Թինդուֆ
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Թինդուֆ | ||
| արաբ․՝ تيندوف | ||
| 27°40′31″N 8°7′43″W / 27.67528°N 8.12861°W | ||
| Երկիր | ||
| Համայնք | Tindouf District? | |
| Հիմնադրված է | 1852 թ. | |
| Մակերես | 70 009 կմ² | |
| ԲԾՄ | 400±1 մետր | |
| Բնակչություն | 45 610 մարդ (2008)[1] | |
| Ժամային գոտի | UTC+1 | |
| Փոստային դասիչ | 37000 | |
|
| ||
Թինդուֆ (բերբերերեն՝ Tinduf, արաբ․՝ تيندوف), քաղաք Ալժիրի հարավ-արևմուտքում։ Համանուն վիլայեթի վարչական կենտրոնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թինդուֆ քաղաքը կառուցվել է 1852 թվականին՝ թաջականտ ցեղի կողմից, մեկուսացված օազիսի կողքին։ 1895 թվականին ավերվել է սախրավական ռեգիբատ ցեղի կողմից, ընդ որում թաջականտ ցեղը վտարվել է տարածաշրջանից։ Քաղաքը ամայացած է մնացել մինչև 1934 թվականը՝ ֆրանսիական զորքերի այստեղ ժամանելը։
1962 թվականին՝ Ալժիրի անկախացումից հետո, քաղաքը ակտիվորեն կառուցապատվել և զարգացել է։ Տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի. այստեղ են գտնվում ալժիրյան ռազմաբազաները։
Քաղաքի մերձակայքում տեղակայված է Արևմտյան Սահարայից փախստականների չորս ճամբար, որտեղ բնակվում է ավելի քան 170 հազար մարդ[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թինդուֆը գտնվում է Մավրիտանիայի և Մարոկկոյի սահմաններից ոչ հեռու՝ Բեշարից մոտ 720 կմ հարավ-արևմուտք՝ Ադրարից 770 կմ արևմուտք՝ Թամանրասետից 1475 կմ հյուսիս-արևմուտք՝ երկրի մայրաքաղաք Ալժիր քաղաքից 1460 կմ հարավ-արևմուտք։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը՝ 45 610 մարդ (2008)[1][3]։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 75,0 % (տղամարդկանց շրջանում` 79,7 %, իսկ կանանց շրջանում` 70,1 %)[4]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Թինդուֆ օդանավակայանը, որը կանոնավոր չվերթներ է սպասարկում երկրի մայրաքաղաք, Ալժիր քաղաք, ինչպես նաև տեղական և միջազգային մի շարք այլ չվերթներ[5]։ Թինդուֆը ավտոմոբիլային ճանապարհով կապվում է Բեշարի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Tindouf (Tindouf, Tindouf, Algeria) - Population Statistics, Charts, Map, Location, Weather and Web Information
- ↑ Западная Сахара. Преданная независимость. Regnum, 2007 Արխիվացված 2013-12-03 Wayback Machine, стр. 12
- ↑ «Population: Béchar Wilaya» (PDF) (ֆրանսերեն). Office National des Statistiques Algérie. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Taux d'analphabétisme et taux d'alphabétisation de la population âgée de 15 ans et plus, selon le sexe et la commune de résidence » (PDF) (ֆրանսերեն). Office National des Statistiques Algérie. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Tindouf Airport». OurAirports. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թինդուֆ» հոդվածին։ |
| ||||||||||
