Մուհամետ Աբլեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուհամետ Աբլեև
թաթ.՝ Мөхәммәт Шәриф улы Әблиев
Мухамет Аблеев.jpg
Ծնվել էհուլիսի 15, 1900(1900-07-15)
ԾննդավայրԿամսկո-Ուստինսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Վախճանվել է1941
Մասնագիտությունգրող
Լեզութաթարերեն
ԿրթությունՄոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա

Մուհամետ Աբլեև, (թաթ.՝ Мөхәммәт Шәриф улы Әблиев, հուլիսի 15, 1900(1900-07-15), Կամսկո-Ուստինսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն - 1941), խորհրդային թաթար գրող, արձակագիր, դրամատուրգ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամետ Աբլեևը ծնվել է 1900 թվականի հուլիսի 15-ին Դանիշևո գյուղում (այժմ` Թաթարստանի Կամսկո-Ուստինսկի շրջան), աղքատ գյուղական ընտանիքում: Զբաղվել է բատրակությամբ: 1915 թվականին մեկնել է Կազան` աշխատելու: Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ աշխատել է գործարանում` որպես որմնադիր:

1918 թվականին կամավոր կերպով միացել է պարենավորման ջոկատին: 1919 թվականին աշխատել է ջուլհակի գործարանում` մանելու հաստոցի վրա: Արևելյան ժողովուրդների կազանյան կուսակցական դպրոցն ավարտելուց հետո աշխատել է նույն գործարանում` որպես երիտասարդ աշխատողների ղեկավար: 1921 թվականին միացել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակին, Միջին Ասիայում մասնակցել է բասմաչության դեմ պայքարին: 1921 թվականից եղել է Կոմունիստական կուսակցության անդամ: 1926 թվականին ավարտել է Կազանի միավորյալ թաթար-բաշկիրական ռազմա-արդյունաբերական դպրոցը, նշանակվել է թաթարական հրաձգային զորագնդի 1-ին դասակի հրամանատար[1]: 1928 թվականին Մոսկվայում ավարտել է ռազմա-արդյունաբերական դասընթացներ: 1931-1932 թվականներին մասնակցել է բասմաչների դեմ տարվող ռազմական գործողություններին: 1936 թվականին ավարտել է Լենինգրադի ռազմա-քաղաքական ակադեմիան: Վերադառնալով Կազան` ծառայել է որպես քարոզչության հրահանգիչ, հետագայում դարձել է զորագնդի զինվորական կոմիսար: Մասնակցել է Խորհրդա-ֆիննական պատերազմին: Մահացել է 1941 թվականին, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ[1]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամետ Աբլեևի առավել հայտնի ստեղծագործություններից է 1929 թվականին գրված «Шәмсекамәр» դրաման: Այս ստեծագործության մեջ հեղինակը ձգտում է բացահայտել ճորտատիրական իրավունքի վերացումից հետո գյուղացիների ու կալվածատերերի միջև ծագած դասային խնդիրները: Նրա առաջին պատմվածքը եղել է «Минем дустым сугышта» («Իմ ընկերը մարտում»), որը հրապարակել է 1922 թվականին: 1928 թվականին գրել է «Итекче кызы» («Կոշկակարի աղջիկը») պատմվածքը: 1939 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Аблеев Мухамет Шарифович // Гиниятуллина А. К. Писатели Советского Татарстана: биобиблиогр. справочник. — Казань: Татарское книжное издательство. — 1970. — 511 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Татарский энциклопедический словарь. — Казань: Институт Татарской энциклопедии АН РТ, 1999. — 703 с., илл. ISBN 0-9530650-3-0
  • Татарский энциклопедический словарь (на татарском языке) / Гл. ред. М. Х. Хасанов; Отв. ред. Г. С. Сабирзянов. — Казань: Институт Татарской энциклопедии АН РТ, 2002. — 830 с.: ил. ISBN 5-902375-01-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]