Մյուրոլ (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մյուրոլ
ֆր.՝ Murol
WikiCheese - Murol du Grand Bérioux - 20150619 - 001.jpg
Տեսակ ֆրանսիական պանիր, pressed uncooked cheese և պանիր կովի կաթից
Առաջացման երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Տարածաշրջան Օվերն
Կաթ կովի կաթ
Պաստերիզացում այո
Կազմվածք կիսակարծր
Հասունացման ժամանակաշրջան 5-ից 6 շաբաթ
Հայտնի է 20-րդ դարից
Grand Murol (cheese) Վիքիպահեստում

Մյուրոլ (ֆր.՝ Murol), Գրան Մյուրոլ (ֆր.՝ Le Grand Murols), ֆրանսիական պանրի տեսակ, որը պատրաստվում է կովի կաթից: Ունի յուրահատուկ տեսք. շրջանաձև է, որի կենտրոնում անցք կա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանիրը մարդկությանը հայտնի է 20-րդ դարի սկզբից: Պանրատեսակի առաջացման մասին կա մի տարածված լեգենդ: Օվերն շրջանի Մյուրոլ բնակավայրի կյուրեն (քահանան) որոշում է այնպես անել, որ «Սեն Նեկտեր» պանիրները ավելի շուտ հասունանան, ուստի դրանց կենտրոնում անցքեր է բացում[1]: Հետայդու կյուրեն իր այդ գաղափարը վաճառում է ոմն Ժաք Բերիուին (ֆր.՝ Jacques Bérioux): Վերջինս ձեռնամուխ եղավ ու առավել մեծ քանակով սկսեց արտադրել այդ պանիրները, որոնք կոչվեցին մյուրոլ: Երբեմն պանիրն արտադրում են նաև «Մյուրոլ դը Գրան Բերիո» անվան ներքո՝ ի պատիվ արտադրողի (ֆր.՝ Murol du Grand Bérioux[1]):

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուրոլ պանրատեսակը պատրաստում են պաստերիզացված կովի կաթից: Կաթը մամլում են բնական թանձրացման, այսինքն առանց տաքացման եղանակով[2]: Արտադրվում է այն ամբողջ տարվա ընթացքում, այսինք չունի սեզոնային խոչընդոտներ: Այս պանիրները հասունանում են խոնավ նկուղներում ամսվա ընթացքում: Ձևավորված կեղևը պարբերաբար լվացման է ենթարկվում[3]: Պանրի գլխի չափերը.

  • տրամագիծ՝ 15 սմ
  • հաստություն՝ 3,5 սմ
  • անցքի տրամագիծ՝ [4]

Պանրից կտրված ու հեռացված գլանաձև հատվածը նույնպես օգտագործվում է: 4 սմ տրամագծով, 3,5 սմ երկարությամբ և 50 գրամ զանգվածով պանիրը պատում են կամիր պարաֆինով և վաճառում «մյուրոլե» (ֆր.՝ Murolait) անվանումով, կամ էլ պարզապես անվանում են «փոքրիկ մյուրոլ»[5][4]:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասունացած մյուրոլը ունի պինդ առաձգական դեղին միջուկ[2]: Կեղևը նարնջագույն է, որի վրա պարզորոշ երևում են գործվածքի հետքերը: Սրանք առաջացել են, երբ հասունացման նպատակով փաթաթված են եղել այդ գործվածքներով[2]: Պանիրն առանձնանում է փափուկ հոտով և համով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Масуи К., Ямада Т. Французские сыры. Иллюстрированная энциклопедия = DK French Cheeses. — СПб: Издательский Дом «Нева», 2003. — С. 161. — 240 с. — ISBN 5-7654-2333-7
  • Le Grand Larousse gastronomique / Isabelle Jeuge-Maynart. — Larousse, 2007. — С. 563. — 992 с. — ISBN 978-2-03-582360-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]