Դրոմոմանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դրոմոմանիա (հուն․՝ δρόμος «վազք», հուն․՝ μανία «մոլեգնություն, խելագարություն»), պորիոմանիա (հուն․՝ πόρος «ճանապարհ»), վագաբոնդաժ (ֆր.՝ vagabondage «թափառականություն»), անդադար թափառելու անկառավարելի հակում։ Դրոմոմանիա հասկացության տակ կարելի է հասկանալ տնից փախուստի, թափառելու հակում, որը դիտվում է իբրև հոգեկան հիվանդության տարատեսակ։

Ամենահայտնի դեպքերից մեկը Ժան-Ալբերտ Դադասինն է, ով կարող էր հանկարծակի դուրս գալ տնից և ոտքով ճամփորդել դեպի այնպիսի հեռավոր քաղաքներ, ինչպիսիք են Պրահան, Վիեննան կամ Մոսկվան՝ առանցհիշելու իր ճամփորդությունների մասին։ Որպես բժշկական համալսարանի ուսանող՝ Ֆիլիպ Տիսսին գրել է Դադասի մասին իր դոկտորական աշխատությունում 1887 թվականին[1]։

Էթիոլոգիա և պաթոգենեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոմոմանիայի ձևավորման ընթացքում առանձնանում է ռեակտիվ էտապ՝ առաջինը փախուստը տնից՝ կապված հոգեբանական տրավմայի հետ, իսկ հետագայում այն առավել հաճախակի և կայուն բնույթ է սկսում կրել։ Ցանկացած աննշան և անբարենպաստ իրավիճակում առաջանում է տնից հեռանալու սովորական ռեակցիա։ Հանդիպում է պսիխոպաթիայի, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների ժամանակ։

Հետագայում տնից հեռացումները դառնում են անիմաստ, անսպասելի, ստանում են իմպուլսիվ բնորոշում։

Առաջացման տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոմոմանիան, որը բնորոշ է մանկության և պատանեկության շրջանին, համարվում է ամբողջովին նորմալ հոգեկան զարգացում, բայց հայտնի է դեպքեր, երբ, առաջանալով մանկության ընթացքում, դրոմոմանիան պահպանվում է նաև արդեն չափահաս կանանց և տղամարդկանց մոտ, բացի այդ նրանց չի կանգնեցնում նույնիսկ փոքր երեխաների առկայությունը, որոնց առողջությունը թափառելու ընթացքում վտանգի է ենթարկվում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Психиатрия: Учебник / Коркина М.В., Лакосина Н.Д., Личко А.Е., Сергеев И.И. - 2-е изд., доп., перераб. - М.: МЕДпресс-информ, 2002

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Les aliénés voyageurs : essai médico-psychologique, Paris, O. Doin, 1887 ; réédité à L'Harmattan, 2005, introduction de Serge Nicolas, sous le titre Les aliénés voyageurs : Le cas Albert, Available at http://www2.biusante.parisdescartes.fr/livanc/?cote=TBOR1887x29&do=chapitre