Մոռացության կոր
Մոռացության կորը կամ Էբինհաուզի կորը ստացվել է գերմանացի հոգեբան Հերման Էբինհաուզի մարդու հիշողության փորձարարական ուսումնասիրությունների հետևանքով 1885 թ.։
Էբինհաուզը տարված էր "մաքուր" հիշողության ուսումնասիրմամբ ֊ հիշողություն որի ընթացքում մտածողության ոչ մի գործընթացներ չեն ազդում։ Դրա համար նրանց առաջարկվել էր սերտելու մեթոդը, որի ընթացքում անգիր էր արվում անիմաստ վանկեր, որոնք բաղկացած էին երկու բաղաձայններից և մեկ ձայնավորից նրանց արանքում, այդ վանկերը ոչ մի իմաստ չէին կրում իրենց մեջ (օրինակ, տաբ, բագ, րիկ և այլն)[1]։
Փորձերի արդյունքում պարզվել է, որ նման բառերի շարքը առաջին անգամ անթերի կրկնությունից հետո տվյալ վանկերը շատ արագ մոռացվում էին։ Արդեն իսկ առաջին ժամվա ընթացքում մոռացվում է ստացված ամբողջ տեղեկատվության մինչև 60 % -ը, անգիր անելուց 10 ժամ հետո հիշողության մեջ մնում է ընդամենը սովորածի 35%-ը։ Հետագայում մոռացման գործընթացը դանդաղ է ընթանում և վեց օրից հիշողության մեջ մնում է սկզբում սովորած վանկերի շուրջ 20% -ը, նույնքան մնում է նաև մեկ ամիս անց.
Եզրակացություններ, որոնք կարելի է անել տվյալ կորի հիման վրա այն է, որ արդյունավետ հիշելու համար անհրաժեշտ է սերտել անգիր արած նյութը.
Հոգեբանները խորհուրդ են տալիս մի քանի անգամ կրկնել. Ռացիոնալ կրկնության ռեժիմը։
Եթե կա երկու օր
- առաջին կրկնությունը անմիջապես կարդալուց հետո;
- երկրորդ կրկնություն - 20 րոպե հետո առաջին կրկնությունից;
- երրորդ կրկնություն - 8 ժամ հետո երկրորդից;
- չորրորդ կրկնություն - 24 ժամ հետո երրորդից.
Եթե պետք է հիշել երկար ժամանակով
- առաջին կրկնությունը անմիջապես կարդալուց հետո;
- երկրորդ կրկնություն - 20-30 րոպե հետո առաջին կրկնությունից;
- երրորդ կրկնություն - 1 օր հետո երկրորդից;
- չորրորդ կրկնություն - 2-3 շաբաթ հետո երրորդից;
- հինգերորդ կրկնություն - 2-3 ամիս հետո չորրորդ կրկնությունից
Գիտակցված հիշելը 9 անգամ ավելի արագ է մեխանիկական հիշելուց (իր փորձերում Էբինհաուզը անգիր էր անում Բայրոնի "Դոն֊Ժուան" տեքստը և հավասար ծավալով անիմաստ վանկերի ցուցակ)[1].
Էբինհաուզին է նաև պատկանում Եզրի էֆֆեկտի բացումը ֊ երևույթ, որը ցույց է տալիս, որ նյութը ավելի լավ հիշվում է սկզբում և վերջում։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հիշողություն
- Եզրի Եֆֆեկտ
- Ինտերվալային կրկնություն