Մոն-Սենտ-Հիլեր
Մոն-Սենտ-Հիլեր | |
---|---|
![]() | |
Տեսակ | city or town? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | La Vallée-du-Richelieu? |
Մակերես | 45,5 կմ² |
Մասն է | Montreal Metropolitan Community? |
Ձևավորում | մարտի 12, 1966 |
![]() | |
![]() | |
Մոն Սենտ–Հիլեր (ֆր.՝ Mont-Saint-Hilaire), քաղաք Կանադայի Քվեբեկ նահանգի հարավ-արևելքում, Ռիշելյո գետի վրա, Լա Վալլե-դու-Ռիշելյե մունիցիպալիտետի շրջանում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի, բնակչությունը կազմում է 18200 մարդ։
Մոն Սենտ–Հիլեր քաղաքից ոչ հեռու կան սոդալիտի կիսաթանկարժեք հանքանյութերի մի քանի խոշոր հանքավայրեր։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչությունը 2006 թվականին կազմում էր 15720 մարդ, ինչը 10,2%-ով ավելի է 2001 թվականի համեմատ[1]։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոն Սենտ–Հիլերը կապված է Մոնրեալի հետ «Էքսո» ուղևորատար տարանցիկ ցանցի միջոցով։
1864 թվականին այստեղ տեղի ունեցավ Կանադայի պատմության մեջ ամենամեծ երկաթուղային աղետը, երբ մարդատար գնացքը կարմիր ազդանշան տվեց երկաթուղու ազդանշանին և ցած ընկավ պտտվող կամրջից դեպի Ռիշելյե գետը, ինչի հետևանքով զոհվեց 99 մարդ։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոն Սենտ-Հիլերի Գաուլ բնական արգելոցը ներառում է ավելի քան հազար հեկտար նախնադարյան անտառ։ Արգելոցը պատկանում է ՄաքԳիլի համալսարանին և օգտագործվում է հետազոտությունների և հանգստի համար։
- Le Musée des beaux-arts de Mont-Saint-Hilaire, արվեստի խոշոր թանգարան Սուրբ Լավրենտիոս գետի հարավային ափին։ Այն հիմնադրվել է 1993 թվականին՝ խթանելու տարածաշրջանային արվեստագետների աշխատանքը, ինչպիսիք են Ժորդի Բոնեթը, Պոլ-Էմիլ Բորդուատը և Օզիա Լեդուկը[2][3]։
- Art Stantion Archived 2022-12-06 at the Wayback Machine.։
- Օզիա Լեդուկ արվեստի կենտրոն։
- Manoir Rouville-Campbell հյուրանոց։
- Սենտ-Հիլեր եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գործում է 3 հիմնական դպրոց. Au-fil-de-l'eau (659 աշակերտ), de l'Aquarelle (354 աշակերտ) և la Pommeraie (383 աշակերտ), ինչպես նաև երկու միջնակարգ․ Ozias-Leduc–ի հանրակրթական դպրոցը, որն ունի 1480 հոգի[4] և մասնավոր Սենտ–Հիլեր քոլեջը[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Recensement 2006 : Mont-Saint-Hilaire
- ↑ «Le Musée des beaux-arts de Mont-Saint-Hilaire website»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-23-ին։ Վերցված է 2016-03-21
- ↑ «Le Musée des beaux-arts de Mont-Saint-Hilaire website»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-23-ին։ Վերցված է 2016-03-21
- ↑ «Écoles publiques de Mont-Saint-Hilaire, CSP»։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-19-ին։ Վերցված է 2016-03-21
- ↑ «Collège Saint-Hilaire»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-10-ին։ Վերցված է 2016-03-21