նվիրված կոնֆերանս, որի արդյունքում ստանալով իր կողմնակիցների աջակցությունը հռչակվեց երկրի նախագահ։ Օգոստոսին Լիբիան պաշտոնապես ճանաչեց գեներալ Այդիդի կառավարությանը։ Հաջորդ ամիս Այդիդի զինված ջոկատները հարձակողական գործողություն սկսեցին Բայդաբոում[11]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի ապրիլին գեներալ Այդիդը Բայդաբոյից մեկնեց Մոգադիշո։ Մայրաքաղաք գալով նա ժողովրդին խոստացավ լայնածավալ պատերազմ սկսել իրենց հակառակորդների դեմ[12]։ Հուլիսին զինված ուժերը պաշարեցին մայրաքաղաքի հարավային մասը, որտեղ կատաղի մարտեր սկսվեցին զինյալների հետ, որի ժամանակ ձերբակալվեցին Ալի Օսման Ատտոն, Ալի Մահդի Մուհամմեդը և ուրիշներ[13]։ Ամսվա վերջին Ալի Մահդին ռադիոկայանների միջոցով հաղորդեց, որ Այդիդը մարտերի ընթացքում ծանր վիրավորվել է։ Պաշտոնական տվյալներով նա հուլիսի 24-ին Մեդինա թաղամասում մարտի ընթացքում հրազենային վնասվածքներ է ստացել ուսի և լյարդի հատվածներում։ Գեներալ Այդիդը մահացել է օգոստոսի 1-ին տեղի ժամանակով 15:30-ին սրտի կաթվածից[14]։ Ըստ իսլամական սովորույթների նրան թաղել են մահից մեկ օր անց մայրաքաղաքի հարավային մասում[15]։ Այդիդի մահից հետո առաջնորդի դերը ստանձնեց նրա որդին՝ Հուսեյն Այդիդ Ֆարահը, սակայն նրա գլխավորած ուժը երբեք լուրջ դեր չի ունեցել սոմալիացիների կյանքում։

Հուսեյն Այդիդ Ֆարահը երկար ժամանակ բնակվել է ԱՄՆ-ում, ստացել է ԱՄՆ քաղաքացիություն և ծառայել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]