Մոդեստ Մ'Բամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոդեստ Մ'Բամի
ֆր.՝ Modeste M'bami
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կամերուն և  Ֆրանսիա[1]
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 9, 1982(1982-10-09)[2][3][4][…]
Ծննդավայր Յաունդե, Կամերուն[5]
Մահվան ամսաթիվ հունվարի 7, 2023(2023-01-07)[6][5] (40 տարեկան)
Մահվան վայր Հավր[7][5]
Հասակ 172 սմ
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2003 Ֆրանսիա Սեդան 67 (0)
2003-2006 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 83 (1)
2006-2009 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 75 (1)
2009-2011 Իսպանիա Ալմերիա 58 (1)
2011-2012 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Դալյան Աէրբին 0 (0)
2011  Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չանչուն Յատայ 15 (3)
2012-2013 Սաուդյան Արաբիա Ալ-Իտտիհադ 20 (0)
2014 Կոլումբիա Միլոնարիոս 10 (0)
2014-2016 Ֆրանսիա Հավր 8 (0)
Ազգային հավաքական
2000-2009 Կամերուն Կամերուն 38 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մոդեստ Մ'Բամի (ֆր.՝ Modeste M'Bami, հոկտեմբերի 9, 1982(1982-10-09)[2][3][4][…], Յաունդե, Կամերուն[5] - հունվարի 7, 2023(2023-01-07)[6][5], Հավր[7][5]), կամերունցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Կամերունի ազգային հավաքականում[8]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ'Բամիի առաջին թիմը եղել է Դուալա քաղաքի «Դինամո» ակումը։ 2000 թվականի ամռանը նա տեղափոխվել է ֆրանսիական «Սեդան» ակումբ։ Դեբյուտային մրցաշրջանում Մոդեստը մասնակցել է 10 խաղի։ Հաջորդ երկու մրցաշրջանում Մ'Բամին դարձել է հիմնական կազմի խաղացող՝ մասնակցելով 60 խաղի։ 2003 թվականին ակումբը դուրս է մնացել Լիգա 1-ից, և Մոդեստը 5 մլն եվրոյով տեղափոխվել է մայրաքաղաքային «Պարի Սեն-Ժերմեն»։

Առաջին մրցաշրջանում Մ'Բամին, չնայած փորձի պակասին, թիմում խաղացել է կարևոր դեր։ 2004/05 մրցաշրջանում Մ'Բամին վնասվածք է ստացել և հազվադեպ է դուրս եկել խաղադաշտ, ինչի պատճառով վարձավճարով տեղափոխվել է «Բարոնե» ակումբ։

ՊՍԺ-ի կազմում ևս մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո՝ 2006 թվականի ամռանը, Մ'Բամին տեղափոխվել է Մարսելի «Օլիմպիկ Մարսել»։ 2011 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել ճապոնական «Դալյան Աերբին» ակումբի հետ։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամերունի ֆուտբոլի հավաքականի կազմում Մ'Բամին դարձել է 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր և 2003 թվականի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր։ Ընդհանուր առմամբ նա հավաքականում անցկացրել է 28 խաղ և խփել 7 գոլ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2023 թվականի հունվարի 7-ին սրտի կաթվածից[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/2005/12/27/0300
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Fichier des personnes décédées
  6. 6,0 6,1 6,2 Modeste M'Bami, ancien joueur du PSG et de l'OM, est mort à l'âge de 40 ans (ֆր.)
  7. 7,0 7,1 7,2 https://www.lejsl.com/sport/2023/01/07/deces-de-modeste-m-bami-ancien-joueur-du-psg-et-de-l-om
  8. «M'Bami, Modeste». nationalfootballteams.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.(չաշխատող հղում)
  9. «Modeste Mbami nous a quittés». PSG.FR (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]