Մոնրեալի մանկական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնրեալի մանկական գրադարան
Երկիր Կանադա
Տեսակգրադարան
Հիմնվել է1929
ՏեղադրությունՄոնրեալ
Այլ տվյալներ
Կայքmcl-bjm.ca

Մոնրեալի մանկական գրադարան, հանրային գրադարան և ոչ առևտրային կազմակերպություն է, որը գտնվում է Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնրեալի մանկական գրադարանը հիմնադրվել է 1929 թվականին։ Դա եղել է Մոնրեալի անգլալեզու և ֆրանսերեն խոսող երեխաների համար նախատեսված առաջին անվճար մանկական գրադարանը[1]։ Մոնրեալի մանկական գրադարանի նախաձեռնողն է եղել Էլիզաբեթ Մյուրրեյը, որը պետական ծառայության երկար ավանդույթ ունեցող ընտանիքից էր և հավատում էր, որ յուրաքանչյուր երեխա պետք է ունենա գրքեր կարդալով այն նույն հնարավորությունը, որն ինքը վայելել է իր մանկության տարիներին։ Երբ նա իմացել է, որ Ֆրեյզերի ինստիտուտի գրադարանավարուհի Մ. Դե Կրևեկոերը մանկական ընթերցանության համար բաժին է ստեղծել, սակայն չունի գրքեր գնելու միջոց, Միսս Մյուրրեյը կապվել է տեղական խորհրդի հետ, որը Մաիսիե ՄքՍփորմանի գլխավորությամբ կոմիտե է ստեղծել` հասկանալու համար մանկական գրադարան հիմնելու հնարավորությունները։ Դրամահավաք կազմակերպելով` կոմիտեն ստացել է 3000 դոլար, և 1929 թվականի հոկտեմբերին Ֆրեյզերի ինստիտուտի սենյակներից մեկը բացվել է երեքից տասնվեց տարեկան բոլոր աղջիկների և տղաների համար[2]։ Գրադարանավար Վիոլետ Մակևանի ղեկավարությամբ, աշխատանքի առաջին ամսվա ընթացքում մասնակիցների թիվը աճել է մինչև 208 երեխա[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլարիս մասնաճյուղի ներսում

Մոնրեալի մանկական գրադարանն առաջարկում է մի շարք միջոցառումներ, ներառյալ ծնողների և երեխաների պատմությունների ժամ, արհեստագործություն, ընթերցանության ակումբներ և խմբային գործունեություն, ինչպիսին է շախմատի ակումբը[4]։

Գրադարանի բոլոր ծրագրերն ու միջոցառումները անվճար են և նախատեսված են զրոյից տաս տարեկան երեխաների համար։

Ի հավելումն այս ներշենքային գործունեությանը, Մոնրեալի մանկական գրադարանն ընդգրկված է նաև մի շարք այլ կրթական նախագծերում։

Տեղադրվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը գտնվում է Սթ. Միշել, 4121 հասցեում։ Գրադարանի ղեկավարը Պաուլա Լեբրասսորն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Montreal Children's Library. (1971). The History of the Montreal Children's Library, 1927-1964. Montreal, QC: Library.
  2. Mac Ewen, Violet M. (1930). Report of the Head Librarian. [Annual Report]. Série 1000, sous-série 1100, sous-sous-série 1120. Bibliothèque des jeunes de Montréal, Montréal, QC.
  3. «Montreal Children's Library: history». Montreal Children's Library. 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  4. «Montreal Children's Library: services». Montreal Children's Library. 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնրեալի մանկական գրադարան» հոդվածին։