Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամսոն Մովսեսի Մկրտումյան (Մկրտումով) (հուլիսի 15 (28) , 1910 , Բռնակոթ , Զանգեզուրի գավառ , Ելիզավետպոլի նահանգ , Կովկասի փոխարքայություն , Ռուսական կայսրություն - նոյեմբերի 1 , 1943 (1943-11-01 ) [1] , Գոմել , Բելառուսական ԽՍՀ , ԽՍՀՄ ), հայ խորհրդային զինվորական, ավիացիայի կապիտան, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1942 )։
Ավարտել է Ստալինգրադի օդաչուական դպրոցը (1935 ), Մոսկվայի գնդի հրամանատարների դասընթացները (1943 )։ Մասնակցել է Խորհրդա-ֆիննական ռազմաճակատին ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, որպես էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ, ապա հրամանատար, գրոհային ավիագնդի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Կովկասի պաշտպանության, Ուկրաինայի և Բելառուսիայի ազատագրման համար մարտերին։ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացել է 1942 թվականի աշնանը՝ Օրջոնիկիձեի շրջանում օդային մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է Գոմելի մարզի ազատագրման մարտերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 645 )։