Jump to content

Մորատուվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մորատուվա
6°47′57″N 79°52′36″E / 6.79917°N 79.87667°E / 6.79917; 79.87667
ԵրկիրՇրի Լանկա Շրի Լանկա
ՀամայնքԿոլոմբո
ԲԾՄ28±1 մետր
Փոստային դասիչ10400
Մորատուվա (Շրի Լանկա)##
Մորատուվա (Շրի Լանկա)

Մորատուվա քաղաքը գտնվում է Շրի Լանկա պետության հարավ-արևմուտքում, կազմում է Մեծ Կոլոմբոյի ագլոմերացիայի հարավային մասը։ Ունի 168,280 հազար բնակիչ (2012[1])։ Հանդիսանում է առևտրատրանսպորտային կենտրոն։ Զբաղվում են տարբեր արհեստներով։ Մորատուվան մեծությամբ երրորդ բնակավայրն է կղզում։ Փռված լինելով Լակադիվայի ծովափին՝ հյուսիսում սահմանակից է Դահիվանա Մաունթ Լավինիա քաղաքին, իսկ հարավ-արևելքում նրան սահմանափակում է Բոլգոդա լիճը[2]։

Մորատուվան մեծ հռչակում է ստացել տեղի համալսարանի շնորհիվ, որը Հարավային Ասիայի տեխնոլոգիական բուհերից մեկն է։ Քաղաքում գտնվում է նաև կրիկետի (Շրի Լանկայի ամենահայտնի մարզաձևը) «Դե Սոուսա» մարզադաշտը, որտեղ ազգային հավաքականի թիմը անցեկացնում մենամարտեր։ Մորատուվայի տեսարժան վայրերից են աշխարհի տարբեր կրոնների սրբավայրեր՝ բուդդայական տաճարներ և քրիստոնեական եկեղեցիներ, որոնք լիովին տարածված են քաղաքի տարածքում և շրջակայքում։ Տեղի իշխանությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը՝ փոքր քաղաքի տարածքում կան քոլեջներ և համալսարան։ Արդյունաբերությունը ներկայացված է ձկնորսությամբ և ձկան վերամշակմամբ, տրանսֆորմատորների արտադրությամբ, կահույքի և փայտի այլ արտադրատեսակների պատրաստմամբ։

Քաղաքը գտնվում է երկիր հարավ-արևմուտքում, Հնդկական օվկիանոսի ափին։ Ունի Հասարակածային կլիմա։

Մորատուվայի կլիման
ՑուցանիշՀունվՓետրՄարտԱպրիլՄայիսՀունՀուլՕգոստՍեպտՀոկտՆոյեմԴեկտՏարի
Միջին առավելագույն, °C31313232313030303030303030,6
Միջին նվազագույն, °C22232424252525252524232324,0
Տեղումների, մմ55741362503821861241162363713061662402
Ջրի ջերմաստիճան, °C28282930292827272728282828,1

Քաղաքով տեղաշարժման համար, բացի ավտոբուսներից, օգտագործվում է ոչ սովորական փոխադրամիջոց «տուկ տուկի»՝ փոքրիկ ծածկ ունեցող մոտոռոլեր։ Ամենամոտիկ օդանավակայանը Սիգիրիան է։

Քաղաքում կան ռեստորաններ և հուրանոցներ, կարելի է զբաղվել սերֆինգով, դայվինգով, զբոսնել զբոսանավերով և ձեռք բերել հուշանվերներ, համեմունքներ և նշանավոր ցեյլոնյան թեյ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Moratuwa (Divisional Secretariat, Sri Lanka) - Population Statistics, Charts, Map and Location». www.citypopulation.de. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. «Moratuwa city - gift delivery in Sri Lanka». www.kapruka.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.