Մոգական թվեր (ֆիզիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նշված մոգական թվերով նուկլիդների աղյուսակ։

Մոգական թիվ, ատոմային ֆիզիկայում ատոմի միջուկում գտնվող նուկլոնների թիվն է, որի դեպքում լրիվ լցվում է նրա թաղանթներից մեկը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դրությամբ հայտնի են 7 մոգական (ֆիզիկա) թվեր. 2, 8, 20, 28, 50, 82, 126։ Վերջին հայտնի թիվը վերաբերում է միայն նեյտրոններին (126)։ Այն ատոմի միջուկները, որոնք ունեն մոգական թվով պրոտոններ կամ նեյտրոններ, տարբերվում են մեծ կապի էներգիայով, այդ իսկպատճառով և ավելի մեծ կայունությամբ, քան իրենց նուկլիդների աղյուսակի մոտակա հարևանները։ Յուրահատուկ կայունությամբ են տարբերվում , այսպես կոչված, կրկնակի մոգական միջուկները։ Այդպիսի միջուկում մոգական են, և՛ նեյտրոնների թիվը, և՛ պրոտոնների թիվը։ Մնության մեջ գոյություն ունեն հետևյալ կրկնակի մոգական միջունկերը 4
2
He2
, 16
8
O8
, 40
20
Ca20
, 48
20
Ca28
, 208
82
Pb126
։ Կան նաև մի քանի կարճ կյանքի տևողությամբ, արհեստականորեն ստացված կրկնակի մոգական միջուկներ 10
2
He8
, 28
8
O20
, 48
28
Ni20
, 56
28
Ni28
, 78
28
Ni50
, 100
50
Sn50
, 132
50
Sn82
։Մոգական քանակի թաղանթի ազդեցությունները աչքի են ընկնում են տարրերի առատությամբ. Հելիում-4-ը տիեզերքի ամենաբազմաքանակ (և կայուն) միջուկներից մեկն է [1] և առաջատար 208-ը ամենաերկար կայուն նուկլիդն է:Մոգական միջուկների տարօրինակ կայունությանը թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է ստեղծել տրանսուրանային տարրեր, որոնք կունենան, մեծ ատոմային զանգված ունեցող տարրերին ոչ հատուկ, կիսատրոհման մեծ պարբերություն։ Նուկլոնների մոգական թիվ ունեցող ծանր իզոտոպներ ենթադրվում է հայտնագործել, այսպես կոչված, կայունության կղզում։ Քանի որ, ըստ միջուկների տեսական հաշվարկների, դրանք գնդային չեն, ի տարբերություն մնացած հայտնի մոգական միջուկների, կա կարծիք, որ գնդային մոգական միջուկների շարքը վերջավոր է ։

Նոր մոգական թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնացի միջուկի ֆիզիկայով զբաղվող գիտնականները 2013 թվականի հոկտեմբերին հայտարարաեցին, որ մոգական թիվ են հայտնաբերել, և դա 34 է։ Իրենց եզրակացությունը կայացրել էին արագացուցիչնեչի հետ կատարված փորձերի հիման վրա[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nave C. R.։ «The Most Tightly Bound Nuclei»։ HyperPhysics 
  2. D. Steppenbeck և այլք: (2013)։ «Evidence for a new nuclear ‘magic number’ from the level structure of 54Ca»։ Nature 502: 207–210։ doi:10.1038/nature12522 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]