Մհեր Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մհեր Հարությունյան (այլ կիրառումներ)
The speech of the director of the Kachar-Scientific Center
Մհեր Հարությունյան
Ծնվել էհուլիսի 9, 1972(1972-07-09) (49 տարեկան)
ԾննդավայրՇուշի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և լրագրող

Մհեր Ալեքսանդրի Հարությունյան (հուլիսի 7, 1972, Շուշի), պատմաբան, զինվորական լրագրող։


Ծնվել է 1972 թ. հուլիսի 9, Շուշիում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ 1989 թ. գերազանցությամբ(ոսկե մեդալով) ավարտել է Շուշիի Խ. Աբովյանի անվան համար 3 միջնակարգ դպրոցը։ 1994 թ. ավարտել է Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի /այժմ՝ ԱրՊՀ/ պատմաբանասիրական ֆակուլտետի «պատմություն և օտար լեզու» բաժինը։ 1988 թվականի մայիսին և սեպտեմբերին նախաձեռնել է մի խումբ բարձր դասարանցիների ուժերով Շուշիի բնակչության ինքնապաշտպանության կազմակերպման փորձերը։ Հրատարակել է «Վանա լիճ»(1988 թ.) և «Արևմտյան Հայաստան»(1989 թ.) ընդհատակյան թերթերը։ 1989-1992 թթ. ուսանողական-երիտասարդական կազմակերպությունների կազմում մասնակցել է Արցախյան շարժման քաղաքական փուլին և ԼՂՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ 1990-1992 թթ. կարճատև ընդմիջումով եղել է «Հայ ազգայնականության ճակատ» կազմակերպության «Ցեղակրոններ» ջոկատի գաղափարական պատրաստության պատասխանատուն։ Այդ ընթացքում մասնակցել է մի շարք գաղտնի առաջադրանքների կատարմանը։ 1991 թվականի դեկտեմբերին կամավոր ներկայացել է Ինքնապաշտպանության ուժերի շտաբ և որպես շտաբի պետի օգնական մասնակցել դեկտեմբերի 15-ի Ջամիլլուի ազատագրման ու դեկտեմբերի 16-ի Բերքաձորի(Հասանաբադի) մոտ հայ մարտիկների ու ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանման միջև ծավալված մարտերին։ 1992 թ. սեպտեմբերին ծառայության է անցել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հրետանու պետի ղեկավարման մարտկոցում(ռուսերեն հապավումը՝ ԲՈՒՆԱՐ) որպես՝ տոպոգեոդեզիական դասակի 1-ին ջոկի հրամանատար(ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի հմ. 070 հրաման առ 10.10.1992 թ.), իսկ հրետանու պետի ղեկավարման մարտկոցի կազմալուծումից հետո 1993 թ. սեպտեմբերի 1-ից նշանակվել է ՊԲ հրետանային բրիգադի տոպոգեոդեզիական հետախուզության ջոկի հրամանատար(ՊԲ շտաբի պետի հմ. 2228 հրաման առ 30.09.1993 թ.)։ Այս ընթացքում մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։ 1993 թ. հունվարից համատեղության կարգով աշխատել է Ասկերանի շրջանի վարչակազմի պաշտոնաթերթ «Խաչենի» խմբագրությունում և մինչև 1994 թ. հոկտեմբերի 1-ը կատարել պատասխանատու քարտուղարի, ռազմահայրենասիրական բաժնի վարիչի, զինվորական թղթակցի պարտականությունները։ 1993 թվականի հոկտեմբերի 1-ից առ այսօր ծառայում է ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթի խմբագրությունում։ Որպես զինվորական թղթակից մասնակցել է Մարտակերտի, Ֆիզուլու, Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Ջաբրայիլի շրջաններում մղված պաշտպանական ու ազատագրական ռազմագործողություններին, ռազմաճակատային բազմաթիվ ռեպորտաժների, մարտական գործողությունները լուսաբանող բազմաթիվ հոդվածների ու այլ թղթակցությունների միջոցով ոգևորել մարտնչող զինվորներին ու հրամանատարներին։

Պատերազմի ողջ ընթացքում և հրադադարին հաջորդած տարիներին նյութեր է հավաքել Արցախյան պատերազմի վերաբերյալ, մտադրություն ունենալով դրանք գիտական շրջանառության մեջ մտցնել և վերաիմաստավորել մեր ժողովրդի քաջագործությունները։ Այդ նպատակով 1999 թվականից առ այսօր համատեղության կարգով դասախոսական աշխատանք է տանում ԱրՊՀ-ում։ Նույն թվականին հայցորդ է ձևակերպվել ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտում։ 2001 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդում պաշտպանել է «Արցախյան պատերազմը և Պաշտպանության բանակի մարտական ուղին. 1991-1994 թթ.» թեմայով թեկնածուական ատենախոսությունը, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ինչը հաստատվել է ՀՀ կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից, 2002 թ. մարտի 5-ին(Վկայագիր Ա հմ. 01480)։ 2004 թ. նոյեմբերի 25-ին մրցույթով անցել և ընտրվել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պատմության ամբիոնի դոցենտի պաշտոնում։ 2008 թվականին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում պատմագիտություն մասնագիտությամբ(Դիպլոմ Դ N 01644 առ 04. 05. 2008 թ.)։ 2001 թվականին ընդունվել է Արցախի ժուռնալիստների միության շարքերը(Անդամատոսմս N 40 առ 16.02.2001 թ.), 2009-ին ընտրվել ԱԺՄ Վարչության անդամ։ 2006 թ. փետրվարի 20-ին նախաձեռնել է «Կաճառ» գիտական կենտրոն> հասարակական կազմակերպությունը և հիմնադիր համաժողովում ընտրվել Վարչության նախագահ։

Պաշտպանության բանակի կազմավորման ու անցած մարտական ուղուն նվիրված մենագրությունների և տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է, այդ թեմայով զեկուցումներ է ներկայացրել հանրապետական ու միջազգային բազմաթիվ գիտաժողովներում։ Իր հրապարակումներում ձգտել է արտացոլել նաև ՊԲ-ի նվաճումները մարտական և հասարակական-պետական պատրաստության ոլորտներում, արձանագրել բանակաշինության գործընթացի կարևոր փուլերը։ 1997 թ. ընդգրկվել է ԼՂՀ ՊԲ մարտական փառքի թանգարանի համար նյութերի հավաքման ու մշակման հանձնաժողովի(ՊԲ հրամանատարի հրաման հմ. 53 առ 30.05.1997 թ.), ինչպես նաև պատմատարեգրային ուղեցույցին համապատասխանող նյութերի ու փաստաթղթերի հավաքման ու մշակման աշխատանքային խմբի (ՊԲ հրամանատարի հրաման թիվ 055 առ 23.11.1999 թ.) կազմերում, նպաստելով համապատասխան աշխատանքների կատարմանը։ Ընդգրկվել է նաև ՊԲ-ում դասախոսություններով հանդես եկող Լեկտորական խմբի մեջ և դասախոսություններով հանդես եկել զինծառայողների առաջ։ Մասնակցել է նաև համաբանակային գիտագործնական կոնֆերանսներին ու սերժանտական հավաքներին՝ ներկայացնելով տարբեր հրատապ թեմաներով զեկուցումներ։ Մասնակցել է «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարանի ստեղծման աշխատանքներին և ներկայացրել շուրջ 140 հոդվածներ բանակի կազմավորման, խոշոր ռազմագործողությունների ու ստորաբաժանումների, կարևոր դեմքերի ու գործիչների վերաբերյալ։ «Զինվորական թեմաներով լավագույն հրապարակումների համար» 2004 թվականին արժանացել է Արցախի ժուռնալիստների միության ամենամյա մրցանակին։ Իսկ «Արցախյան պատերազմը և Պաշտպանության բանակի մարտական ուղին. 1991-1994 թթ.» աշխատության համար դարձել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի դափնեկիր։

Ամուսնացած է, ունի 3 երեխա։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2000, 170 էջ։
  2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատագրական մարտերը 1993 թ. օգոստոսին.- Երիտասարդ գիտաշխատողների 27-րդ նստաշրջանի զեկուցումների հիմնադրույթներ, Ե., ՀՀ ԳԱԱ Պատմ. ինս-տ, 2000, էջ 40-42։
  3. Լեռնային Ղարաբաղ. տասնամյա պայքարի հիմնական փուլերը.- ԼՂՀ անկախության տասնամյա տարեդարձին նվիրված գիտական նստաշրջանի զեկուցումների թեզիսներ, Ե., ԵՊՀ պատմութ. ֆակուլտետ, 2001, էջ 15-18։
  4. Քելբաջարի շրջանի ազատագրումը (մարտի 27- ապրիլի 5).- Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին նվիրված՝ «Գիտության և մշակույթի հիմնահարցերն Արցախում» հանրապետական գիտաժողովի նյութերը (17-18 նոյեմբերի 2000 թ.), Ստ., 2001, էջ 41-43։
  5. Նժդեհյան գաղափարախոսության դերը ազգային ոգով դաստիարակման գործում.- «Բանակ - հասարակություն» համաբանակային գիտագործնական կոնֆերանսի զեկուցումներ, ելույթներ, Ստ., 2002, էջ 85-94։
  6. Հուշամատյան սխրանքի, Ստ., «Դիզակ պլյուս», 2002, 80 էջ(համահեղ.)։
  7. Ասկերան. հերոսության հասցեներ, Ասկ., 2005, 112 էջ։
  8. Հին Արևելքի պատմություն. ծրագիր և մատենագիտություն. մեթոդական ձեռնարկ-ուղեցույց, Ստ., «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի հրատ., 2005, 60 էջ։
  9. Ծրագիր «Արցախի պատմություն» դասընթացի (Ոչ մասնագիտական ֆակուլտետների համար). մեթոդական ձեռնարկ-ուղեցույց, Ստ., «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի հրատ., 2005, 28 էջ(համահեղ.)։
  10. 1905-1906 թթ. թուրք-հայկական ընդհարումների պատճառների մասին.- «20-րդ դարասկզբին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի հայկական գյուղերի բնակիչների բռնի տեղահանման 100-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերը», Բերձոր, 2005, էջ 4-11։
  11. Հայոց գրերը՝ ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնագիտակցության ու յուրատիպության պահպանման գրավական .- Միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին. Զեկուցումների ժողովածու, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2006, էջ 152-156։
  12. ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման պատմությունից.- «Ազգ և ժառանգություն» համահայկական երիտասարդական գիտաժողով. Զեկուցումների ժողովածու, Ստ., 2006, էջ 93-96։
  13. Արցախյան շարժման պատմության պարբերացման փորձ.- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. անցյալը,ներկան, ապագան». Միջազգային գիտաժողովի զեկուցումներ, Եր., ԵրՀՀ., 2007, էջ 96-108։
  14. Բանակի և հասարակության միասնությունը՝ պետական անվտանգության ապահովման երաշխիք.- «Բանակ - հասարակություն» համաբանակ. գիտագործն. կոնֆերանս (զեկուցումներ, ելույթներ), Ստ., 2007, էջ 86-91։
  15. Հակառակորդի լայնածավալ ագրեսիայի կասեցման սկիզբը.- Հանրապետակ. գիտակ. նստաշրջան։ Նվիրվում է ՀՀ անկախության 15- ամյակին։ Նյութ. ժողով., Գյումրի, «Դպիր», 2007, էջ 170-174։
  16. Շուշիի ազատագրման և ԼՂՀ զինված ուժերի կազմավորման հարցի շուրջ.- Շուշին հայոց քաղաքակրթության օրրան։ Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովի նյութեր, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2007, էջ 205-217։
  17. Շուշիի ազատագրման պատմագրության հիմնահարցերը.- «Միջազգային գիտաժողով` նվիրված «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի 10-ամյա գործունեությանն ու Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձին». զեկուցումների հիմնադրույթներ, Ստ., 2007, էջ 11-14։
  18. Շուշի։ Ներկան և անցյալը (գիրք-ալբոմ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն)։ Նվիրվում է Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձին, Եր., «Անտարես», 2007, 40 էջ ( համահեղ.)
  19. 1992 թ. ամառային պատերազմափուլի ռազմաքաղաքական հարցերի շուրջ.- Զեկուցում Երիտասարդ գիտնականների 2-րդ գիտաժողովում (12-14 ապրիլի 2007 թ.)։
  20. Հայաստան-Արցախ. պատմության և արդիականության զուգահեռներում (հոդվածների ժողովածու), Ստ., 2009, 272 էջ։
  21. «Ռուսաստանի պատմություն» դասընթացի ծրագիր և մատենագիտություն. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատ., Շուշի, 2009, 80 էջ
  22. Անկախության նվիրյալները։ ԱրՊՀ ուսանողները Արցախյան ազգային ազատագրական պայքարի տարիներին, Եր., 2009, 92 էջ(համահեղ.)։
  23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Ատլաս, Եր., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ, 2009(համահեղ.), էջ 64, 67, 70 – 72։
  24. Нагорно-Карабахская Республика. Атлас, Ер., ГНОО “Центр геодезии и картографии”, 2009(соавтор), с. 64, 67, 70 – 72.
  25. ԱրՊՀ-ն Արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարիներին.- ԱրՊՀ գիտական ընթերցումներ/ Զեկուցումների հիմնադրույթներ 20-21 ապրիլի 2009 թ., Եր., «Զանգակ-97», 2009, էջ 6-8։
  26. ԼՂՀ-ի օրինականության հարցի շուրջ.- Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր. Ա պրակ (հասարակագիտական), Վանաձոր, «Իրավունք» - Երևան, «Օրենք և իրականություն» ՍՊԸ, 2009, էջ 142-147։
  27. Տարածքների ու փախստականների հիմնախնդիրների պատմաքաղաքական և իրավական մի քանի տեսանկյունների մասին.- Միջազգային գիտաժողովի նյութեր՝ նվիրված ԱրՊՀ հիմնադրման 40-ամյակին, պրակ I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2009, էջ 215-217։
  28. Արցախի պարբերական մամուլի պատմությունից։ Արցախի պարբերական մամուլի մատենագիտություն (1874-2009 թթ.), Պատմաքննական ներածությամբ, ծանոթագրություններով, մեկնաբանություններով, Ստ., 2010, 240 էջ։
  29. ԼՂՀ պաշտպանության բանակի մի քանի առանձնահատկությունների մասին, Ստ., 2010, 48 էջ։
  30. Հայաստանը 1800-1918 թվականներին։ Ծրագիր և մատենագիտություն, Ստ., 2010, 70 էջ (համահեղ.)։
  31. Atlas of Nagorno-Karabakh Republik Yerevan, «Tigran Mets», 2010, p. 64, 67, 70 – 72.
  32. Շուշիի մարտյան ողբերգության պատմագրության հիմնահարցերը.-«Ադրբեջանի պետական ահաբեկչությունը և էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ, 2010 թ. մարտի 21-24-ը Ստեփանակերտում և Շուշիում կայացած միջազգային գիտագործնական կոնֆերանսի զեկուցումներ, Խմբ.` Մ. Ա. Հարությունյանի, «Կաճառ» տարեգիրք, գիրք 4, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատ., Շուշի, 2010, էջ 45-60։
  33. Ադրբեջանի վարած տեղեկատվական պատերազմի մասին.- «Ժողովրդավարության կայացումը հետխորհրդային շրջանում. Հիմնախնդիրներն ու հեռանկարները» թեմայով միջազգային գիտաժողովի (21-22 մայիսի 2010 թ.) նյութեր, Ե., «Լիմուշ» հրատ., 2010, էջ 202-203։
  34. Արցախի մայր բուհի ուսանողությունը հայրենիքի պաշտպանության դիրքերում.- «Խաղաղ Կովկասը տարածաշրջանի զարգացման գործոն». ԼՂՀ և ՀՀ անկախությանը նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր, Ե., 2011, էջ 235-244։
  35. О некоторых аспектах историографии посреднической миссии России в военном конфликте между Азербайджаном и НКР.- Россия и армяне Нагорного Карабаха в прошлом и настоящем (Отв. редактор В. В. Черноус), Южнороссийское обозрение Центра системных региональных исследований и прогнозирования ИППК ЮФУ и ИСПИ РАН. Вып. 67. Москва-Ростов-на-Дону-Степанакерт։ Социально-гуманитарные знания. 2011. с. 58-80.
  36. ԱրՊՀ մասնակցությունը Արցախյան ազգային-ազատագրական պայքարին, Ստ., 2012(համահեղ.)։
  37. Լրագրողական հանրագիտակ, Ստ., 2012, 288 էջ։
  38. Արցախում ռազմական շինարարության համար Աղդամի ազատագրման նշանակության հարցի շուրջ.-ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված «Ազգ, պետություն, հայրենիք. պետականության գաղափարը» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովի (2011 թ. նոյեմբեր 6-8, Ծաղկաձոր) հոդվածների ժողովածու, Ե., 2012 (արտատպվել է նաև «ԼՂՀ դատական իշխանություն» հանդեսում, 3(7), 2012, էջ 39-45), էջ103-109։
  39. Քարին-տակ բնակավայրի հերոսական պաշտպանության նշանակության մասին.- «Կրթությունը և գիտությունը համաշխարհայնացման դարաշրջանում», Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գործունեության 15-րդ ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի(Ստեփանակերտ, 3 նոյեմբերի, 2012 թ.) նյութեր, Ե., «Լիմուշ» հրատ., 2012, էջ 436-439։
  40. Արցախում ռազմական շինարարության պատմագրության մի քանի հիմնահարցերի մասին.- «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով միջազգային գիտաժողովի(2012 թ. հունիսի 24 – հուլիսի 01, Երևան-Ստեփանակերտ) նյութերի ժողովածու, Ե., ԵՊՀ հրատ., 2012, էջ 30-31։
  41. Влияние агрессии Азербайджана против Нагорного Карабаха на миграционные потоки армян-беженцев на юг России.-Материалы всероссийской научной конференции «Армяне Юга России: история, культура, общее будущее», Ростов-на-Дону, 2012, с. 125-130.
  42. Искажение истории как инструмент политики.- «Общероссийская и национальная идентичность». Материалы международной научно-практической конференции, 19-20 апреля 2012 г. / Ответственный редактор В.З. Акопян. – Пятигорск։ Пятигорский государственный лингвистический университет, 2012, с. 353-362.
  43. Об исторической необходимос-ти освобождения города—крепости Шуши, «Салют, Победа!»։ сборник трудов II Всероссийской научно-практической военно-исторической конференции с международным участием(16 мая 2012 года). Ответственный редактор Чинахов Д.А. / Юргинский технологический институт. − Томск։ Изд-во Томского политехнического университета, 2012, с. 342-348.
  44. ԼՂՀ զինված ուժերի շինարարության լուսաբանումը և տեղեկութային անվտանգությունը.- «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» թեմայով Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի զեկուցումների դրույթներ, Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2013, էջ 27-29։
  45. Մի էջ Շուշիի պարբերական մամուլի պատմությունից.- Շուշին՝ հայկական մշակույթի օջախ. Հայկական գրատպության 500-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսի զեկուցումներ, «Կաճառ» տարեգիրք, 6(71-82), 2012։ Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատարակչություն, 2014, էջ 25-49։
  46. К вопросу о периодизации формирования Армии Обороны НКР, «Салют, Победа!»։ сборник трудов III Всероссийской научно-практической военно-исторической конференции с международным участием(15 мая 2013 года). Ответственный редактор Чинахов Д.А. / Юргинский технологический институт. − Томск։ Изд-во Томского политехнического университета, 2013, с. 304-308.
  47. О некоторых вопросах историографии освобождения города Шуши и становления Армии Обороны, «Салют, Победа!», Сборник научных трудов IV Всероссийской научно-практической военно-исторической конференции с международным участием.- Томск, Изд-во Томского политехнического университета, 2014, с. 263-271.
  48. ԼՂՀ զինված ուժերի շինարարության լուսաբանումը և տեղեկութային անվտանգությունը.-Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները։ Զեկուցումների ժողովածու, Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014, էջ 118-121։
  49. Անցյալը մեզ հետ է. վերագնահատումներ, խորհրդածություններ, Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատ., 2015:
  50. Շուշեցի հայ ռազմիկները Երկրորդ աշխարհամարտի և Արցախյան պատերազմի ռազմաճակատներում.- Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտական հոդվածների ժողովածու, Եր., Պատմ. ին-տ,2015, 115-130։
  51. Անմար հիշատակ (Վոլոդյա Բեգլարյանի կյանքի և գործունեության էջեր), Ստ., «Դիզակ պլյուս», 2015, 192 էջ։
  52. Արցախյան պատերազմը և պաշտպանության բանակի մարտական ուղին. 1991-1994 թթ., «Կաճառ» (ԿԳԿ-ի տարեգիրք)։ Գիրք 5(59-70), 2011, Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատարակչություն, 2015, 294 +24 էջ ներդիր։
  53. Արցախյան շարժման պատմագրության հիմնահարցերը, մաս 1-ին, Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատ., 2019, 392 էջ։
  54. Քարինտակի հերոսա-կան պաշտպանությունը (ռազմական տեսանկյուն), Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի  հրատարակչություն, 2020 (համահեղինակ՝ Հարությունյան Ա. Ա.), 96 էջ

Գիտական հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի ինքնապաշտպանական ուժերի կազմավորումը.- ԱրՊՀ «Գիտական տեղեկագիր», N 1, Ստ., 2000. էջ 78-88։
  2. Արցախյան ազատագրական մարտերը 1994 թ. փետրվարին.- «Կրթությունը և գիտությունը Արցախում», հմ. 1-2, Եր., 2001. էջ 73-76։
  3. Արցախի թեմը և Ադրբեջան-Ղարաբաղ հակամարտությունը.- «Հայկական բանակ» (ՀՀ ՊՆ ռազմագիտական հանդես) հմ. 1-2, Ե.,, 2001, էջ 84-89։
  4. Մարտական գործողությունները 1992 թ. սեպտեմբերին.- ԱրՊՀ «Գիտական տեղեկագիր», հմ. 1(4), Ստ., 2001, էջ 109-117։
  5. Ոգու և զենքի փառավոր հաղթանակը.- «Հայկական բանակ», հմ. 1-2, 2002, էջ 73-86։
  6. Արցախի 18-րդ դարավերջի և 19-րդ դարի էթնոքաղաքական պատմության մի քանի հարցերի մասին (ըստ օտար աղբյուրների) .-Պատմական ուսումնասիրություններ(հոդվածների ժողովածու), Մաս Ա, Ստ., ԱրՊՀ հրատ., 2003, էջ 20-36։
  7. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994։ Հանրագիտարան 1 հատորով (Հայկ. հանրագիտարանի հրատ. գիտախմբագր. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր-տնօրեն), Զ. Հ. Բալայան (նախագահ), Հ. Մ. Խաչատրյան (գլխ. խմբագրի և նախագահի տեղակալ, հատորի պատասխ.) և ուրիշներ),Եր., Հայկական Հանրագիտարանի հրատ., 2004, էջ 9-28,43,49-50, 53-57, 60, 68-73, 94-98, 103, 114-116, 125,126, 128, 137, 138, 148-149, 153, 154,173, 176, 192-194, 196, 209-211, 216-217,219, 222-223, 260-261, 268, 276, 292, 297-299, 302-305, 313-316, 319,354, 365, 367-368,370-372, 380-381, 386-387, 398, 437-438,446, 448-449, 452, 454-457, 462¬463,477, 492, 505, 511-512, 514, 521,529-539, 548-555, 559-564, 566, 567, 572-573, 589, 604-605,617, 619-622,624, 625, 630-632,635, 638, 641-643,645-650, 667-668,671, 695, 697-699։
  8. Հայոց գրերի գյուտի հիմնահարցերը ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի աշխատություններում.- «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Գիտական տեղեկագիր. Ստ., 2006, հմ. 1, էջ 33-36։
  9. Բուհում քաղաքացու ձևավորման հիմնախնդիրը և «Քաղաքական պատմություն» առարկան (մեթոդական).- Պատմագիտական ուսումնասիրություններ(հոդվածների ժողովածու). Մաս Բ, Ստ., ԱրՊՀ հրատ., 2006, էջ 20-29։
  10. Համազգային իղձի իրականացումը (Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձի առթիվ).- «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Լրատու» (Գիտական հոդվածների ժողովածու), հմ. 1, Ստ., 2007, էջ 72-84։
  11. Շուշիի ազատագրման պատմագրության հիմնահարցերը.- «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Լրատու» (Գիտական հոդվածների ժողովածու), հմ. 2, Ստ., 2007, էջ 46-52։
  12. 1992 թվականի ամառային պատերազմափուլի ռազմաքաղաքական հարցերի շուրջ.- ԱրՊՀ Գիտական տեղեկագիր, հմ. 2, Ստ., 2008, էջ 60-67։
  13. Վերստին Շուշիի ազատագրման պատմագրության հիմնահարցերի մասին (Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձի առթիվ).- «Կաճառ» (ԿԳԿ-ի տարեգիրք), հմ. 1։ Խմբ.` Մ. Ա. Հարությունյանի, Շուշի, «Կաճառ» գիտակ. կենտրոնի հրատարակչություն, 2008, էջ 144-150։
  14. Արմենոցիդի քաղաքականության ուրացումը և ապստամբության առասպելը.- «Լրատու» (Գիտական հոդվածների ժողովածու)։ Ստ., 2008, հմ. 1, էջ 71-78։
  15. Դրվագներ Արցախի ազատագրական պատերազմից.- «Լրատու» (Գիտական հոդվածների ժողովածու), հմ. 2, Ստ., 2009, էջ 27-37։
  16. Азербайджан-НКР։ краткая история военного конфликта.- «Մեսրոպ Մաշտոց» Համալսարանի «Լրատու» (Գիտական հոդվածների ժողովածու), հմ. 3, Ստ., 2009, էջ 40-62։
  17. Էջեր Արցախի պարբերական մամուլի պատմագրությունից.- «Մեսրոպ Մաշտոց» Համալսարանի «Լրատու» (Գիտական հոդվածների ժողովածու), հմ. 1, Ստ., 2010, էջ 23-33։
  18. Արցախյան պատերազմը՝ իրական պատկերներում և գրական հերոսների կերպարներում.- Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Լրատու» (Գիտական հոդվածների ժողովածու), 1(10), Ստ., «Դիզակ պլյուս» հրատ., 2011, էջ 295-297։
  19. Կոռուպցիայի պատմական ակունքները և արդի մարտահրավերները պետական անվտանգության տեսանկյունից.- «ԼՂՀ դատական իշխանություն» (Իրավական տեղեկատվական-վերլուծական հանդես), 2, 2011, էջ 59-61։
  20. Շուշիի ազատագրումը ԼՂՀ զինված ուժերի կազմավորման գործընթացի համատեքստում.- ՄՄՀ «Լրատու» (գիտական հոդվածների ծողովածու), 1(12), 2012, Ե., «Լիմուշ» հրատ., էջ 59-67։
  21. Շուշիի պարբերական մամուլի պատմությունից.- «Անալիտիկոն» (վերլուծական ամսագիր), 4(40), Ստ., 2012, էջ 31-35։
  22. Շուշի-1920 թ.` պետականորեն կազմակերպված ահաբեկչության ու էթնիկական զտումների հերթական զոհը.- «ԼՂՀ դատական իշխանություն», 1(5), 2012, էջ 23-30։
  23. Շուշի բերդաքաղաքի ազատագրման ռազմաքաղաքական տեսանկյունների մասին (Շուշիի ազատագրման 20-ամյա հոբելյանի առթիվ).- «ԼՂՀ դատական իշխանություն», 2(6), 2012, էջ 15-24։
  24. Մի էջ Արցախում ռազմական շինարարության պատմությունից.- «Լրատու» (Գիտական հոդվածների ծողովածու), 1(14), 2013, էջ 58-70։
  25. ԼՂՀ շրջափակման ճեղքման ռազմավարական անհրաժեշտության հարցի շուրջ.- «Լրատու» (Գիտական հոդվածների ժողովածու) /Մեսրոպ Մաշտոց Համալսարան, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2013, N 2(15), էջ 62-67։
  26. Բանակաշինության ոլորտում 2005 թվականի նվաճումների մասին.- Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Լրատու» (Գիտական հոդվածների պարբերական ծողովածու), 2014, էջ 67-75։
  27. Освещение посреднической миссии России в военном конфликте между Азербайджаном и Арцахом в современной историографии.- «Судебная власть НКР» (Правовой информационно-аналитический журнал), 3, 2011, с. 104-112
  28. Искажение истории региона –политическая цель Азербайджанской республики. -«Вестник» Университета Месроп Маштоц(сборник научных статей), 2012, 1(12), с. 72-80.
  29. Издательское дело и периодика в Шуши как фактор развития армянской общественно-политической и научной мысли.- Феномен Шуши։ Историко-политологическое исследо-вание(коллективная монография).- «Рабочие тетради» (Приложение к военно-научному журналу «Айкакан банак» Института национальных стратегических исследований имени Драстамата Канаяна Министерства Обороны Республики Армения), 2013, 1-2(25-26), с. 65-80.
  30. Предисловие.-Факты о политике этнической чистки и государственного террора в отношении армян, проводимой властями Азербайджанской ССР в конце 80-х – начале 90-х годов XX века. Свидетельства очевидцев о преступлениях, совершенных азербайджанцами в отношении мирного армянского населения г. Шуши (документы и материалы).- Состав., отв. ред., авт. вступ. статьи։ М. А. Арутюнян, Шуши, Научный центр «Качар», 2014, с. 5-12.
  31. Վերստին ազգային ազատագրական նորօրյա պայքարում Արցախի մայր բուհի դերի մասին.-Արցախի պետական Համալսարանի «Գիտական տեղեկագիր», Պրակ 1, Ստ., ԱրՊՀ հրատ, 2015, էջ 244-249։
  32. Արմենոցիդի հետևանքների վերացման հրամայականը. պատմաքաղաքական դասերը, Արցախյան պատերազմի հաջողված փորձը,-«Հայագիտական ուսումնասիրություններ» (գիտական հոդվածների պարբերական ժողովածու)[ԱրՊՀ], հմ. 6, 2015, Ստեփանակերտ, ԱրՊՀ հրատ., 2015, էջ 100-107։
  33. Վերստին Արցախում ռազմական շինարարության համար Աղդամի ազատագրման նշանակության հարցի շուրջ.-«Կաճառ» (ԿԳԿ-ի տարեգիրք)։ Գիրք 7(83-84), 2013, Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատարակչություն, 2015, էջ 193-207։
  34. Հայերի ցեղասպանության թուրքական քաղաքականության դրսևորումը Շուշիում.- «Դպրատուն» (գիտական հոդվածների ժողովածու), № 3, 2015, էջ 12-20։
  35. Հայ պատմագրության մեջ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման ու կայացման գործընթացի լուսաբանման հարցի շուրջ.-Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Լրատու» (գիտական հոդվածների պարբերական ժողովածու), Եր., «Լիմուշ», 2016, էջ 112-119։
  36. Մի էջ Պաշտպանության բանակի թիկունքի 2006 թ. գործունեության տարեգրությունից.- «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Լրատու» (գիտական հոդվածների պարբերական ժողովածու), Երևան,  «Լիմուշ», 2017, էջ 98-109։
  37. Պաշտպանության բանակի ինժեներական ծառայության 2005-2008 թվականների գործունեությունից.- «Հայագիտական ուսումնասիրություններ» (գիտական հոդվածների պարբերական ժողովածու), № 7, 2016, Ստ., ԱրՊՀ հրատ., 2017, էջ 139-144։
  38. Պաշտպանության բանակի կազմավորման հարցը պատմագրության մեջ (ՊԲ-ի հաստիքակազմակերպական նոր կառուցվածքի հաստատման 20-ամյակի առթիվ.- «Կաճառ» տարեգիրք, Գիրք 8 (95-106), Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատ., 2017(համահեղինակներ՝ Հարությունյան Ա. Ա.,Ավանեսով Հ. Ս. ), էջ 171-190։
  39. Քարվաճառի շրջանի վերջ-նական ազատագրման պատմագրության մասին (Քարվաճառի ռազմագործողության 20-ամյակի առթիվ).- «Կաճառ» տարեգիրք, Գիրք  8 (95-106), Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատ., 2017(համահեղինակ՝ Հարությունյան Ա. Ա. ), էջ 191-199։
  40. ԼՂՀ պաշտպանության նախարարության ստեղծման հարցը պատմագրության մեջ (20-ամյակի առթիվ).- «Կաճառ» տարեգիրք, Գիրք  9 (107-118), Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատ., 2017(համահեղինակ՝ Հարությունյան Ա. Ա. ),,  էջ 173-184։
  41. Վերստին Շուշիի ազատագրման պատմագրության հիմնահարցերի շուրջ.- ԱրՊՀ գիտական ընթերցումներ (հոդվածների ժողովածու), Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված գիտական կոնֆերանս, Ստ., ԱրՊՀ հրատ., 2018, էջ 42-48։
  42. Արցախյան շարժման պատմագիտական իմաստավորման շուրջ.- ՄՄՀ «Լրատու» (գիտական հոդվածների պարբերական ժողովածու), Եր.,  «Լիմուշ», 2018, էջ 163-175։
  43. О морально-психологических аспектах самообороны на примере вооруженных сил Арцаха.- «Кавказ в геополитических интересах региональных и мировых держав». Сборник научных статей, посвященный памяти выдающегося ученого-кавказо-веда и большого друга армянского народа Виктора Владимировича Черно-уса, Ростов-на-Дону, ДГТУ-Принт, 2018, с. 43-52:
  44. Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների 1987-1991 թթ. հակահայկական քաղաքականության ահաբեկչական բնույթի մասին.- ԱրՊՀ գիտական ընթերցումներ (հոդվածների ժողովածու), Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված գիտաժողով, Ստ., ԱրՊՀ հրատ., 2018, էջ 398-404։
  45. Արցախյան պատերազմի կարևոր օպերացիաների պատմագրական լուսաբանման որոշ վիճահարույց հարցերի մասին.- «Հայկական բանակ» (ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) ռազմագիտական հանդես), 2019, № 4, էջ 111-120։
  46. Մսմնայի ճակատամարտի լուսաբանումը  հայ պատմագրության մեջ.- «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Լրատու» (գիտական հոդվածների պարբերական ժողովածու), Եր., «Լիմուշ», 2019, № 2, էջ 53-65։
  47. Արցախում ռազմարվեստի զարգացման արդի փուլի ուսումնասիրության և դրա մի քանի առաջնահերթությունների մասին.- «Դպրատուն», Ստեփանակեր-տի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի Հասարակական գիտությունների հանդես, Երևան,  «Արմավ», 2019, № 2,  էջ 172-177։
  48. Հայ պատմագրության մեջ Շուշիի ինքնապաշտպանության 1920 թ. ձա-խողման պատճառների լուսաբանման մի քանի հիմնահարցերի մասին.- «Դպրատուն», - «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի Հա-սարակական գիտությունների հանդես, Երևան,  «Դիզակ պլյուս», 2020, № 1,  էջ 93-105։
  49. Քարինտակի հերոսա-մարտի ռազմագիտական տեսանկյուններն ըստ ադրբեջանական աղբյուրների.- «Պատմություն և քաղաքակա-նություն. կեղծարարություն, ֆոբիա, առասպելաստեղծություն» (միջազգային գիտաժողո-վի նյութեր), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2020, էջ 113-128։
  50. Շուշի քաղաքի ազատագրման օպերացիայի արդյունքների և պատմական նշանակության մասին.- «Հայկական բանակ» (ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսա-րանի (ՊԱՀՀ) ռազմագիտա-կան հանդես), 2020, № 1, էջ 55-63։
  51. Արցախի պաշտպանության հարավային թևում 1993 թ. ամառային ռազմարշավի մարտավարական առանձնահատկությունների մասին.- «Լրաբեր հասարակական գիտությունների», մայիս-օգոստոս, 2020, №2 (659), էջ 28-49։