Մոնակոյի նամականիշերի և մետաղադրամների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնակոյի նամականիշերի և մետաղադրամների թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Մոնակո
ՏեղագրությունՖոնվյեյ
Հասցե11 Les Terrasses de Fontvieille, 98000 MonacoTerrasses de Fontvieille? (11)
Հիմնադրվել է1950
Կայքmtm-monaco.mc(ֆր.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Մոնակոյի նամականիշների և մետաղադրամների թանգարան[1] (ֆր.՝ Musée des timbres et des monnaies de Monaco), ֆիլատելիական և դրամագիտական թանգարան, որը գտնվում է Մոնակոյի իշխանության տարածքում։ Թանգարանի հավաքածուն ամբողջությամբ հետք է թողել Մոնակոյի փոստային նամականիշերի պատմության մեջ։

Թանգարանի մեծ ցուցասրահը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին անգլիացի քահանա Բարբյեն հավաքեց փոստային նամականիշերի եզակի հավաքածու՝ նվիրված Մոնակոյի իշխանությանը։ Քահանայի մահից հետո այդ հավաքածուն ձեռք բերեց Մոնակոյի իշխան Ալբեր I, իսկ հաջորդ իշխան Լուի II զգալիորեն այն լրացրեց։ Իշխան Ռենիե III 1950 թվականին որոշեց հավաքածուն ներկայացնել հանրությանը։ 1987 թվականին ստեղծվեց խորհրդատվական հանձնաժողովը, որը դարձավ ֆիլատելիական ժողովի պատասխանատու։ 1996 թվականից փոստային նամականիշերի թանգարանը բացվեց այցելուների համար։ 2001 թվականին այն ստացավ իր հավաքածուների բովանդակությանը համապատասխան անվանում՝ «Փոստային նամականիշերի և մետաղադրամների թանգարան»։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի տարածքը բաժանվում է երկու սրահի։ Մեծ ցուցասրահում գտնվում են թանգարանի երկու մշտական ցուցադրությունները՝ 1641 թվականի Մոնակոյի իշխանության մետաղադրամների ցուցահանդեսը և 1885 թվականից սկսած մինչ մեր օրերն այդ երկրի ֆիլատելիական արտադրանքը։ Հազվագյուտ նամականիշերի սրահում ցուցադրված են արժեքավոր և հազվագյուտ իրեր։ Օրինակ 1851 թվականի ապրիլի 12-ի Մենթոնայի ծրարը սարդինայի թագավորության նամականիշերի նմուշի հետ, Մոնակոյի առաջին գունավուր նամականիշերը և 5 ֆրանկանոց մետաղադրամները Մոնակոյի իշխան Կառլ III-ի պատկերով։

Բացի այդ այցելուները կարող են տեսնել.

  • Ռատացիոն գրամեքենան, որը Մոնակոյի տպարանին ծառայեց ավելի քան 50 տարի։
  • Նամականիշերի և մետաղադրամների տարբեր պուանսոներ
  • Մեխանիկական տպագրահաստոց, որի վրա թանգարանի աշխատակիցները տարբեր միջոցառումների ընթացքում ցույց են տալիս նամականիշերի արտադրությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]