Կապի էներգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապի էներգիա, մասնիկների համախմբի կապված վիճակի և այդ մասնիկների ազատ վիճակի (մասնիկներն անջատված են և անսահման հեռացված միմյանցից) էներգիաների տարբերությունը։ Մոլեկուլ կազմող ատոմների դեպքում այն կոչվում է քիմիական կապի էներգիա, իսկ նուկլոնների դեպքում՝ միջուկի կապի էներգիա։ Վերջինս որոշվում է ΔW= [mpZ+ mn (A-Z)-M]c2 առնչությամբ, որտեղ mp-ն, mո-ը և M-ը պրոտոնի, նեյտրոնի և միջուկի հանգստի զանգվածներն են, A-ն միջուկի զանգվածի թիվն է, Z-ը՝ պրոտոնների թիվը, c-ն՝ լույսի արագությունը վակուումում։ Կապի էներգիան այն Էներգիան է, որն անհրաժեշտ է համակարգը բաղկացուցիչ մասերի տրոհելու համար։ Այն բացասական մեծություն է, և որքան մեծ է նրա բացարձակ արժեքը, այնքան մասնիկների կապն ամուր է։ Մեկ նուկլոնին բաժին ընկնող կապի էներգիան կոչվում է միջուկի տեսակարար կապի էներգիա և որոշվում է  E =\tfrac{\triangle W}{A} առնչությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png