Սեն Նեկտեր (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեն Նեկտեր
Տեսակպանիր կովի կաթից, պինդ անեփ պանիր, հում կաթից պանիր, pasteurized milk cheese?, արտադրական պանիր, ագարակի պանիր և պանրագործարանի պանիր
Առաջացման երկիր Ֆրանսիա
ՏարածաշրջանԿանտալ և Պյուի-դը-Դոմ
Կաթկովի կաթ
ՍերտիֆիկացումԾագման իսկության ստուգում և PDO
Ձևգլան
ԱնունովSaint-Nectaire? և Jean Charles de la Ferté?[1]
 Saint-nectaire (cheese) Վիքիպահեստում

Սեն Նեկտեր (ֆր.՝ Saint-nectaire, St. Nectaire), կիսափափուկ պանիր, որը ստանում են կովի կաթից։ Այն արտադրվում է Մոն Դոր (ֆր.՝ Monts-Dore) լեռնային տարածաշրջանում՝ Կանտալ և Պյուի դը Դոմ դեպարտամենտների տարածքում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Նեկտերն ունի բավականին հարուստ պատմություն՝ Օվերնի բոլոր պանրատեսակներ մեջ։ Իր որակով պանիրը հռչակված է եղել դեռևս 17-րդ դարում, երբ մարշալ դը Լաֆերտը այն համտեսել է Լյուդովիկոս 14-րդի արքունիքում։

1955 թվականին Saint-Nectaire ստացավ AOC հավաստագիր, իսկ 1979 թվականի մայիսի 2-ին այս որոշումը հաստատվել է կառավարության դեկրետով։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Նեկտերը մինչև հասունացումը

Սեն Նեկտեր պանիր ստանալու համար անհրաժեշտ է սալերսյան ցեղատեսակի կովի կաթ։ Մինչև 32° տաքացված կաթում ավելացվում է թթվան՝ լիոֆիլիզացված մեզոֆիլ մշակաբույսերի հիմքով, այնուհետև, դրանից հետո կաթը կտրող մակարդ (խմորիչ)։ Հենց կաթը թանձրանում է՝ պանրի զանգվածը տեղադրում են կաղապարի մեջ և թեթևակի սեղմում։ Հետո պանիրը հանում են կաղապարից, աղ անում, փաթաթում գործվածքով և նորից մամլում։ Դրանից հետո պանիրը չորացնում են երեք օր և դնում են հասունանալու հատուկ պատրաստված աշորայի հարդի վրա։ Սեն Նեկտերի հասունացման շրջանը տևում է 5-8 շաբաթ՝ 10-12 °C աստիճանի և 90-95% խոնավության պայմաններում։ Շաբաթը մեկ անգամ պանրի գլուխները շրջում են։ Մեկ գլուխ պանիր արտադրելու համար անհրաժեշտ է 13-14 լիտր կաթ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտի Սեն Նեկտեր

Պանրի գլուխն ունի հարթ գլանաձև տեսք, որի տրամագիծը 21 սմ է, բարձրությունը՝ 5 սմ, իսկ զանգվածը մոտավորապես 1,7 կգ։ Արտադրում են նաև ավելի փոքր քաշով պանիր, որն անվանում են Պտի Սեն Նեկտեր։ Այն ունի 600 գրամ զանգված։ Սեն Նեկտերն ունի կարծրացած կեղև, վարսակի և հարդի բույր, դեղին գույն և նուրբ առաձգական միջուկ, որն աչքի է ընկնում անտառային ընկույզի, սնկի, աղի և համեմունքների բույրով։ Պանիրը պատրաստվում է պաստերիզացված կաթից և աչքի է ընկնում առավել պակաս համային փնջով։ Պանրի յուղայնությունը՝ 45 %։

Պանրի հետ հրամցնում են Բորդոյի St. Estèphe, Pouilly, ինչպես նաև Coteaux d’Auvergne և Cotes Roannaises կարմի գինիներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]