Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամմեդ Աբդելազիզ (արաբ․ ՝ محمد عبد العزيز , օգոստոսի 17 , 1947 (1947-08-17 ) , Թինդուֆ , Ալժիր - մայիսի 31 , 2016 (2016-05-31 ) [1] [2] [3] , Թինդուֆ , Ալժիր ), Պոլիսարիո ֆրոնտի առաջնորդ և ինքնահռչակ Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետության նախագահը 1976 թվականի օգոստոսի 30 -ից մինչև 2016 թվականի մայիսի 31-ը[5] ։ Ծնվել է բեդուինների ընտանիքում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում ։ Ղեկավարել է Արևմտյան Սահարայի պարտիզանական ուժերը ընդդեմ Մարոկկոյի ԶՈՒ դեմ պայքարում։ Գտնվել է աքսորի մեջ և բնակվել է Ալժիրում ։ Իր ելույթներում բազմիցս քննադատել է իսլամական ահաբեկչությունը ։ Ձգտել է ստանալ ԱՄՆ և ԵՄ աջակցությունը՝ Մարոկկոյի դեմ պայքարում։
↑ 1,0 1,1 1,2 Sahara occidental: le chef du Polisario Mohamed Abdelaziz est mort (ֆր.) // L'Express — 2016. — ISSN 0014-5270 ; 2491-4282
↑ 2,0 2,1 2,2 Muere el líder del Frente Polisario, tras 40 años en el poder (իսպ.) // El País — Madrid : Grupo Prisa , 2016. — ISSN 1576-3757 ; 1134-6582
↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
↑ https://www.arso.org/01-e03-11.htm
↑ Abd al-Aziz Muhammad In: Emmanuel Kwaku Akyeampong, Henry Louis Gates (eds.) Dictionary of African Biography, Volume 6 , Oxford University Press, 2012. Retrieved 3 August 2016.
Բառարաններ և հանրագիտարաններ