Մոսկվայի Ա. Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ
Մոսկվայի Ա. Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ և բժշկական կազմակերպություն |
Երկիր | Ռուսաստան[1] |
Հիմնադրված | 1945[1] |
Վերադաս կազմակերպություն | Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարություն[2] |
Կայք | vishnevskogo.ru(ռուս.)(անգլ.) |
Մոսկվայի Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ (ռուս.՝ Институт хирургии имени А. В. Вишневского), գիտահետազոտական բժշկական կենտրոն, բազմապրոֆիլ վիրաբուժական հաստատություն Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության համակարգում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինստիտուտն իր գործունեությունն սկսել է 1945 թվականի նոյեմբերին[3] և համարվում է Բժշկական գիտությունների ակադեմիայի համակարգի առաջին բժշկական հետազոտական կենտրոններից և բազմապրոֆիլ վիրաբուժական հաստատություններից մեկը։
Մինչև 1947 թվականը ինստիտուտը գլխավորել են վիրաբույժներ Միխայիլ Նիկոֆորովիչ Ախուտինը, Սերգեյ Սերգեևիչ Յուդինը և Բորիս Վասիլևիչ Պետրովսկին։ 1947 թվականին ինստիտուտը ղեկավարել է պրոֆեսոր Ալեքսանդր Վասիլևիչ Վիշնևսկին։ Նրա մահից հետո` 1948 թվականին ինստիտուտը կոչվել է նրա անունով, իսկ ինստիտուտը ղեկավարել է նրա որդին` ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Վիշնևսկին[3], 1976-1988 թվականներին ինստիտուտը ղեկավարել է ակադեմիկոս, պրոֆեսոր Միխայիլ Իլյիչ Կուզինը[3], 1988-2010 թվականներին` Վլադիմիր Դմիտրիևիչ Ֆյոդորովը[4], 2011 թվականից` ակադեմիկոս, պրոֆեսոր Կուբիշկին Վալերի Ալեքսեյևիչը, 2015 թվականից` Ռևիշվիլի Ամիրան Շոթաևիչը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրաքանչյուր տարի ինստիտուտն իրականացնում է մոտ 3500 վիրահատություններ[5]։ Ինստիտուտը մասնագիտացած է հետևյալ ոլորտներում` որովայնային վիրաբուժություն, անոթային վիրաբուժություն, սրտային վիրաբուժություն, կրծքային վիրաբուժություն, թարախային վիրաբուժություն, ջերմային վնասվածքների բուժում, դիմածնոտային վիրաբուժություն[5]։ Ինստիտուտի հիմնական խնդիրներից մեկը նոր վիրահատությունների մշակումն ու իրականացումն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ ՌԴ իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստր
- ↑ 3,0 3,1 3,2 «История института имени А. В. Вишневского». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
- ↑ Владимир Дмитриевич Фёдоров на сайте biograph.ru
- ↑ 5,0 5,1 «Институт хирургии имени Вишневского отмечает 65-летие». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի Ա. Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ» հոդվածին։ |
|