Մուբարիզ Գուրբանլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուբարիզ Գուրբանլի
ադրբ.՝ Mübariz Qəhrəman oğlu Qurbanlı
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1954(1954-01-07) (67 տարեկան) կամ 1954
ԾննդավայրMahmudlu, Shamkir, Շամխորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱդրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր
ԿուսակցությունՆոր Ադրբեջան
Պարգևներ և
մրցանակներ
«Փառքի» շքանշան
Mübariz Qurbanlı Վիքիպահեստում

Մուբարիզ Գահրաման օկլի Գուրբանլի (ադրբ.՝ Qurbanlı Mübariz Qəhrəman oğlu, հունվարի 7, 1954(1954-01-07) կամ 1954, Mahmudlu, Shamkir, Շամխորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական գործիչ[1], Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսի I, II, III, IV գումարումների պատգամավոր, ԱՀ կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուբարիզ Գուրբանլին ծնվել է 1954 թվականի հունվարի 7-ին Շամքիրի շրջանի Կոլտահնալի գյուղում: Գերազանց ավարտել է Ադրբեջանի պետական ​​համալսարանի պատմության ֆակուլտետը:

1978-1982 թվականներին աշխատել է Շամկիրի շրջանի Կոլտահընալի գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ: 1982-1985 թվականներին սովորել է Բաքվի պետական ​​համալսարանի ասպիրանտուրայում: Ասպիրանտուրան ավարտելուց հետո նա աշխատել է որպես ուսուցիչ, ավագ ուսուցիչ, դոցենտ, բաժնի վարիչ, պրոռեկտոր՛ Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական ​​համալսարանում:

1995-2010 թվականներին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի I, II, III, IV գումարումների պատգամավոր: Եղել է Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսի Իրավական քաղաքականության և պետականաշինության կոմիտեի անդամ:

1996-2014 թվականներին նա եղել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ և կոմիտեի նախագահի տեղակալ:

Նա «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի և վարչության անդամ և կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ է:

Նա ԱՀ Նախագահի 2014 թվականի հունվարի 6-ի հրամանով պարգևատրվել է «Փառք»ի շքանշանո ՛ հանրապետության հասարակական-քաղաքական կյանքին ակտիվ մասնակցության համար[3]:

ԱՀ Նախագահի 2014 թվականի հուլիսի 21-ի հրամանով նշանակվել է ԱՀ կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագա[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. REPUBLIC OF AZERBAIJAN CABINET OF MINISTERS
  2. [հhttp://www.dqdk.gov.az/az/view/spage/1/ ԱՀ կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտե]
  3. "M.Q. Qurbanlının “Şöhrət” ordeni ilə təltif edilməsi haqqında" Azərbaycan Respublikası Prezidentinin 6 yanvar 2014-cü il tarixli, 211 nömrəli Sərəncamı.president.az
  4. [հhttp://president.az/articles/12420 M.Q.Qurbanlının Azərbaycan Respublikasının Dini Qurumlarla İş üzrə Dövlət Komitəsinin sədri təyin edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı.]president.az