Մհեր Բեժանյան
Մհեր Բեժանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 7, 1938 |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 29, 2000 (62 տարեկան) |
Վախճանի վայր | Վանաձոր, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1962) և Երևանի պետական համալսարան (1969) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան և ՎՊՀ |
Մհեր Բեժանյան Վիքիդարանում |
Մհեր Ավետիքի Բեժանյան (մայիսի 7, 1938, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 2000, Վանաձոր, Հայաստան[1]), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1968 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1956 թվականին ավարտել է Կիրովականի գյուղատնտեսական տեխնիկումը և Չկալով գյուղում (Լոռու մարզ) աշխատել որպես կրտսեր ագրոնոմ։ 1962 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, 1969 թվականին՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (երկուսն էլ՝ հեռակա)։ 1962-1969 թվականներին աշխատել է Կիրովականի երկրագիտական թանգարանում որպես ավագ գիտաշխատող, 1969-1971 թվականներին՝ Կիրովականի մանկավարժական ինստիտուտում, 1971-1974 թվականներին՝ ՀԳՄ Կիրովականի բաժանմունքում։ 1974 թվականից դասախոսել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում։ Առաջին անգամ տպագրվել է Ալավերդու «Պղնձի ֆրոնտում» թերթում, 1956 թվականին[2]։
Մ. Բեժանյանի երկերի մատենագիտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փոքրիկ աղբյուր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1964, 52 էջ։
- Քեզ փնտրող աչքեր (բանաստեղծություններ) Երևան, «Հայաստան», 1975, 96 էջ։
- Անձրևի քաղաքը (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1985, 116 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մհեր Բեժանյան․ Կենսագրություն»։ matyan.am
- ↑ Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 104
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 7 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 29 մահեր
- 2000 մահեր
- Վանաձոր քաղաքում մահացածներ
- ՀԱԱՀ շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ