Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ
ՀապավումԵրԿՄԳՀԻ
Հիմնադրված1978
Գլխադասային գրասենյակՁորափի 26, 0015, Երևան, Հայաստան
տնօրենՄհեր Մարկոսյան
Կայքyetri.am

Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ (ԵրԿՄԳՀԻ), արդյունաբերական և գիտահետազոտական կենտրոն Երևանում, հիմնադրվել է 1978 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտում գործող ժամանակակից տեխնոլոգիական բազայի հիման վրա ստեղծվում է պահանջվող որակի արտադրանք։ Արդյունավետ աշխատելու համար ինստիտուտը հանրապետությունում առաջիններից է ընդունել ISO 9001։ 2000 ստանդարտների միջազգային համակարգը։ Սերտիֆիկատ № 64221221524։

Առկա են՝

  • նուրբ թաղանթային տեխնոլոգիա
  • ճշգրիտ մեխանիկական մշակում
  • լազերային տեխնոլոգիա
  • տպասալիկների վրա ռադիոտեխնիկական կոմպոնենտների ավտոմատ տեղադրման գիծ
  • գալվանիկա

Չափիչ սարքավորումների պարկը հնարավորություն է տալիս իրագործել մինչև 40 ԳՀց աշխատանքներ։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ լուծվում են ժամանակակից գիտատեխնիկական խնդիրներ։

Ինստիտուտում CISCO ակադեմիան[1] հիմնադրվել է 2009 թվականին։ Ստեղծվել է ժամանակակից համակարգչային և ցանցային տեխնիկայով համալրված լսարան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության ոլորտը՝

  • համակարգչային ծրագրային ապահովում
  • ռադիոտեխնիկական և օպտիկամանրաթելային համակարգերի համար սարքերի, հանգույցների մշակում և պատրաստում
  • ֆունկցիոնալ միկրոէլեկտրոնիկայի էլեմենտների նախագծում, արտադրության կազմակերպում և պատրաստում
  • տեխնոլոգիական վերահսկողության համակարգերի համար միկրոկոնտրոլերների մշակում և պատրաստում
  • տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մասնագետների ուսուցում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «CISCO ակադեմիա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]