Մորբիի կամրջի փլուզում
Մորբիի հետիոտնային կամրջի փլուզում | |
---|---|
![]() | |
Տեսակ | կամրջի փլուզում |
Վայր | Մորբի, Գուջարաթ, Հնդկաստան |
Տեղադրանք | Մորբիի կախովի կամուրջ[1] և Մորբի |
Երկիր | ![]() |
Տարեթիվ | հոկտեմբերի 30, 2022[2] |
Զոհվածներ | 141[3] |
Վիրավորներ | 100 |
Անհետ կորածներ | 100+[4] |
![]() | |
![]() |
Մորբիի հետիոտնային կախովի կամրջի փլուզումը տեղի է ունեցել Մաչչհու գետի վրա 2022 թվականի հոկտեմբերի 30-ին, Հնդկաստանի Գուջարաթ նահանգում։ Այդ պահին կամրջի վրա եղել է մոտ 500 մարդ[5]։ Նախնական տվյալներով՝ առնվազն 132 մարդ մահացել է[6], սակայն, NDTV-ն հաղորդում է 141 զոհվածի և 177 փրկվածի մասին[7]։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
230 մետր երկարությամբ հետիոտնային կամուրջը կառուցվել է 143 տարի առաջ՝ Հնդկաստանում բրիտանական տիրապետության ժամանակ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում (այլ աղբյուրների համաձայն՝ վեց ամսվա ընթացքում) կամուրջը փակվել է վերակառուցման համար։ Այն բացվել է փլուզումից ընդամենը 1-4 օր առաջ[8][9][7]։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Oreva Group-ի օպերատորների ներկայացուցիչը Indian Express թերթին ասել է, որ չափազանց շատ մարդիկ են գտնվել կամրջի մեջտեղում՝ «փորձելով ցնցել այն»[10][7]։
Ցավակցական ուղերձներ և արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր ցավակցություններն է փոխանցել «Հնդակստանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը»՝ հոկտեմբերի 30-ին Մորբիի կամրջի փլուզման հետևանքով զոհվածների համար[7]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.bbc.co.uk/news/world-asia-india-63445154
- ↑ https://www.channelnewsasia.com/asia/india-bridge-collapses-killing-least-120-people-3033441
- ↑ Thomas Merlyn, Peter Laurence (2022-10-31)։ «India bridge collapse: Death toll rises to 141, many still missing»։ BBC։ Վերցված է 2022-11-01
- ↑ «Gujarat bridge collapse live updates: Over 60 dead as recently renovated bridge collapses in Morbi, several feared trapped»։ The Times of India
- ↑ The Times of India: обрушение моста в Индии унесло жизни минимум 32 человек
- ↑ СМИ: в Индии при обрушении моста погибли 40 человек
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով առնվազն 132 մարդ է զոհվել»։ Ազատություն ռադիոկայան։ 2022-10-31։ Վերցված է 2022-11-01
- ↑ «Gujarat: Suspension bridge collapses in Morbi, more than 125 dead»։ The Indian Express։ 2022-10-30։ Վերցված է 2022-10-30
- ↑ «91 Killed As Gujarat Bridge Collapses Week After Renovation: 10 Points»։ NDTV.com։ Վերցված է 2022-10-31
- ↑ «Gujarat: Suspension bridge collapses in Morbi, more than 60 dead»։ The Indian Express (անգլերեն)։ 2022-10-30։ Վերցված է 2022-10-30