Իգոր Մկրտումյան
Իգոր Մկրտումյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1939 (85 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ և Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Աշխատավայր | Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ, ՀԱՀ, Հայկական վիրտուալ համալսարան և Ինտերնետ հանրություն |
Պարգևներ և մրցանակներ |
Իգոր Բորիսի Մկրտումյան (մարտի 28, 1939), հայ ինժեներ, «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպւթյան հիմնադիր, նախագահ, Հայաստանի ցանցային տեղեկատվական կենտրոնի բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու[1][2], ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իգոր Մկրտումյանը ծնվել է 1939 թվականի մարտի 28-ին[4]։ 1957-1962 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 1964-1969 թվականներին եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ինժեներ, իսկ 1969-1971 թվականներին՝ Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտի ասպիրանտ։ 1972 թվականին Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտում ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1972-1992 թվականներին Իգոր Մկրտումյանը եղել է Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի բաժնի պետ։ 1993, 1995 թվականներին մասնակցել է «INET'93» և «INET'95» Ինտերնետ Համաժողովներին։ 1994 թվականից «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպւթյան խորհրդի նախագահն է։ 1992-2009 թվակականներին եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի համակարգչային ծառայությունների բաժնի վարիչ[5], 1995 թվականից «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության և Համաշխարհային Ինտերնետ միության հայաստանյան բաժանմունքի նախագահ, ազգային ինտերնետ դոմենի ադմինիստրատոր է, 2000 թվականից «CEENet»-ում Հայաստանի գիտաուսումնական ցանցի ներկայացուցիչ է, իսկ 2009 թվականից՝ «CEENet»-ի կառավարման հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2010 թվականից հանդիսանում է Հայկական վիրտուալ համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջեր։
Իգոր Մկրտումյանը «Համակարգչի շահագործման հիմունքները» գրքի համահեղինակ է[6]։
1976 թվականին մի խումբ այլ գիտնականների հետ «ԵՍ-1030 էլեկտրոնային հաշվիչ մեքենայի մշակման և սերիական արտադրության մեջ ներդրման համար» աշխատության համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի[3][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ, նախագահ
- ↑ Մեկնարկել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովը
- ↑ 3,0 3,1 «Հայաստան» հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան. հրատ․. 2012. էջ 1070. ISBN 978-5-89700-040-1.
{{cite book}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «ԱՅՍՕՐ ԻԳՈՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է…». buh.am. 2017 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Նորագույն պատմություն [մաս 4]. Web 1.0-ը Հայաստանում` Starfish ու Freenet». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Основы эксплуатации ЭВМ
- ↑ Ակադեմիկոս Վ․ Համբարձումյան. «Հայկական ՍՍՀ պետական մրցանակների նոր դափնեկիրները» (PDF). «Երեկոյան Երևան» օրաթերթ, 04․12․1976, էջ 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]