Մուասի-Կրամայել
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Moissy-Cramayel[1] ֆր.՝ Moissy-la-Plaine[2] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 14,28 կմ² | ||
Բնակչություն | ▲17 982 մարդ (հունվարի 1, 2020)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 77550[4] | ||
Պաշտոնական կայք | moissy-cramayel.fr | ||
| |||
Մուասի-Կրամայել՝ քաղաք և համայնք Ֆրանսիայում
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուասի-Կրամայել համայնքը գտնվում է Ֆրանսիայի կենտրոնական մասում, Փարիզից ոչ հեռու։ Վարչականորեն մտնում է Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն է Մարն դեպարտամենտի Մելյոն օկրուգի Կոն-լա Վիլ կանտոնի կազմի մեջ։
Անցյալում համայնքը կրել է Մուասի-լ՛Էվեք անվանումը։ 1643 թվականից, այն բանից հետո, երբ կոմս Կրամայելը վաճառել է իրեն պատկանած այդ տիրույթը, բնակավայրն ստացել է ներկայիս իր անվանումը։ Ավանի անվան մեջ տեղ գտած Մուասի բառը առաջացել է ֆրանսերեն moisson-ից, որ նշանակում է բերք։
Այս բնակավայրը մտնում է Փարիզի մայրաքաղաքային շրջագծի մեջ, գտնվում է նրա կենտրոնից 33 կիլոմետր հեռավորության վրա, դեպի հարավ-արևելք, 1970 թվականին հիմնված «նոր քաղաքի՝» Սենարի գոտում։ Փաստորեն Մուասի-Կրամայելը Փարիզի արբանյակ-քաղաքների մեկն է և մայրաքաղաքից առայժմ դեռ բաժանված է գյուղատնտեսական նշանակության մի հողատարածքով։ Սակայն Սենարի ներկայիս արագ աճի պայմաններում ակնկալվում է, որ Մուսի-Կրամայելը, որը Սենարի կենտրոնական բաղադրիչն է, մոտ ապագայում, ինչպես Սենարի այլ համայնքներ, ֆիզիկապես կկապվի Փարիզի քաղաքային գոտու հետ։
Տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կրամայելի ամրոց, որը հիմնադրվել է 1203 թվականին
- Կրամայելյան բուրգ - 25 մետր բարձրություն ունեցող սյուն, որը 1767 թվականին կառուցվել է Կրամայելի սենյոր, շատելեն մոնսինյոր Ֆոնտեյնի պատվերով՝ նրա ամուսնության քսանամյակի կապակցությամբ
- Լյունյի ամրոց (14-րդ դար) և 1785 թվականին ստեղծված զբոսայգի։ Ներկայումս աիս ամրոցը վերափոխվել է թայլանդական բուդդիստական պագոբայի, իսկ զբոսայգում կառուցվել է մեծ կոլումբարիում, որտեղ պահվում են հանգուցյալների դիակիզումից գոյացած մոխիրները՝ համապատասխան սափորների մեջ[5]
- Աստվածամոր համբարձման եկեղեցի, որը 1926 թվականին դասակարգվել է որպես պատմական հուշարձան
- 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան
Գործընկեր կամ քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոզենֆելդ, Գերմանիա -1971 թվականից
- Ռոսսո, Մավրիտանիա - 1986 թվականից
- Բուշտենի, Ռումինիա - 1993 թվականից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official website (Ֆրանսերեն)
- 1999 Land Use, from IAURIF (Institute for Urban Planning and Development of the Paris-Île-de-France région) (անգլերեն)
- French Ministry of Culture list for Moissy-Cramayel (Ֆրանսերեն)
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |