Մոխրոտի պատմությունը։ Եթե կոշիկը հարմար լինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոխրոտի պատմությունը։ Եթե կոշիկը հարմար լինի
անգլ.՝ A Cinderella Story: If the Shoe Fits
Երկիր ԱՄՆ
Ժանրկատակերգական մյուզիքլ
Թվական2016 թվական՝ օգոստոսի 2
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄիշել Ջոնսթոն
ԴերակատարներՍոֆյա Քարսոն, Ջենիֆեր Թիլի և Դևիդ Ուրի
ՕպերատորՌոբերտ Բինկման
ՄոնտաժԴևիդ Ֆինֆեր
Տևողություն93 րոպե

Մոխրոտի պատմությունը։ Եթե կոշիկը հարմար լինի 2016 թականին դեռահասների համար նկարահանված ամերիկյան կատակերգական երաժշտական ֆիլմ՝ ռեժիսոր Միշել Ջոնսթոնի կողմից (իր ռեժիսորական դեբյուտում)։ Գլխավոր դերերում էին Սոֆյա Քարսոնը, Թոմաս Լոուը և Ջենիֆեր Թիլլին։ Սա «Մոխրոտի պատմությունը» շարքի չորրորդ մասն է։ Ֆիլմը թվային տարբերակով թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 2-ին[1], իսկ DVD՝ 2016 թվականի օգոստոսի 16-ին[2]։ Դրա պրեմիերան կայացել է Freeform հեռուստաընկերության եթերում 2016 թվականի նոյեմբերի 27-ին՝ 1,11 միլիոն դիտողներով[3]։ Այն նաև հեռարձակվել է Disney Channel-ով 2017 թվականի հունվարի 16-ին և դիտվել է 2,13 միլիոն հեռուստադիտողի կողմից[4][2][5]։

Դրան հաջորդեց «Մոխրոտի պատմությունը։ Սուրբ Ծննդյան ցանկություն»-ը ֆիլմը 2019 թվականին[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեսան մեխանիկ է, ով իր հոր մահից հետո մնացել է իր չար խորթ մոր՝ Դիվինի և խորթ քույրերի՝ Աթենայի և Օլիմպիայի խնամքին։ Թեսան շքեղ հյուրանոցում անցկացվող Մոխրոտիկի մյուզիքլի մրցութային լսումների ժամանակ ուղեկցում է իր խորթ քույրերին՝ որպես նրանց օգնական։ Լսումների առաջին օրը ռեժիսորը՝ Ֆրեդի Մարքսը, ներկայացնում է մյուզիքլի գլխավոր տղամարդ աստղին՝ Ռիդ Ուեսթին, ով միանգամից գերում է Թեսային։ Ֆրեդին ավելացնում է, որ լսումները բաց են լինելու բոլորի համար, և ում ընտրեն գլխավոր կանացի դերի համար, նա միջոցառման վերջին օրը ձայնագրման պայմանագիր կկնքի։ Թեսան ընկերանում է միջոցառման դիմահարդար Ջորջիի հետ և օգնում է կարգավորել մոտոցիկլետը, որը կօգտագործվի մյուզիքլի ժամանակ։ Ռիդը հանդիպում է նրան աշխատանքի ժամանակ և Թեսային սխալմամբ տղայի հետ շփոթում։ Ճաշի ժամանակ Թեսան ականատես է լինում հյուրանոցի անձնակազմի անդամների ելույթին, և համարձակություն է հավաքում իր սեփական հմտությունները ցուցադրելու համար։ Նա հասկանում է, որ ցանկանում է մասնակցել միջոցառման լսումներին։ Սակայն Թեսայի խորթ ընտանիքն արգելում է նրան մասնակցել, ուստի Ջորջին իր օգնությունն է առաջարկում։ Նա Թեսային ամբողջովին կերպարանափոխում է, և վերջինս լսումներին մասնակցում է կեղծ ինքնությամբ։ Լսումները լավ են անցնում, և Թեսան իր երգեցողությամբ հիացնում է և՛ Ռիդին, և՛ Ֆրեդիին։ Պարի լսումների ժամանակ Թեսայի խորթ ընտանիքը ներխուժում է Թատրոն՝ պարզելու համար, թե ով է այդ խորհրդավոր նոր մասնակիցը։ Թեսային հաջողվում է փախչել՝ թեղնելով իր ետևից պարային կոշիկը։ Նա Ջորջիին ասում է, որ թեև ցանկանում է մասնակցել միջոցառմանը, բայց չափազանց վախենում է իր խորթ ընտանիքին դեմ գնալ։ Հաջորդ օրը Ռիդը հայտարարում է, որ գտել է իր «Մոխրոտին»։ Նա ցույց է տալիս Թեսայի թողած պարային կոշիկը և հայտարարում, որ ով կեսգիշերին կբերի համապատասխան կոշիկի զույգը, նա էլ կանցնի լսումները։ Դիվինը պահանջում է, որ Թեսան վերստեղծի կոշիկի կրկնօրինակը, որպեսզի նրա դուստրերից որևէ մեկը կարողանա ստանալ այդ դերը։ Այնուհետև Թեսային կանչում են ետ բեմ, որպեսզի օգնի բեմի անձնակազմին շտկել մոտոցիկլետը, և նա հանդիպում է Ռիդին։ Նրանք կապվում են, և Թեսան նրան պետմում է իր հոր մահվան մասին։ Ռիդը խորհուրդ է տալիս Թեսային հետևել իր երազանքներին։ Ռոմանտիկ պահը, սակայն, ընդհատվում է, երբ իդին է զանգում էի աստղ-ընկերուհին՝ Հարփեր Հալսթոնը։ Կեսգիշերին մոտ Թեսան խորհում էր, թե ինչ կաներ, եթե իր հայրը ողջ լիներ։ Հետո գնաց Ռիդի և Ֆրեդիի մոտ, որպեսզի վերադարձնի իր պարային կոշիկի մյուս զույգը։ Նրան տվեցին գլխավոր դերը և Թեսան ստանձնեց «Բելլա Սնոու» բեմական անունը։ Թեսան իր խորթ ընտանիքի առաջ արդարանում է, թե ինչու է նա հանկարծ այդքան զբաղված, և գաղտնի մասնակցում է փորձերին «Բելլա Սնոու» դիմակի տակ։ Թեսայի ռոմանտիկ գրավչությունը Ռիդի նկատմամբ մեծանում է նրանց միասին աշխատելու ժամանակ, բայց Ֆրեդին ասում է Թեսային, որ Ռիդն արդեն նշանված է Հարփերի հետ։ Հիասթափված Թեսան փորձերի ժամանակ սկսում է իրեն հեռու պահել Ռիդից, ինչը մեծ շփոթության պատճառ է դառնում։ Աթենան և Օլիմպիան լսում են, թե ինչպես է Թեսան բողոքում Ջորջիին իր երկակի ինքնության սթրեսի մասին, և բացահայտում են նրա գաղտնիքը։ Մյուզիքլի պրեմիերայի օրը Աթենան և Օլիմպիան Թեսային Ջորջիի անունից նամակ են ուղարկում՝ խնդրելով նրան գալ և հանդիպել իրեն հյուրանոցի փակ հատվածում։ Նրանք Թեսային փակում են սենյակում և գնում են բեմ՝ գլխավոր դերը վերցնելու։ Ռիդը փորձում է Ջորջիից Թեսայի մասին հարցնել, և Ջորջին ասում է, որ Ֆրեդին պատմել է Թեսային նրա նշանադրության մասին։ Միևնույն ժամանակ Թեսան փախչում է սենյակից օդափոխիչի միջոցով և շտապում բեմ՝ երաժշտական կատարման համար։ Երբ սկսվում է մյուզիքլը, քաոս է բռնկվում Թեսայի խորթ ընտանիքի պատճառով, որը փորձում էր գլխավոր դերը ստանձնել։ Ռիդն օգտագործում է պահը և դուրս գալիս բեմից՝ մեղադրելով Ֆրեդիին իր անձնական կյանքի մեջ խառնվելու համար։ Նրանց վիճելու ընթացքում Թեսային հաջողվում է լսել, որ Ռիդն ու Հարփերը իրականում նշանված չեն, այլ ուղղակի ընկերներ են, և որ նա սիրահարված է մեկ ուրիշին։ Թեսան վերջապես հայտնվում է բեմում, բայց արդեն առանց Բելլայի կերպարի՝ բոլորին ցուցադրելով իր իսկական ինքնությունը։ Ռիդը ներողություն է խնդրում նրանից այդ թյուրիմացության համար և համոզում նրան ավարտել ներկայացումը իր հետ։ Թեսան համաձայնում է, և մյլուզիքլը շարունակվում է՝ հանդիսատեսի կողմից լավ ընդունվելով։ Ֆրեդին իր արարքի համար Ռիդից ներողություն է խնդրում և ներվում։ Թեսան ստանում է իր ձայնագրման պայմանագիրը, և Դիվինը փորձում է համոզել Թեսային նորից միանալ ընտանիքին, սակայն վերջինս մերժում է նրան։ Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Ռիդն ու Թեսան հեռանում են դեպի մայրամուտը՝ հենց Թեսայի վերանորոգած մոտոցիկլետով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Սոֆյա Քարսոն Թեսա
Թոմաս Լով Ռիդ
Էմի Լուիս Վիլսոն Աթենա
Ջազարա Ջեսլին Օլիմպիա
Ջենիֆեր Թիլի Դիվին
Նիկոլ Ֆորթուին Ջորջի
Քլոյ Փերլինգ Ջանեթ
Էլլի Ուայթ Բիանկա
Դեյվիդ Ուրի Ֆրեդի Մարքս
Էշլի դե Լանգ Հարփեր Հալսթոն
Քարլո Մակֆարլեյն Ջինո
Սվեն Ռույգրոկ Էդի
Էմբրոս Ուրեն Բրենոն

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխրոտի պատմությունը։ Եթե կոշիկը հարմար լինի, նույնանուն ֆիլմի սաունթրեքների ալբոմ է, որը լույս է տեսել 2016 թվականի Օգոստոսի 2-ին WaterTower Music-ի կեղմից (ֆիլմի հեռարձակման հենց նույն օրը)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A Cinderella Story: If the Shoe Fits (2016)». The Numbers. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  2. 2,0 2,1 Slead, Evan (2016 թ․ հուլիսի 1). «A Cinderella Story sequel busts out dancing shoes in first trailer — exclusive». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  3. «UPDATED: SHOWBUZZDAILY's Top 150 Sunday Cable Originals & Network Finals: 11.27.2016 - Showbuzz Daily». www.showbuzzdaily.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  4. Welch, Alex (2017 թ․ հունվարի 18). «Monday cable ratings: 'Love & Hip Hop' and 'WWE Raw' tick up». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  5. Wagmeister, Elizabeth (2016 թ․ մարտի 2). «Freeform Nabs TV Rights for Sofia Carson's 'Cinderella Story' Sequel». Variety. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  6. John Latchem (2019 թ․ օգոստոսի 15). «'A Cinderella Story: Christmas Wish' Due in October». Media Play News. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  7. «A Cinderella Story: If the Shoe Fits (Original Motion Picture Soundtrack)». iTunes Store. 2016 թ․ օգոստոսի 2.