Մհեր Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մհեր Թորոսյան
Ծնվել էապրիլի 20, 1937(1937-04-20)
Մահացել էօգոստոսի 24, 1981(1981-08-24) (44 տարեկանում)
Ազգությունհայ
Մասնագիտությունբանաստեղծ

Մհեր Թորոսյան (1937, ապրիլի 20 - 1981, օգոստոսի 24), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978-ից։

Ծնվել է ՀԽՍՀ Ախուրյանի շրջանի Շիրակ գյուղում։ 1954-ին ավարտել է Լենինականի Ա. Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանը, 1959-ին՝ Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ես կուզեի աղբյուր լինել լեռնային», տպագրվել է 1957-ի փետրվարի 2-ին, Լենինականի «Բանվոր» թերթում։ 1959-60 ուսումնական տարում պատմություն է դասավանդել ՀԽՍՀ Ղուկասյանի շրջանի Ցողամարգ գյուղի դպրոցում։ 1961-62-ին աշխատել է Լենինականի Մ. Գորկու անվան թիվ 17 դպրոցում որպես ավագ ջոկատավար։ 1962-81-ին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Լենինականի Ն. Վ. Գոգոլի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցում։ Նրա բանաստեղծություններից մի քանիսը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն։ Մահացել է Սուխումում, թաղվել է հայրենի Շիրակ գյուղում։[1]

Մ. Թորոսյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լույսի շառավիղ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1975, 56 էջ։
  • Կանչ էության (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1985, 88 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 198