Մոլուցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մոլուցք, մոլագարություն, մոլություն։

1․ Բուռն, անզուսպ ու անդիմադրելի ձգտում, ներքին մղում որևէ երևույթի նկատմամբ։ Մոլուցքի հիվանդագին արտահայտություններից են թմրամոլությունը (Նարկոմանիա), ալկոհոլամոլությունը, պիրոմանիան (հրդեհ առաջացնելու անհաղթահարելի հիվանդագին հակում), կլեպտոմանիան (գողություն կատարելու հակում), դրոմոմանիան (թափառաշրջիկության հակում), սուիցիդոմանիան (ինքնասպանության փորձեր կատարելու հակում) են։

2․ Ծայր աստիճանի, սաստիկ զայրույթ, որն ուղեկցվում է հոգեշարժական գրգըռվածությամբ։ Դրա արտահայտության ձևերից են՝ գրգռված մելանխոլիան (Մանիակալ դեպրեսիվ պսիխոզ), ախտաբանական աֆեկտը (հոգեկան տրավմայից հանկարծակի առաջացած գիտակցության խանգարման ֆոնի վրա ընթացող խիստ գրգռված վիճակ, կործանիչ-ավերիչ և ագրեսիվ գործողություններով) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 693 CC-BY-SA-icon-80x15.png