Jump to content

Մոհամմեդ Յունիս ալ-Մանաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամմեդ Յունիս ալ-Մանաի
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Tobruk University?[1] և Հավրի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր մարտի 3, 1976(1976-03-03) (48 տարեկան)
Ծննդավայր Տոբրուկ, Լիբիայի Արաբական Հանրապետություն
Քաղաքացիություն  Լիբիա և  ԱՄՆ
 
Ինքնագիր

Մոհամմեդ Յունիս ալ-Մանաի (արաբ․՝ محمد يونس المنفي‎‎, մարտի 3, 1976(1976-03-03), Տոբրուկ, Լիբիայի Արաբական Հանրապետություն), լիբիացի դիվանագետ և քաղաքական գործիչ։ Քաղաքական երկխոսության ֆորումի ժամանակ ընտրվել Է Լիբիայի նախագահական խորհրդի նախագահ, որտեղ լիբիական հակամարտության մասնակիցները հավանություն են տվել նոր անցումային կառավարությանը՝ երկրում նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Նախկինում եղել է Հունաստանում Լիբիայի դեսպանը[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1976 թվականին Տոբրուկ քաղաքում։ Սովորել է Թոբրուկի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետում, որտեղ ստացել է դոկտորի աստիճան։ Ալ-Մանայը Լիբիական ուսանողական ասոցիացիայի (Ջամահիրիայի ուսանողների միության մասնաճյուղ) ակտիվ առաջնորդներից մեկն էր, և այդ ժամանակ սովորել է Ֆրանսիայում։ Մուամմար ալ-Կադդաֆիի տապալումից հետո դարձել է Համընդհանուր ազգային կոնգրեսի անդամ, գլխավորել բնակարանային-կոմունալ տնտեսության կոմիտեն[3]։

Հետագայում գլխավորել է դիվանագիտական առաքելությունը Հունաստանում։ Նրա գործունեությունը որպես Աթենքում դեսպան նշանավորվել է ՄԱԿ-ի և Հունաստանի կառավարության միջև լարված հարաբերություններով՝ կապված Լիբիա-Թուրքիա ծովային սահմանի համաձայնագրի հետ։ Ի վերջո, 2019 թվականի դեկտեմբերին նրան վտարել են Աթենքից[2]։

2021 թվականի դեկտեմբերի 24-ին Լիբիայում ընդհանուր ընտրություններ անցկացնելու համար Միավորված գործադիր իշխանության ընտրության վերաբերյալ Լիբիայի քաղաքական երկխոսության ֆորումի ընթացակարգի շրջանակներում Ալ-Մենֆին առաջադրվել է Աբդուլ Համիդ Դբեյբեի հետ համատեղ ցուցակով՝ որպես վարչապետ, իսկ Մուսա Ալ-Քոնին և Աբդուլլահ ալ-Լաֆին՝ որպես նախագահական խորհրդի անդամներ[4]։ Նրանց ցուցակը ստացել է 39 ձայն, ինչը հինգով ավելի է Ագիլա Սալեհ Իսաի և Ֆաթհի Բաշագիի ցուցակից։ Սալեհ-Բաշագայի ցուցակն ընկալվում էր որպես ԱՄՆ-ում հավանության արժանացած, սակայն ամերիկյան դեսպանը հերքում էր ընտրական գործընթացի վրա ազդելու ցանկացած փորձ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20210205172225/https://www.alarabiya.net/north-africa/2021/02/05/من-هو-محمد-المنفي-الفائز-برئاسة-المجلس-الرئاسي-الليبي؟
  2. 2,0 2,1 «Greece Expels the GNA-Affiliated Libyan Ambassador Over Illegal Deal with Turkey». Al-Marsad. 2019 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  3. «"من هو محمد المنفي رئيس المجلس الرئاسي الجديد في ليبيا؟"». 2021 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  4. Sami Zaptia (2021 թ․ փետրվարի 5). «BREAKING: New unified Libyan government selected by LPDF in Geneva». Libya Herald. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  5. Sami Zaptia (2021 թ․ փետրվարի 4). «U.S denies attempting to influence LPDF process». Libya Herald. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամմեդ Յունիս ալ-Մանաի» հոդվածին։